Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պատրաստ են Արցախից ազատվել, Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետք է փաստել, որ իրականում բանակցային գործընթաց չկա, կա ընդամենը նման գործընթացի իմիտացիա: Այս կարծիքին է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի խոսքով, կա զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները: Մ. Հակոբյանը նշված հանգամանքով է պայմանավորում նաև ադրբեջանական վերջին սադրանքները:

«Այս ամենի արդյունքում, բնականաբար, ունենալու ենք նման պատկեր, որովհետև այդ ֆոնին պետք է ներկայացվի, թե իբր ինչ-որ բանակցությունների արդյունքում համաձայնությունների չեն գալիս, ինչն, ըստ իս, այդպես չէ: Պետք է հաջորդող դեպքերին զուգընթաց պարզապես չմոռանալ նախորդածը: Դեռ օգոստոսից ադրբեջանական կողմը խոսում էր այն մասին, որ Սյունիքի ճանապարհին պետք է միջանցքի կարգավիճակ տրվի: Իսկ պայմանը չկատարելու դեպքում Ադրբեջանը հոխորտում էր, որ Բերձորի միջանցքում մաքսակետ կդնի՝ այն իր կողմից վերահսկելի դարձնելով: Թեպետ նշվածն անգամ այս պարագայում է անհնար, որովհետև եթե տրված է միջանցքի սահմանումը, ապա վերահսկողությունը կատարում են ռուս խաղաղապահները՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Իսկ դեպքերին ավելի խոր նայելու պարագայում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցությունն ու պայմանավորվածությունն ակնհայտ է»,«Փաստի» հետ զրույցում նշեց Մ. Հակոբյանը:

Հիշեցնելով Բերձորը, Աղավնոն և Սուսը հապճեպ հանձնելու մասին՝ նա հավելեց. «Այդ ժամանակ կար տպավորություն, թե ինչ-որ իրադարձություն պետք է տեղի ունենար, որն էլի կապված էր Սյունիքի ճանապարհի հետ՝ այդ «իրադարձությունը» փոքր-ինչ հետաձգելու համատեքստում: Հիմա ևս նույն իրավիճակն է: Ադրբեջանն իր հասարակությանը ներկայացնում է, թե իբրև Արցախի հարցը պատերազմով լուծված է, բայց իրենք լավ են հասկանում, որ այսօր Արցախի հարցը լուծված համարելը խնդիր է անգամ Արևմուտքի համար, որն Ադրբեջանի ջատագովն է ու հակված է դեպի Ադրբեջանը: Խնդիր է, որովհետև մենք, ի վերջո, դեռ 1991-ին իրացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: Եթե Արևմուտքը Ադրբեջանի հետ պայմանավորվածության արդյունքում գնա այդ ճանապարհով, ապա աշխարհում քաոս կսկսվի, ու փոքրիկ Արցախը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ»:

Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանը գիտակցում է, որ Արցախի հարցը չի լուծել, ու այն դեռևս տասնամյակների հարց է. «Մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան հետ չեն կանգնում իրենց գլխավոր նպատակից. ուզում են հասնել նրան, որ Սյունիքի ճանապարհը միջանցքի կարգավիճակ ստանա, ինչին Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են գնալ, թեպետ դժվարանում են: Մտածում են, որ եթե հասարակությանը կարողացան համոզել, թե Արցախը տալու դեպքում հանգիստ են ապրելու, բարգավաճելու են, ապա այս պարագայում միգուցե խնդիր ունենան արդեն ՀՀ քաղաքացիների հետ: Դրա համար այսօր ուղղակի փորձում են երկարացնել իրենց իշխանության կյանքը: Յուրաքանչյուր օր իրենց անվտանգության, նյութական բարգավաճման լրացուցիչ երաշխիք է, ինչի համար ամեն ինչի են պատրաստ: Պատրաստ են Արցախից ազատվել, նաև Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ երբևէ երաշխիքներ չեն եղել, որ Ադրբեջանը առաջին իսկ հնարավորության դեպքում, մեղմ ասած, սադրանքների չի գնա: «Բայց մինչև 2018 թվականը թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ իշխանությունները կարողացել են դիմակայել՝ բանակցային գործընթացում լինելով հայամետ, ուժեղ, ճկուն: 2018-ից հետո իրավիճակը փոխվեց: Նաև առաջ քաշվեց մի թեզ, ինչի հետևանքով առ այսօր դուրս չենք գալիս արհավիրքներից: Խոսքն այն մտքի մասին է, ըստ որի, «պետք է կայացվի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի ժողովուրդների համար»: Մեր դժբախտությունների շարանն սկսվեց այնտեղից, երբ որոշեցինք ունենալ թշնամու շահերը սպասարկող իշխանություններ, ինչը, մեծ հաշվով, չէին թաքցնում նման հայտարարություններով: Այսինքն, այսօր որքան էլ աշխարհեաշխարհ ման գանք, լինի Արևմուտք, թե այլ որևէ երկիր, միամտություն կլինի անվտանգային երաշխիքներ ակնկալելը. երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի: Այդ՝ արդեն իսկ առկա փաստի վրա չպետք է ստվեր գցվի ու մոռացվի այնպես, ինչպես հիմա է արվում Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրության առջև ու բանակցային սեղանին հենց այդ մոտեցումներով են հանդես գալիս:

«Այս դեպքում արդեն անվտանգության երաշխիքներ փնտրելը շոու է: Այսօր որևէ մեկը չի կարող տալ այդ երաշխիքները, նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը, որն իրոք անհնարինն է անում: Անհնարինը շատ դեպքերում հնարավոր է դարձնում այնքանով, որ մենք այսօր քիչ թե շատ փխրուն խաղաղության պայմաններում կարողանում ենք ապրել փոքրիկ Արցախում: Մնացած երկրներից գործուն քայլեր չենք տեսել: Քիչ թե շատ այդ առումով ակտիվ է Ֆրանսիան, որը գոնե դատապարտելու քաջություն է ունենում՝ ճիշտ ու տեղին բնորոշումներ տալով իրավիճակին: Երբ դեկտեմբերի 3-ին Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը փակվեց, ասացինք, որ դա դեռևս նախերգանքն է, որ Ադրբեջանը դեռևս փորձարկում է անում, չափում է տված արդյունքը՝ հասկանալու, թե մինչև ուր կարող է գնալ հետագայում ավելի մեծ գործողություն անելու համար: Մարտին հայտարարեցինք, որ փական են դրել Արցախ մատակարարվող գազի խողովակների վրա: Հետո գազը բաց թողեցին, բայց նորից փակեցին՝ այդ անգամ ավելի դաժան ձևով: Այսինքն, ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել, եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել, Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Օրինակ՝ համաձայնության գան, որ այդ ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,-եզրափակեց Մ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package