Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չորս տարուց ավելի է, ինչ իշխանության են, բայց նրանց կողմից իրականացված համարյա բոլոր նախաձեռնությունները, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, «բարեփոխումները», շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքը միայն գլոբալ ձախողումների մասին չէ, այլ նույնիսկ միջանկյալ, արտաքուստ երկրորդական հարցերի: Այդ նախաձեռնություններն իրենց տեսակով կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը անհասկացողությունն է, երբ «բարեփոխումների» շրջանակներում իշխանությունները փորձել են նոր օրինագծերով կամ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, բայց կա՛մ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր հետևանքներ է դա ունենալու, կա՛մ պարզապես ինչ-որ բան են արել «գալչկայի» համար։

Իսկ ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդ նախաձեռնությունները ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ընդհանրապես չեն աշխատում և որևէ հարց չեն լուծում, ավելին՝ հաճախ պարզապես վնաս են պատճառում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ իշխանական նախաձեռնություններում նկատելի են հովանավորչություն, կոռուպցիոն ռիսկեր, ԽԾԲ-ի տարբեր սխեմաներ, այսինքն՝ երբ փորձում են այս կամ այն օրենքը, որոշումը փոխել, որպեսզի հարմարեցնեն նեղ քաղաքական կամ անձնական շահերին ու նպատակներին։ Վերջապես՝ գործող իշխանություններն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են կյանքի կոչում, որոնք նախկինում հենց իրենք են սուր քննադատության ենթարկում, և նույնիսկ նախկին իշխանություններն էին դժվարանում դրանք կյանքի կոչել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին խստորեն քննադատում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, անգամ կոչ էր անում ընդվզել և հրաժարվել այդ գումարները վճարելուց, բայց դա չխանգարեց, որ հենց իր օրոք այն ամբողջովին ուժի մեջ մտնի։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանությունները հենց իրենց թիմի մենթալիտետին յուրահատուկ օրենսդրական նախագծերով են հանդես եկել, սակայն հետագայում պարզվում է, որ այդ օրենքներն ընդհանրապես չեն գործում։ Օրինակ՝ նրանք հանրությանը ներկայացան «հանճարեղ» նախաձեռնությամբ, թե քաղաքացիներն անձամբ կարող են տեսանկարահանել և արձանագրել ճանապարհային կանոնների խախտումները: Ավելին, մեծադղորդ «հիմքեր» էին նշվում, թե այդպիսով խախտումների քանակը կնվազի։ Սակայն տևական ժամանակ է անցել, ու փորձը ցույց է տալիս, որ «նկարող» քաղաքացիների թիվը չափազանց քիչ է, կարելի է նույնիսկ ասել՝ զրոյին մոտ, ուղարկվածների մեծ մասն էլ դժվար է վարչական իրավախախտում որակել, մի խոսքվ՝ նշված նախաձեռնությունն ուղղակի իմաստազուրկ էր։

Բացի դրանից, հետաքրքրական է, որ այնպիսի պայմաններում, երբ իշխանությունները քաղաքական դաշտ ներմուծեցին վիրավորանքի, հայհոյանքի ու թշնամանքի ծայրահեղ դրսևորումները, միևնույն ժամանակ իրենք նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը ու այդպիսով օրենքը դարձրեցին քաղաքական գործիք բացառապես ընդդիմադիրներին ճնշելու ու տուգանելու համար, մինչդեռ երկրում իրական հանցավորության դեմ պայքարի համար քայլեր չէին ձեռնարկվում։

Իսկ երբ հանրային շրջանակներում, նաև իրավաբանների ու միջազգային կառույցների կողմից աճեց դժգոհությունը վիրավորանքի քրեականացման մասին օրենքի կիրառման կապակցությամբ, իշխանությունները ստիպված էին նորից ապաքրեականացնել վիրավորանքը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններն, իրենց անձնական և խմբակային շահերից ելնելով, իրավիճակի բարելավման «ազնիվ» նպատակների անվան տակ են որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս, բայց հետո պարզվում է, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև վատթարանում է։ Օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «խաչակրաց արշավանք» սկսեց։ Ու ոլորտի իրական կարգավորման համար, առանց փորձագետների կարծիքը լսելու, իշխանություններն անմիջապես սկսեցին իրականացնել այն, ինչ փչում է իրենց խելքին։ Ու տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և նախ՝ մասնակի, իսկ սեպտեմբերից՝ ամբողջությամբ արգելեց շահումով խաղերի՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող գովազդը։

Բայց գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, ավելին՝ խաղամոլությունն ավելի աճեց։ Միայն այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով, խաղադրույքների ծավալը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 4,3 տրիլիոն դրամ գումար, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք խաղադրույքների քանակն աճել է մոտ չորս անգամ: Կարելի է պատկերացնել, թե խաղադրույքների արդյունքում ինչքան մարդիկ են հայտնվել կախվածության մեջ, ազարտի մեջ ընկել, կանգնել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների առաջ և ուղղակի կորցրել ունեցվածքը՝ հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ ստիպված հանցագործությունների դիմել։ Իհարկե, այս ամենի դեմ պայքարել պետք է, բայց դրա համար կան աշխարհում ընդունված տարբեր գործիքներ:

Կարելի է ասել՝ որևէ երկրում դա չի արվում գովազդ արգելելու ճանապարհով: Արդյունքում տուժեցին լրատվամիջոցները, իսկ խաղադրույքների քանակը չպակասեց: Դրա մասին դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին փորձագետները՝ նշելով, որ այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է: Նրանք նշում էին, որ, ըստ այդմ, գովազդի արգելմամբ խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը:

Ինչպես և մնացյալ բոլոր դեպքերում, պարզվեց, որ բոլոր փորձագետները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես միշտ, սխալ: Իսկ թե ինչու են նման հարցերում այսպես «կողահաստ» այս իշխանությունները, մնում է միայն ենթադրություններ անել: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց դիրքորոշումը պարզ է ու թափանցիկ, և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իրենց մտքում այլ մտադրություններ լինեն։ Բայց ժամանակը այլ բան է ապացուցում:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package