Երևան, 03.Փետրվար.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրավապաշտպանն ահազանգում է՝ քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ: Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել էր չափազանց «ջերմ» վերաբերմունքի և ստացել լուրջ մարմնական վնասվածքներ:

Այսօր Մեդիա կենտրոնում թեմայի առնչությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր. քանդակագործի փաստաբաններն, ավաղ, ներկա գտնվել չկարողացան:

Արթուր Սաքունցը ներկայացրեց Էդուարդ Վանեսքեհյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ սկսելով ամենասկզբից: «Նոյեմբերի 19-ի գիշերը Էդ. Վանեսքեհյանը կնոջ հետ մոտեցել է իրենց տան բակին՝ մեքենան կայանելու: Այստեղ նշեմ, որ Վանեսքեհյանն այդ օրը հանդիպել է ընկերոջը, մի փոքր գինովցած է եղել, այդ վիճակում ղեկին չի նստել, խնդրել է կինը վարի մեքենան: Իրենց տան մոտ հավաքված է լինում մարդկանց խումբ, նաև ոստիկանության աշխատակիցներ. հարևան տներից մեկում աղմուկ-աղաղակի հետ կապված մարդիկ դժգոհություն են ունենում: Իրենց մեքենայի կայանման տարածքը զբաղված է լինում, ազդանշաններ են տալիս, լուսարձակները միացնում, որպեսզի մեքենայի տեղն ազատեն: Մեկը մոտենում է, սկսում են խոսել, ոստիկաններ են մոտենում, որ հանդարտեցնեն, միջադեպ տեղի չունենա: Հանդարտեցնում են և հեռանում: Երկրորդ անգամ են մոտենում ոստիկանները, լիովին այլ խոսակցություն է տեղի ունենում: Նախ փորձում են այլ տոնով խոսել, հրմշտում են կնոջը: Ի դեպ, ոստիկանների վրա ամրացված տեսախցիկներում դա ամրագրվում է, բայց զարմանալիորեն երկու հոգու մոտ վերծանված տեսաձայնագրություններից մեկը 15 րոպե է, մյուսը՝ 16: Սա զարմանալի է, քանի որ տեսաձայնագրությունը պետք է ամբողջական լինի»,-նշում է Սաքունցը:

Շարունակում է՝ ոստիկաններից մեկը հրում է քանդակագործի կնոջը, նա վնասվածքներ է ստանում: «Այդ ժամանակ Էդ. Վանեսքեհյանը, բնականաբար, արձագանքում է, թե այս ինչ եք անում, հայհոյում է ոստիկանության աշխատակիցներին: Սա կա վերծանված արձանագրության մեջ: Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում Վանեսքեհյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ, ձեռնաշղթաները ձեռքին, վերարկուն գցում են գլխին, և սկսվում են բռնությունները: Սկսվում է ծեծ ու ջարդ»,-նշում է իրավապաշտպանը: Ընդգծում է՝ բոլոր վնասվածքներն արձանագրված են բժշկական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի մեջ: Օրինակ՝ Վանեսքեհյանի երկու ականջաթաղանթները պատռվել են ոստիկանության գործողության ընթացքում:

Այնուհետև նոյեմբերի 19-ին անձի վերաբերյալ ձերբակալման երկու որոշում է կայացվում: Սաքունցի խոսքով, իբր Վանեսքեհյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել: «Քննիչի որոշմամբ՝ ոստիկանության հինգ աշխատակից տուժող է ճանաչվել: Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված անմիջապես քրեական գործ չեն հարուցում, կինը հաղորդում է ներկայացնում, քննիչը չի ընդունում: Նոյեմբերի 20-ին Վանեսքեհյանին տեղափոխում են ՁՊՎ, այնուհետև առողջական վիճակը վատանում է, տեղափոխում են Արաբկիր ԲԿ՝ փաստաբանի պահանջով: Հիվանդանոցում բժիշկն ասում է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա, քննիչը հակադարձում է, թե տեղափոխեք ՁՊՎ, այնտեղ բժիշկ կա: Ի դեպ, երբ քննիչն ասում է, թե քաղաքացուն տեղափոխեք ՁՊՎ, փաստաբանը զանգահարում է ՄԻՊ թեժ գիծ, և միայն ՄԻՊ-ի միջամտությամբ Վանեսքեհյանին թույլ են տալիս մնալ հիվանդանոցում, այնուհետև Արաբկիր ԲԿ-ից տեղափոխում են Մխիթար Հերացու հիվանդանոց»,-ասում է նա:

Ըստ Սաքունցի, բավականին անփույթ են կազմված փաստաթղթերը, քննիչի կողմից որևէ տեղ չի նշվում, որ Վանեսքեհյանը Ֆրանսիայի քաղաքացի է, չէ՞ որ դա նշանակում է՝ անձին ձերբակալելուց հետո 24-ժամվա ընթացքում դեսպանատանը պետք է հայտնեին, որ իրենց քաղաքացին ձերբակալված է: «Տուժող են ճանաչվում ոստիկանները, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվում նրանց նկատմամբ, նաև Վանեսքեհյանի նկատմամբ, բայց մինչ օրս եզրակացությունը չկա: Քրեական գործը պետք է անհապաղ հարուցվի վնասվածքների մասով՝ անկախ նրանից՝ բողոք կա, թե ոչ: Ոստիկանների ցուցմունքների մեջ, Վանեսքեհյանի վնասվածքների մասով, հակասություն կա: Ոմանք ասում են, որ Վանեսքեհյանն ինքն է վնասվածքներ ստացել՝ բաժին տեղափոխվելու ճանապարհին գլուխն այս ու այն կողմ խփելով, իսկ ոստիկաններից մեկն էլ ասում է՝ չեմ տեսել, որ վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մուտք գործելուց առաջ»,-նշում է իրավապաշտպանը: Հիշեցնում է՝ Մարտի 1-ի գործերով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևը հստակ ասում է՝ միայն ոստիկանության ցուցմունքներով անձի նկատմամբ քրեական մեղադրանքն անհիմն է:

Դեկտեմբերի 5-ին Էդ. Վանեսքեհյանը դուրս է գրվում հիվանդանոցից, նույն երեկոյան տեղափոխում են Արաբկիրի բաժին: Դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը: Այն բողոքարկվելու է փաստաբանների կողմից: «Ոստիկանության հինգ աշխատակից՝ երկու պարեկ և Քրեական հետախուզության ոստիկանության աշխատակիցներ, պարեկները ներկա են եղել այդ ապօրինությանը, իսկ բռնությունները գործադրել են Քրեական հետախուզության աշխատակիցները. քննիչը, դատախազը, դատավորը և հիմա արդեն ՔԿՀ-ն ուղղված են Էդ. Վանեսքեհյանին մեղավոր ճանաչելուն և ճնշելուն: Իսկ Էդ. Վանեսքեհյանը չի դիմադրել, բռնություն չի կիրառել ոստիկանների նկատմամբ: Բռնություն են կիրառել իր կնոջ նկատմամբ, նա, այո, հայհոյել է, բայց դրա համար վարչական պատասխանատվություն է կիրառվում: Հիմա պահանջը հետևյալն է՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, և դադարեցվեն քննիչի լիազորությունները, քրեական հետապնդում սկսվի հանցագործության կոծկման հիմքով, ոստիկանների գործառույթները պետք է կասեցվեն և այլն: Բոլորի հանդեպ քրգործեր պետք է հարուցվեն: Այս պահին մյուս կարևոր հարցը Էդ. Վանեսքեհյանի խափանման միջոցի փոփոխության հարցն է, նա չպետք է գտնվի կալանքի տակ»,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

Լուսինե Առաքելյան

Գնահատման նոր համակարգ. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է ներկայացրել Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Իրանից ՀՀ եկած բեռնատարի վարորդի վարքագիծը կասկածելի է թվացել․ զննվել է, թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարեցվեցին Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյան Հայտնի է, թե այս տարի՝ 2023-ին, երբ կնշվի Սուրբ Զատիկը ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին Հայաստանին պետք է նոր իշխանություն. չի բացառվում, որ այդ ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկա ընդդիմադիր ձևաչափերի լուծարումն է. Վահե Հովհաննիսյան Պատճառն այն չէ, որ «դաշնակիցը դավաճանեց», այլ որ ունենք դիվանագիտություն խաղալ չիմացող իշխանություն Լիլիթ Մակունցը Միջին Արևելքի Ինստիտուտի նախագահ Փոլ Սալեմին ներկայացրել է խաղաղության օրակարգը Նավթը թեթեւակի էժանանում է ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններովԱՄՆ-ն պետք է խաղաղության բանակցություններ վարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Թրամփ Գիշերն արտակարգ է եղել Լարսը փակ է բոլոր ավտոմեքենաների համար Մեսին չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2026-ին Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ռուբեն Վարդանյանը մասնակցել է Կոլումբիայի համալսարանի առցանց քննարկմանը Թուրքիայի ՆԳ նախարարը դաշնակիցներին մեղադրել է երկրի վիճակն ապակայունացնելու փորձի մեջ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Վայք-Ջերմուկ ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել բետոնե արգելապատնեշին Աշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք է ՀԱՊԿ-ն պարզաբանել է կազմակերպության խաղաղապահների կողմից խաղաղապահ գործողություններ իրականացնելու իրավական հիմքերը Առեղծվածային դեպք` Կոտայքի մարզում Լարսը փակվեց, իսկ ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ Արցախի պետնախարարը փորձում է լուծել նաև զբաղվածության և տնտեսության վերականգնման հարցերը ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Լավրովը քննարկել է «արդար բազմաբևեռ աշխարհակարգի» կառուցումը 30 մլն ԱՄՆ դոլար ներդրում Ծաղկաձորում... Փաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկեր Պուտինը մատնանշել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն Եղբայրների հետ զրույցը վերածվել է վեճի․ նրանցից մեկը կրակել է օդ և զենքի կոթով հարվածել եղբայրներին Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ Ֆինլանդիայի մի քաղաքապետարան կլինի առաջինը երկրում, որն ամբողջությամբ կանցնի արևային էներգիայի 9-րդ երեխայի ծնունդը՝ Արցախում․ փոքրիկ էմիլի կյանքը շրջափակման պայմաններում Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան Ավանդական արհեստների 18-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցության հրավեր Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Արցախի լիակատար շրջափակման վերաբերյալ Թագուհի Թովմասյանի գրություններինԱյս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին, բայց եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, լուրջ հետևանքներ են լինելու. «Արցախէներգո»-ի տնօրեն Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՄԻՊ պաշտոնի համար թեկնածուների բավական լայն շրջանակ կա. Արուսյակ Ջուլհակյան Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ) Ինչ է տեղի ունեցել գիշերը. նոր տեղեկություններ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի յոթ շրջանները, ՌԴ-ն փորձում էր քաղաքական ճանապարհ գտնել. Լավրով