Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի. Արմեն Գրիգորյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
«Այս հարցը միշտ եղել է, նույնիսկ Բրյուսելում մայիսի 22-ին առաջնորդների հանդիպումից հետո, նախագահ Ալիևը վերադառնալով Բաքու հայտարարել է, որ միջանցք են քննարկել և նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը լուծված է: Գիտեք, որ նախագահ Միշելի խոսնակը ստիպված էր հրապարակային հայտարարել, որ նախ միջանցք չի քննարկվել և հետո Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական արդյունքը որևէ մեկին հայտնի չէ, այսինքն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է քննարկվել»,- այսօրվա ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը դիմեց հանրությանն ու պատգամավորներին. «Մեր հանրությունը և բոլոր այն պատգամավորները, որոնք սրա հետ կապված հարց ունեն, պետք է ուշադրություն դարձնեն, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի և դա հրապարակային ևս փաստում է»: