Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շնորհիվ «Ապրելու» հիմնադրամի` Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգին կներկայանա նոր լուծումներով՝ հարմարավետ ու սիրելի հանգստի վայր դառնալով մեծահասակների ու երեխաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգին և հարակից կենտրոնական շրջանը կկառուցապատվի և կբարեկարգվի: Նախագիծն իրականացվելու է Նոյեմբերյանի համայնքապետարանի, «Ապրելու» հիմնադրամի և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի միջև կնքված եռակողմ հուշագրի համաձայն:

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, որը համայնքապետ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրություններում գլխավորելով «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը, նշում է, որ «Ապրելու» հիմնադրամի կողմից իրականացվում է զբոսայգու՝ նոր լուծումներով վերակառուցումը: «Նախագծի հեղինակը «Սկևռա» քաղաքային պլանավորման կազմակերպությունն է: Օրեր առաջ համայնքում տեղի է ունեցել նաև հանրային լսում, նախագիծը հավանության է արժանացել: Հաջորդ տարվանից կսկսենք զբոսայգու վերակառուցման աշխատանքներն՝ ավելի վաղ ստորագրված եռակողմ հուշագրի համաձայն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաբաբյանը:

Հավելում է՝ արդյունքում Նոյեմբերյան համայնքը կունենա նոր լուծումներով, ավելի արդիական զբոսայգի: «Մտածված է յուրաքանչյուր դետալ, տրված են շատ հետաքրքիր լուծումներ: Ուշադրություն ենք դարձրել ամեն մանրուքի վրա, որ այգին հարմարավետ ու սիրելի վայր դառնա բոլորի՝ երեխաների ու մեծահասակների համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Ապրելու» հիմնադրամի հետ համագործակցությանը՝ համայնքի ղեկավարն ընդգծում է՝ բացի զբոսայգու վերակառուցումը, հիմնադրամը ֆինանսավորել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերը՝ համաֆինանսավորել է մոտ 112,5 մլն դրամի սահմաններում: «Պատրաստվում ենք 2023 թվականի բյուջեին, սակայն թվերը դեռ հստակ չեն»,-նշում է Աղաբաբյանը: Համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի է ունենալու տարեվերջին։

«Ապրելու» հիմնադրամն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր` զբոսայգու վերակառուցումից և կարևորագույն նախագծերի ֆինանսավորումից մինչև դպրոցների գրադարանների համալրում։ Օրինակ՝ վերջերս սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, Բերդավան, Կոթի, Դովեղ բնակավայրերի դպրոցները համալրվել էին նոր և ժամանակակից գրականությամբ։ «Ապրելու» հիմնադրամը համայնքապետարանի ներգրավմամբ անակնկալ էր մատուցել դպրոցներին՝ նվիրելով գրադարաններին այդքան անհրաժեշտ գրականությունը։

Վերադառնալով իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ համայնքապետը նշում է, որ  900 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել: «Նշեմ, որ նախկինում՝ երեք տարվա ընթացքում, իրականացվել է 200 մլն դրամի ծրագիր: Արդյունքում ասֆալտապատվել ու տուֆապատվել են փողոցներ, լուսավորության մեծ ցանց ենք անցկացնում, ամբողջ մայրուղին՝ մոտ 25 կմ, կլուսավորվի, մշակույթի տներն են վերանորոգվում, տանիքներն են փոխվում, ոռոգման համակարգն է արդիականացվում: Խնդիրները մեկը կամ երկուսը չեն: Ինչպես բոլոր համայնքներում, մենք ևս նմանատիպ խնդիրներ ունենք՝ կապված փողոցների ասֆալտապատման, լուսավորության հետ: Այդ խնդիրները միշտ էլ կան:

Անկեղծ լինելով՝ ասեմ, որ մենք մի փոքր այլ ուղղությամբ ենք մտածում՝ կարևորում ենք աշխատեղերի ստեղծումը, IT ոլորտի զարգացումը: Մարտին Կողբում կբացվի «Թումո» կենտրոնը: Մեծ թվային ստուդիա ենք բացել Կողբի Գեղարվեստի դպրոցում: Արդեն քանի ամիս է, ինչ երկրորդ խմբի դասընթացներ են անցկացվում: Ունենք երեխաներ, որոնք ստուդիայի միջոցով պատվերներ են ստանում և կարողանում գումար վաստակել: Տարածաշրջանը սահմանամերձ է, եթե կարողանանք շատ մարդ ընդգրկել թվային ստուդիայի ծրագրում, պատկերացրեք՝ ով տանը համակարգիչ ունի, անգամ տանից, ստուդիայի հետ կապի մեջ լինելով, կարող է պատվերներ ստանալ և տանը նստած գումար վաստակել: Առաջնահերթ նպատակներից մեկը զբաղվածության հարցը լուծելն է, մյուս հարակից խնդիրները ժամանակի ընթացքում աստիճանաբար ևս լուծում կստանան»,-եզրափակում է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Լուսինե Առաքելյան

Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել