Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչո՞ւ և ինչպե՞ս. Եգիպտական բուրգերի կառուցման՝ դեռևս անհասկանալի և անբացատրելի ընթացքն ու պատճառները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եգիպտական բուրգերը Հին Եգիպտոսի խոշորագույն ճարտարապետական հուշարձաններն են, որոնցից Քեոփսի բուրգը «Աշխարհի յոթ հրաշալիքների» թվում է։ Բուրգերը հսկայական քարե կառույցներ են, որոնք օգտագործվել են որպես Հին Եգիպտոսի փարավոնների գերեզմաններ: Որոշ հետազոտողների կարծիքով, ցորենի մեծ կույտն է դարձել բուրգի նախատիպը։ Այլ գիտնականների կարծիքով, այդ բառը ծագել է այն ժամանակ օգտագործվող «թաղման տորթի» անունից, որը բրգաձև էր։ Եգիպտոսում ընդհանուր առմամբ ներկա դրությամբ հայտնաբերվել է 118 բուրգ։ Եգիպտական բուրգերը հիշատակելիս, որպես կանոն, նկատի են առնում Մեծ բուրգերը, որոնք գտնվում են Կահիրեից ոչ հեռու գտնվող Գիզայում։

Բայց դրանք Եգիպտոսի միակ բուրգերը չեն։ Շատ այլ բուրգեր գտնվում են այլ վայրերում և շատ ավելի վատ են պահպանվել. ներկայում դրանք նման են բլուրների կամ քարերի կույտերի։ Եգիպտոսի առաջին դինաստիաների ժամանակաշրջանում ի հայտ են եկել հատուկ «կյանքի տներ»՝ մաստաբաներ, այսինքն՝ թաղման շինություններ, որոնք բաղկացած են եղել ստորգետնյա թաղման պալատից և երկրի մակերևույթից բարձր քարե կառույցից։ Տերմինն ինքնին վերաբերում է արդեն արաբական ժամանակին և կապված է այն փաստի հետ, որ այդ դամբարանների ձևը, որի հատվածքը նման է տրապեցիայի, արաբներին հիշեցրել է «մաստաբա» կոչվող մեծ նստարանները։ Առաջին փարավոններն են իրենց համար մաստաբաներ կառուցել։ Ամենահին թագավորական մաստաբաները, որոնք թվագրվում են 1-ին դինաստիայի ժամանակներով, կառուցվել են Վերին Եգիպտոսի Ադոբայում կավից և/կամ գետի տիղմից թրծված աղյուսներից:

Դրանք կառուցվել են նաև Վերին Եգիպտոսի Սակկարայում, որտեղ գտնվում էր առաջին դինաստիաների տիրակալների մայրաքաղաք Մեմֆիսի գլխավոր նեկրոպոլիսը։ Այդ շենքերի վերգետնյա հատվածում կային մատուռներ և թաղման ատրիբուտներով սենյակներ, իսկ ստորգետնյա մասում փաստացի գերեզմանոցներն էին։ Սովորաբար բոլոր տեսությունները սկսում են դիտարկել Քեոփսի Մեծ բուրգը՝ հավատալով, որ եթե հայտնաբերված մեթոդը բացատրում է, թե ինչպես է ստեղծվել այս բուրգը, ապա հնարավոր կլինի բացատրել, թե ինչպես են ստեղծվել Եգիպտոսի մնացած բոլոր բուրգերը: Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որ եգիպտացիները նույն մեթոդով են կառուցել բոլոր բուրգերը, որոնք տարբեր չափերի են և ստեղծվել են պատմական տարբեր դարաշրջաններում:

Բացի այդ, բուրգերի կառուցման մեթոդի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է Եգիպտոսի կառավարության կողմից որոշ բուրգերի տարածքներ այցելելու արգելքներով: Հին ժամանակներից մինչև մեր օրերը շատերն են ուսումնասիրել բուրգերը, քանի որ բուրգեր կառուցողները մեզ ոչ մի բացատրություն չեն թողել: Այդպիսի որոնողների մեջ առաջինը հույն անխոնջ ճանապարհորդ և պատմիչ Հերոդոտոսն էր, որը մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին այցելել է Եգիպտոս և եզրակացրել, որ բուրգերը կառուցվել են փայտե մեքենաների միջոցով, որոնցով բլոկներ են բարձրացվել հարկ առ հարկ: Բայց թե ինչ տեսք ունեին այդ մեքենաները, ըստ երևույթին, նրա համար անհայտ է մնացել: Բուրգերի կառուցման բուն գործընթացը առեղծված է մնում մինչ օրս: Բանն այն է, որ նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների դեպքում նման բան ստեղծելը բարդ խնդիր է: Ընդ որում, եգիպտացիները չունեին ո՛չ կռունկ, ո՛չ էլ հզոր բեռնատարներ:

Նրանք չունեին ոչ միայն պողպատե մալուխներ, այլ անգամ ամենապարզ երկաթյա գործիքներ։ Բայց նրանք բառիս բուն իմաստով քարե սարեր են բարձրացրել և զարմանալի ճշգրտությամբ շարել դրանք՝ ստեղծելով մոնոլիտ կառույցներ։ Եվ, այնուամենայնիվ, ամենամեծ հետաքրքրությունը առաջացնում է նման կառույցների ի հայտ գալու պատճառը, քանի որ եգիպտացիներից առաջ ոչ ոք նման բաներ չէր կառուցել։ Ինչո՞ւ է այդքան մեծ կառույցների ստեղծման անհրաժեշտություն առաջացել, և, միևնույն ժամանակ, ինչպե՞ս են նրանք այդքան զարմանալի ճշգրտությամբ հաշվարկել կառույցի բոլոր համամասնությունները: Այս ամենը հիմա էլ դեռ մնում է անհասկանալի և անբացատրելի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване