Ереван, 26.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության բաժնից։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից՝ ըստ ոլորտների իրականացված միջոցառումները:

Վարչապետին զեկուցվել է, որ 2022թ. առաջին 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է 12.1 տոկոս տնտեսական աճ, և ԷՆ գնահատմամբ՝ տարվա արդյունքում տնտեսական աճը կկազմի 14 տոկոս:  Աշխատանք է տարվել հանրային ներդրումների կառավարման բարելավման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խթանման ուղղություններով, կատարողականը 82 տոկոսից ավելի է: Կազմակերպվել է  «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը: Ավարտին են հասցվում գործարար միջավայրի բարելավման ծրագիրը և տնտեսական բարդ ներդրումային չափանիշների մասին Կառավարության որոշման նախագիծը: Մշակման փուլում են տնտեսական զարգացման և ներդրումային քաղաքականությունները, կանաչ տնտեսության զարգացման ռազմավարությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել արդյունաբերական քաղաքականության, ներդրումների և որակի ենթակառուցվածքների ոլորտներում աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ մեկնարկել է «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց ծրագիրը», որով հետաքրքրված տնտեսվարողների թիվը գերազանցում է 50-ը, այժմ քննարկման փուլում է 8 ակտիվ հայտ: Ընթացքի մեջ է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լեռնային համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Քննարկվում են ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, արտահանման ուղղություններով մի շարք ներդրումային ծրագրերի հնարավորությունները: Որակի ենթակառուցվածքների զարգացման առումով նախաձեռնվել են քննարկումներ, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում նաև միջազգային գործընկերների հետ:

Միջոցառումներ են իրականացվել աշխատանքի արտադրողականության խթանման ուղղությամբ: Մեկնարկել է տնտեսական կարողությունների արդիականացման ծրագիրը, որով ձեռնարկությունների համար հասանելիություն է ստեղծվել՝ մինչև 10 մլրդ ՀՀ դրամ գրեթե անտոկոս վարկավորում ստանալ և ձեռք բերել սարքավորումներ: Պատասխանատուների խոսքով՝ ծրագիրը պահանջված է, և ներկա դրությամբ պորտֆելը կազմում է 42 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծրագիր միտված է արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելուն, որով նախատեսվում է աշխատավարձի սուբսիդավորում. արդեն կա 200 դիմորդ, ակնկալվում է հաջորդ տարվանից մեկնարկել գործընթացը: Նախաձեռնվել են բիզնես գործընթացների թվայնացման աշխատանքներ: ՀՆԱ-ում փոքր և միջին ձեռնարկությունների կշիռը բարձրացնելու նպատակով՝ մշակվում են ՓՄՁ-ների և կրթության, գիտության միջև կապի խթանմանը, պետություն-ձեռնարկություններ գործընկերության զարգացմանն ուղղված ծրագրեր:

Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում՝ աճ է արձանագրվել ՀՆԱ/ապրանքներ, ծառայություններ հարաբերակցության առումով (45 տոկոս): Աճ է գրանցվել նաև մի շարք երկրների հետ ապրանքաշրջանառության ուղղությամբ, այդ թվում՝ հարևան Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլն: Մշակվել է ՀՀ արտահանման ռազմավարության տեխնիկական առաջադրանքը: Ընթացիկ ծրագրերի շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափով իրականացվել են արտահանման խթանման միջոցառումներ: Շարունակվել են ԵԱՏՄ և ԵՄ հետ տնտեսական գործակցությամբ՝ Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները:

Գյուղատնտեսության բնագավառում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022թ. առաջին 9 ամսում, ներառյալ ձկնաբուծությունը, արձանագրվել է 0.5 տոկոս աճ, իսկ գյուղատնտեսական համախառն  արտադրանքի ծավալը կազմել է 713 մլրդ ՀՀ դրամ: Հաստատվել է հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը, որը 2023թ. կմտնի իրականացման փուլ: Ինտենսիվ այգեգործության ծրագրով՝ 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է 1533 հա այգեհիմնման և 2000 հա (ներառյալ այգեհիմնումը) ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման հայտ: ԱԺ կողմից ընդունվել է «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը, որով ՀՀ-ում սկիզբ է դրվել տնկանյութի հավաստագրման գործընթացին։ Հաջող իրականացվում են գյուղտեխնիկայի լիզինգի և գյուղապահովագրության ծրագրերը: Մեկնարկել է կենդանիների համարակալման ծրագիրը, համարակալվել է շուրջ 100.000-ը: Գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրով 2022թ. երրորդ եռամսյակում տրամադրվել է 6969 միավոր վարկ, որով Կառավարության նախանշած թիրախը գրեթե կատարված է (7000), ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 224 մլրդ ՀՀ դրամ, 2023թ. հունվարի 1-ից ծրագիրը կդադարեցվի: Շարունակվել է նաև ընթացիկ մի շարք այլ ծրագրերի իրականացումը և զուգահեռ՝ դրանց արդյունքային մշտադիտարկումը:

Մշակվել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունները, որոնք գտնվում են քննարկման/շրջանառության փուլում:

Ներկայացված զեկուցումների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների՝ ներդրումային խոշոր նախագծերի ընթացքի, արդյունաբերական քաղաքականության, ոլորտային ինստիտուցիոնալ բազայի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Երկրի վարչապետը նշել է ներդրումային ծրագրերի ծախսարդյունավետություն/եկամտաբերություն հարաբերակցության ճիշտ գնահատման կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը և օժանդակել գործարար միջավայրի բարելավմանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետություն-մասնավոր գործընկերության համար անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումը թույլ կտա հաջող իրականացնել նախանշված մի շարք ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև որակի ենթակառուցվածքների ստանդարտացման և հավատարմագրման գործընթացի պատշաճ իրականացման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը, որը լուրջ գործոն է թե՛ արտահանման, թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ գործարարության խթանման առումով:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян