Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այն ամենն, ինչ քննադատում էր, այժմ թույլատրելի է իրեն. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ առաջ, երբ այսօրվա իշխանության ներկայացուցիչները (մասնավորապես Նիկոլ Փաշինյանը) ընդդիմադիր էին, օրուգիշեր քննադատում էին այն ժամանակվա իշխանություններին՝ ծախսերի ու գնումների հարցով, մատնանշում էին դրանց շռայլությունը և բարձրաձայնում կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ընդդիմադիր Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը վերաբերում էր ծառայողական մեքենաների հարցին։ Նա դաժան քննադատության էր ենթարկում «պադավատապետության» կապակցությամբ՝ բերելով, ասենք, Դանիայի օրինակը։ Իսկ երբ Հայաստանը նոր վարկ էր վերցնում տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից, ապա Փաշինյանը բոցաշունչ ճառեր էր ասում պետական պարտքի ավելացման մասին՝ հատուկ ընդգծելով, թե այդ ֆինանսական միջոցները թիրախային չեն օգտագործվում։

Իսկ պետական գնումների հարցն ընդհանրապես Փաշինյանի ամենասիրելի թեմաներից էր։ Նման հարցերի շարքը երկար կարելի է շարունակել: Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանը շարունակում էր բարձրաձայնել նախկին թալանի մասին, կոռուպցիան վերացնելու անհրաժեշտության մասին, պետական պարտքի մասին և այլ։ Անգամ իր իշխանության սկզբում փորձում էր ցույց տալ, թե ինչքան ժուժկալ է իր իշխանությունը, որ ինքն անհրաժեշտության դեպքում նույնիսկ հեծանիվով է աշխատանքի գնում։ Նրա թիմից մեկն էլ նույնիսկ մետրոյից էր նկարներ հրապարակում: Սակայն կարճ ժամանակ անց նրա իշխանությունը սկսեց կոպտորեն խախտել այն կարմիր գծերը, որոնք արդեն ընդդիմադիր Փաշինյանն էր սահմանել։ Այնպես որ, իշխանությունների համար շռայլ ու չհիմնավորված ծախսերը դարձան օրինաչափություն։ Նրանք իրենց համար սկսեցին շատ բարձր պարգևավճարներ սահմանել, աննպատակ գործուղումների գնալ ու թանկարժեք մեքենաներ ձեռք բերել, ընդ որում՝ աստղաբաշխական գումարներով։ Հիմա արդեն իշխանավորների թանկարժեք մեքենաների ձեռքբերումը Փաշինյանը դիտում է որպես հրատապ անհրաժեշտություն՝ դա բացատրելով նրանով, որ ծառայողական մեքենաները փչանում են։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից նոր մեքենաներ գնելու համար, որոնք փաստացի սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա: Շռայլ ծախսերի ենք ականատես լինում ոչ միայն գնման, այլև ծառայողական մեքենաների ու կառավարական առանձնատների վերանորոգման հարցում։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են իրենց ճոխ գնումների թեման խցկել պետական գաղտնիքի շրջանակներում, որպեսզի հանրությունը հստակ պատկերացում չունենա դրանց մասշտաբների մասին։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք կատարված գնումների ծավալն ու անհրաժեշտությունը մեծամասամբ առնվազն հիմնավորված ու արդարացված չեն։ Օրինակ՝ առնվազն 650 հազար դոլարի գումար է տրամադրվել Երևանն ամանորյա տեսքի բերելու՝ մասնավորապես տոնածառների տեղադրման, ձևավորումների ու լուսավորության համար։ Ընդ որում՝ մեկ անձից գնումով, առանց մրցույթի: Այնինչ, Ամանորին նախապատրաստվելը հրատապություն չէր ենթադրում:

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե նախկինում նման գնում կատարվեր, կամ մեկ հավել յալ մեքենա գնվեր, ինչ աղմուկ կբարձրացներ ընդդիմությունը, հենց նույն Փաշինյանը: Ընդ որում, այն ժամանակ, երբ դեռ մեր անվտանգությունն այսքան խոցելի չէր, ինչպես հիմա է, երբ այսքան ծանր վիճակում չէր երկիրը։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչ կլիներ, եթե այդ ամենն արվեր առանց մրցույթի: Իսկ հիմա Փաշինյանն իրեն թույլ է տալիս այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էր, այդ թվում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնումները, որը դարձել է այս իշխանության ամենասիրելի «գործիքը»: Զուգահեռ մամուլում բազմաթիվ հետաքննություններ են հայտնվում այն մասին, թե իշխանությունների հետ փոխկապակցված անձինք ինչպես են ներառվում գնումների գործընթացում կամ հազվադեպ մրցույթների ժամանակ առավելություններ ստանում մյուսների նկատմամբ։ Ամեն հարմար առիթի Փաշինյանը սիրում է հայտարարել, թե Հայաստանում «այլևս համակարգային կոռուպցիա չկա»:

Իսկ ի՞նչ է այդ կոռուպցիան, հո ինչ-որ «պոզով-պոչով կենդանի» չէ: Մի խոսքով, միայն մի հարց է բաց մնում. եթե ներկայի իշխանավորները հետ են նայում իրենց անցյալին, հետո նորից վերադառնում են իրենց ներկա գործելաոճին, չե՞ն ամաչում։Չնայած, հա, իրոք անհեթեթ հարց էր, մարդիկ չեն ամաչում խայտառակ պարտության, հազարավոր զոհերի, տարածքներ կորցնելու, պետականությունը վտանգելու համար, հարկատուների հաշվին իրենց լավ զգալն ի՞նչ է, որ ամաչեն: Բա էլ ինչի՞ համար են եկել իշխանության:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше