Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պատրաստ են Արցախից ազատվել, Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետք է փաստել, որ իրականում բանակցային գործընթաց չկա, կա ընդամենը նման գործընթացի իմիտացիա: Այս կարծիքին է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի խոսքով, կա զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները: Մ. Հակոբյանը նշված հանգամանքով է պայմանավորում նաև ադրբեջանական վերջին սադրանքները:

«Այս ամենի արդյունքում, բնականաբար, ունենալու ենք նման պատկեր, որովհետև այդ ֆոնին պետք է ներկայացվի, թե իբր ինչ-որ բանակցությունների արդյունքում համաձայնությունների չեն գալիս, ինչն, ըստ իս, այդպես չէ: Պետք է հաջորդող դեպքերին զուգընթաց պարզապես չմոռանալ նախորդածը: Դեռ օգոստոսից ադրբեջանական կողմը խոսում էր այն մասին, որ Սյունիքի ճանապարհին պետք է միջանցքի կարգավիճակ տրվի: Իսկ պայմանը չկատարելու դեպքում Ադրբեջանը հոխորտում էր, որ Բերձորի միջանցքում մաքսակետ կդնի՝ այն իր կողմից վերահսկելի դարձնելով: Թեպետ նշվածն անգամ այս պարագայում է անհնար, որովհետև եթե տրված է միջանցքի սահմանումը, ապա վերահսկողությունը կատարում են ռուս խաղաղապահները՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Իսկ դեպքերին ավելի խոր նայելու պարագայում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցությունն ու պայմանավորվածությունն ակնհայտ է»,«Փաստի» հետ զրույցում նշեց Մ. Հակոբյանը:

Հիշեցնելով Բերձորը, Աղավնոն և Սուսը հապճեպ հանձնելու մասին՝ նա հավելեց. «Այդ ժամանակ կար տպավորություն, թե ինչ-որ իրադարձություն պետք է տեղի ունենար, որն էլի կապված էր Սյունիքի ճանապարհի հետ՝ այդ «իրադարձությունը» փոքր-ինչ հետաձգելու համատեքստում: Հիմա ևս նույն իրավիճակն է: Ադրբեջանն իր հասարակությանը ներկայացնում է, թե իբրև Արցախի հարցը պատերազմով լուծված է, բայց իրենք լավ են հասկանում, որ այսօր Արցախի հարցը լուծված համարելը խնդիր է անգամ Արևմուտքի համար, որն Ադրբեջանի ջատագովն է ու հակված է դեպի Ադրբեջանը: Խնդիր է, որովհետև մենք, ի վերջո, դեռ 1991-ին իրացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: Եթե Արևմուտքը Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունքում գնա այդ ճանապարհով, ապա աշխարհում քաոս կսկսվի, ու փոքրիկ Արցախը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ»:

Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը գիտակցում է, որ Արցախի հարցը չի լուծել, ու այն դեռևս տասնամյակների հարց է. «Մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան հետ չեն կանգնում իրենց գլխավոր նպատակից. ուզում են հասնել նրան, որ Սյունիքի ճանապարհը միջանցքի կարգավիճակ ստանա, ինչին Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են գնալ, թեպետ դժվարանում են: Մտածում են, որ եթե հասարակությանը կարողացան համոզել, թե Արցախը տալու դեպքում հանգիստ են ապրելու, բարգավաճելու են, ապա այս պարագայում միգուցե խնդիր ունենան արդեն ՀՀ քաղաքացիների հետ: Դրա համար այսօր ուղղակի փորձում են երկարացնել իրենց իշխանության կյանքը: Յուրաքանչյուր օր իրենց անվտանգության, նյութական բարգավաճման լրացուցիչ երաշխիք է, ինչի համար ամեն ինչի են պատրաստ: Պատրաստ են Արցախից ազատվել, նաև Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ երբևէ երաշխիքներ չեն եղել, որ Ադրբեջանը առաջին իսկ հնարավորության դեպքում, մեղմ ասած, սադրանքների չի գնա: «Բայց մինչև 2018 թվականը թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ իշխանությունները կարողացել են դիմակայել՝ բանակցային գործընթացում լինելով հայամետ, ուժեղ, ճկուն: 2018-ից հետո իրավիճակը փոխվեց: Նաև առաջ քաշվեց մի թեզ, ինչի հետևանքով առ այսօր դուրս չենք գալիս արհավիրքներից: Խոսքն այն մտքի մասին է, ըստ որի, «պետք է կայացվի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի ժողովուրդների համար»: Մեր դժբախտությունների շարանն սկսվեց այնտեղից, երբ որոշեցինք ունենալ թշնամու շահերը սպասարկող իշխանություններ, ինչը, մեծ հաշվով, չէին թաքցնում նման հայտարարություններով: Այսինքն, այսօր որքան էլ աշխարհեաշխարհ ման գանք, լինի Արևմուտք, թե այլ որևէ երկիր, միամտություն կլինի անվտանգային երաշխիքներ ակնկալելը. երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի: Այդ՝ արդեն իսկ առկա փաստի վրա չպետք է ստվեր գցվի ու մոռացվի այնպես, ինչպես հիմա է արվում Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրության առջև ու բանակցային սեղանին հենց այդ մոտեցումներով են հանդես գալիս:

«Այս դեպքում արդեն անվտանգության երաշխիքներ փնտրելը շոու է: Այսօր որևէ մեկը չի կարող տալ այդ երաշխիքները, նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը, որն իրոք անհնարինն է անում: Անհնարինը շատ դեպքերում հնարավոր է դարձնում այնքանով, որ մենք այսօր քիչ թե շատ փխրուն խաղաղության պայմաններում կարողանում ենք ապրել փոքրիկ Արցախում: Մնացած երկրներից գործուն քայլեր չենք տեսել: Քիչ թե շատ այդ առումով ակտիվ է Ֆրանսիան, որը գոնե դատապարտելու քաջություն է ունենում՝ ճիշտ ու տեղին բնորոշումներ տալով իրավիճակին: Երբ դեկտեմբերի 3-ին Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը փակվեց, ասացինք, որ դա դեռևս նախերգանքն է, որ Ադրբեջանը դեռևս փորձարկում է անում, չափում է տված արդյունքը՝ հասկանալու, թե մինչև ուր կարող է գնալ հետագայում ավելի մեծ գործողություն անելու համար: Մարտին հայտարարեցինք, որ փական են դրել Արցախ մատակարարվող գազի խողովակների վրա: Հետո գազը բաց թողեցին, բայց նորից փակեցին՝ այդ անգամ ավելի դաժան ձևով: Այսինքն, ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել, եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել, Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Օրինակ՝ համաձայնության գան, որ այդ ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,-եզրափակեց Մ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս Դենդիաս