Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեկ խնդիր է դրված. մեր տեսակը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ լղոզվելու և վերանալու ենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Զուգահեռ իրականությունների շուրջ քննարկումները վերջին օրերին ավելի սուր բնույթ ստացան: Խնդիրը սրվեց հատկապես նախատոնական շքեղ միջոցառումներով ուրախացողների և ունեցած կորուստների, զոհերի ու ներկայիս վտանգների պայմաններում այդ ամենը կտրականապես մերժողների ընկալումների բախման համատեքստում: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ զրուցել ենք հասարակական ընկալումների ու խորքային մի շարք խնդիրների մասին:

«Այն, որ մեր ժողովրդի մեջ իսկապես տարբեր ներքին շերտեր կան, դեռ 100 տարի առաջ նկատել են մեր այն մտածողները, ովքեր, դժգոհ լինելով իրականությունից, փորձել են փոխել այն: Ավետիք Իսահակյանն էր լավ նկարագրել՝ ասելով, որ մի շերտն իսկական՝ ազգի, հայրենիքի զգացողություն ունեցող հայերն են, մյուսը օտարացած, երկրի հետ ընդհանրապես կապ չունեցողներն ու նյութական շահերով առաջնորդվողներն են, որոնք մի օր իրար «փոր են թափելու»: Այսինքն, առաջացած այդ տեսակները հակոտնյա են, և իրենց համար դժվար է միասին ապրել: Վաղուց առկա այս խնդիրը պետք է հասկանանք, չընկնենք իլ յուզիաների մեջ և չառաջնորդվենք բացառապես միասնության կոչերով, ինչը մի քիչ ուտոպիստական է: Պետք է հաշվի առնենք իրականությունը ու մտածենք, թե ստեղծված վիճակում ինչ կարող ենք անել, որ մեր ժողովրդի զարգացումն ու մեր պետության անվտանգությունն ապահովենք»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:

Ա. Պեպանյանի խոսքով, կոչերը չեն օգնում, և, հետո, այս իրավիճակում ընդհանրապես կոչի կարիք չկա: «Եթե մարդը չի զգում, որ իր հայրենիքը, պետությունը վտանգված են, և չի եզրակացնում, որ դրանով իսկ իր գոյությունն է վտանգված, ու պետք է քայլեր ձեռնարկել, նշանակում է, որ ընկալման խնդիր ունի: Նշանակում է, որ ժողովուրդը ծանր խնդիրների ու ծանր վիճակի մեջ է: Ու մտածող, անհանգիստ մարդիկ պետք է փորձեն հասկանալ, թե ինչ վիճակում է ժողովուրդը, և ինչ կարելի է անել այս դեպքում: Երբ նայում ենք երկրի առջև ծառացած վտանգներին ու այդ ամենի նկատմամբ ժողովրդի ռեակցիային, ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանում ժողովուրդ չկա, այդ ամենը տեսնող ու ընկալող չկա: Մյուս կողմից՝ երբ դուրս ենք գալիս փողոց, տեսնում ենք բազմաթիվ մարդկանց: Ստացվում է՝ պարզապես համարժեք ռեակցիա չկա, ինչի պատճառները պետք է հասկանալ: Այս իրավիճակը համազգային սպազմ եմ որակել, ինչը, ըստ իս, մեր վիճակի ճիշտ բնութագրումն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արծրուն Պեպանյանը շեշտեց՝ սպազմի ժամանակ սովորաբար մարդը ոչինչ գրեթե չի կարողանում անել՝ ո՛չ մկաններն են աշխատում, ո՛չ էլ կարողանում է խոսել, գոռալ. «Երբ այդ ժամանակ իրեն անգամ ակնհայտ վտանգ է սպառնում, հենց այդ վտանգի զգացողությունից էլ կծկումներ են առաջանում, ու չի կարողանում դիմադրել: Այդ դեպքում մարդուն շատ հանգիստ կարող են ոչնչացնել: Մեր հասարակության վիճակը նման է նկարագրվածին, ինչն ինքս բացատրում եմ վերջին շոկերով: Ահասարսուռ պարտության հետևանքով մարդիկ ընկան հանրային սպազմի մեջ, որից դուրս գալու ելքեր պետք է մտածել, այլապես կոչնչանանք: Ու երբ նշվածին էլ գումարում ենք ներսի վտանգը՝ իրար հակադիր շերտերի առկայությունը, խնդիրն ավելի քան վտանգավոր է դառնում: Եթե արտաքին թշնամի էլ չլինի, մեկը մյուսին ոչնչացնելու է»:

Նրա խոսքով, պատմությունը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն ինչ-որ կոմպլեքսներ ունի, որոնք ծանր իրավիճակներում ի հայտ են գալիս ու սկսում կառավարել: «Կապիտուլ յացիայից հետո ժողովուրդն իսկապես ընկավ վերոնշյալ սպազմի մեջ: Հիշենք, թե պատերազմի օրերին որքան ակտիվ էին մարդիկ. և՛ կռիվ էին գնում, և՛ թիկունքում էին գործում: Բայց երբ ընկան այդ դաժան ցնցման մեջ, այսպես ասած, նյարդային համակարգերը չդիմացան, ու առաջացավ վերոնշյալ սպազմը, ինչի հետևանքով մի ամբողջ ժողովուրդ ոչինչ չի կարողանում անել: Այնպես չէ, որ դարերով կամային, ուժեղ ու կազմակերպված ժողովուրդ էր, ու միայն հիմա ինչ-որ բան եղավ: Այդ խնդիրը կար, պարզապես այդ «հիվանդության» զարգացման համար հնարավորություններ ստեղծվեցին, ու հիմա այն գլուխ է բարձրացրել և մեզ կառավարում է: Մենք հենց այդ խնդրից պետք է ձերբազատվենք»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Նա միևնույն ժամանակ նշեց՝ կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս դուրս գալ իրավիճակից: Ըստ վերլուծաբանի, այդ հանգամանքներից է իշխանությունների վարքը, որը տեսնում է ժողովուրդը, ինչպես նաև անընդհատ բնույթ կրող սահմանային միջադեպերը, որոնց նպատակը ժողովրդին նույն վիճակում պահելն է: Ինչ վերաբերում է այն վտանգներին, որոնք կարող են սպառնալ մեզ վերոնշյալ խնդիրների չլուծման պարագայում, Ա. Պեպանյանը նշեց. «Մենք ունենք հանրություն, որը պետական ինստիտուտներ չունի: Մեծ հաշվով, չի էլ ունեցել, քանի որ դրանք ստեղծելը մեր խելքի բանը չէ: Նախկինում ինչ-որ առանձին իշխանավորների ուսերին որոշակի գործառույթների կատարում էր դրված, հիմա ընդհանրապես ոչինչ չկա: Իրականում այստեղ ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ էլ ՀՀ-ի պահպանության հարցն է դրված: Խնդիրը նշվածները պահպանելուն կոչված մարդկային տեսակը փրկելն է, իսկ այս ուղղությամբ ոչինչ չի արվում: Այսօր մեկ խնդիր է դրված. մեր տեսակը կարողանո՞ւմ ենք պահել, թե՞ լղոզվելու ու վերանալու ենք: Այս գիտակցումը, աղետի այս զգացումը պետք է լինի, և անհանգիստ մարդիկ պետք է մտածեն՝ ի՞նչ անել: Եթե մենք ոչինչ չարեցինք, առանց թշնամու էլ ենք վերանալու: Իհարկե, ցավալի, տխուր հանգամանքների մասին եմ մատնանշում, բայց ավելի լավ է ճիշտն իմանալ, գիտակցել, քան հետո փորձանքի գալ: Պետականության կորուստն այս ամենի մեջ փոքր կորուստ կլինի: Տեսակի կորուստն էլ ավելի մեծ վտանգ է»:

Առկա իրավիճակը նաև քաոսային բնութագրելով՝ նա հավելեց. «Իսահակյանի մատնանշած հակազգային տեսակը ճնշող մեծամասնություն է, որը խժռելու է մնացածին: Սակավաթիվ իսկական հայերն աստիճանաբար նվազելու են: Այս պահի դրությամբ ազգի ճակատագիրն այդ սակավաթիվ անհանգիստ մարդկանց ձեռքերում է, որոնք, իրականությունն ըմբռնելով, առաջին հերթին հենց իրենք պետք է սպազմից դուրս գան: Հետո ինչ-որ հոսանք, մտածումների շարժ պետք է առաջացնեն, սպազմի մեջ գտնվող մյուս հատվածներն էլ աստիճանաբար դուրս գան այդ վիճակից: Եթե տեսնեն շարժ կա, դուրս կգան: Սա ծանր գործ է, բայց եթե չարեցինք, տեսակն է վերանալու: Բայց որպեսզի այս անհանգիստ տեսակը կարողանա ինչ-որ բան անել, նախևառաջ պետք է սահմանազատվի Իսահակյանի բնորոշած հակազգային տեսակից և այդ տեսակի վարքի համար ինքն իրեն վատ չզգա, չասի՝ «բա սա ժողովո՞ւրդ է»:Պետք է չտանջվել այն հարցում, որ ինչ-որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ տանջանքն ու ապրումները խանգարում են մտածել ելքի մասին»:

Նրա խոսքով, պետք է դադարել նաև փնովել, դժգոհել ու դատապարտել մյուս տեսակին՝ պատասխան ագրեսիայի չբերելու համար: «Խոսքը, այսպես ասած, զինադադար հայտարարելու մասին է, որովհետև քննադատելու իմաստ այս պահին չկա, այդկերպ նրանց վերափոխել հնարավոր չէ: Այդ էներգիան, օրինակ՝ պետք է ծախսել այլ բաների վրա: Ի մասնավորի՝ հասկանալ, թե քանի անհանգիստ մարդ կա, հետո քայլեր մշակել, ինքնակազմակերպվել: Իսկ նշված հատվածի հետ աշխատանքը երկրորդ փուլում է լինելու, երբ ինքներս հասկանանք՝ ինչ պետք է անել և ինչպես պետք է վերափոխել այն շերտին, որն ամենևին իր մեղքով չէ, որ այդ վիճակին է հասել: Իրականում հասարակության այն շերտը, որին հիմա շատերը չեն սիրում ու քննադատում են, մեղավոր չէ, որ այդպիսին է: Էլիտա չի եղել, որ ուղղություն ցույց տա, ու ստացվել է այն, ինչ ստացվել է: Բայց որպեսզի հնարավոր լինի իրենց վերափոխել, նախ՝ այս կողմը պետք է ի մի գա, հասկանա, թե քանի անհանգիստ մարդ կա, ու առաջնորդվելու ծրագիր մշակի: Իսկ քննադատություններն անիմաստ զբաղմունք են իրականում: Դա նման է մի վիճակի, երբ վատառողջ մարդուն բժիշկները միայն քննադատեն, փնովեն այս կամ այն քայլն անելու կամ չանելու համար, որից մարդն, իհարկե, չի բուժվի: Իմաստ չունի էներգիա ծախսել նաև իշխանություններին քննադատելու վրա. դրանից ոչ մի օգուտ չկա: Այդ էներգիան հարկավոր է ուղղորդել սպազմից դուրս գալուն»,-եզրափակեց Ա. Պեպանյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package