Իշխանության ներկայացուցիչները մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են, ունենք վատ բարքերի ավելի վատ արձանագրումներ․ Ագնեսա Խամոյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Իշխանության ներկայացուցիչները մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են, բավականին ունեցվածք են կուտակել, մեր հասարակության մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի քանի տարվա ընթացքում դարձել է առանձնատների, մեքենաների տեր և հայտարարագրում է մի քանի միլիոն դրամ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մենք ունենք իրավիճակ, երբ իշխանությունները հստակ չեն կարողանում արձանագրել, թե որքան գումար է վերադարձվել բյուջե։ Վերջերս մամուլում հրապարակում եղավ Արսեն Թորոսյանի կուտակած ահռելի ունեցվածքի հետ կապված՝ ձկնաբուծարան և այլն։ Երբ ինքը Առողջապահաության նախարար էր, նրա կնոջը պատկանող ընկերությունը մեծ տենդերներ է շահել»,- ասաց Խամոյանը։
Պատգամավորը նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ունենք վատ բարքերի ավելի վատ արձանագրումները։