Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բուդկա» քանդելու մակարդակը. ավիրելն ու «փիառվելն» է նրանց մոտ լավ ստացվում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համապետական հարցեր լուծելու համար ցանկացած իշխանություն նախ և առաջ պետք է ընդունակ լինի լուծել կենցաղային, սոցիալական, տրանսպորտային և նման այլ ոլորտային խնդիրներ: Պարզ է, որ եթե նրանք ընդունակ չեն ոլորտային ու տարածքային առումով «լոկալ» խնդիրներին լուծում տալ, ապա անիմաստ կլինի սպասումներ ունենալ, թե համապետական և գլոբալ հարցերում կարող են որևիցե հաջողություն արձանագրել։ Մեր այսօրվա իշխանությունները դրա ամենավառ վկայությունն են: Նրանք ձախողել են ամեն ինչ՝ արտաքուստ մանր թվացող հարցերից մինչև ամենագլոբալը, ամենակենսականը: Գանք այդ «մանր» հարցերին:

Այսօր երկրում կան բազմաթիվ քաղաքային, ներհամայնքային, սոցիալական և կոմունիկացիոն հարցեր, որոնք կա՛մ մնում են օդից կախված, կա՛մ էլ օրվա իշխանություններն ավելի են ծանրացնում վիճակը։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել մայրաքաղաքի երթևեկության հարցը։ Նույնիսկ տասնյակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում երթևեկությունն այնպես է կազմակերպվում, որ խցանումները հասնում են նվազագույնի։ Սակայն մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գնալով խցանումներն ավելանում են ու ավելանում։ Երթևեկությունն ընդհանրապես պատշաճ մակարդակով չի կարգավորվում և գերկենտրոնացված է մի շարք փողոցներում։ Սակայն դա չի խանգարում, օրինակ՝ ձմռան շեմին վերականգնողական աշխատանքներ սկսել այդ փողոցներում ու ավելի կաթվածահար անել երթևեկությունը։ Քաղաքում չկա այլընտրանքային ճանապարհների ցանց, չեն գործում խելացի լուսացույցեր կամ այլ կարգավորող համակարգեր։ Բացի դրանից, ոչ միայն Հայաստանը, այլև հենց Երևանը ապակենտրոնացված չէ, իսկ կայանատեղիների (հատկապես ստորգետնյա) թիվը բավարար չէ։

Մյուս կողմից էլ՝ շատ մեծ խնդիր կա քաղաքային տրանսպորտի հետ կապված։ Մարդկանց համար քաղաքային տրանսպորտով երթևեկությունը գնալով ավելի է բարդանում, և շատ հաճախ նրանք ստիպված են լինում ժամերով սպասել կանգառում, մինչև նույնիսկ մեծ ավտոբուսներում մի կերպ խցկված կարողանան հասնել տուն կամ աշխատանքի։ Ու այս ամենն՝ այն պայմաններում, երբ իշխանությունները մեծ փիառ արշավներ էին կազմակերպում, թե նոր ավտոբուսներ են ձեռք բերել ու շարունակում են ձեռք բերել։ Բայց այդպես էլ քաղաքային տրանսպորտի հարցը ոչ միայն չի լուծվում, այլ ավելի է բարդանում, քանզի այդ փոփոխությունները համակարգված չեն, ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, ինչն այս իշխանությունների բնորոշ «գծերից» մեկն է։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անընդհատ տարբեր առիթներով փակում են ճանապարհները։ Դե, Նիկոլ Փաշինյանի ամեն մի երթևեկը նոր խցանումների պատճառ է ինքնին: Դրան գումարած՝ ամենատարբեր պատճառներով իշխանությունները փակում են ճանապարհները՝ գտնելով ամենահեշտ լուծումը մեր քաղաքացիների նյարդերի ու ժամանակի հաշվին:

Օրինակ՝ վերջերս աննկարագրելի խցանումների պատճառ էր դարձել ճանապարհների փակումը փողոցների ու շենքերի նախաամանորյա զարդարման համար։ Ընդ որում, գլխավոր ճանապարհները փակվում էին առավոտյան ժամը 9-ից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Օրերս էլ մանկական Եվրատեսիլի պատճառով ամբողջ երկու օր դադարեցվել էր մետրոպոլիտենի աշխատանքը՝ նկարահանումներ կատարելու պատրվակով։ Դեռ հարցի մի կողմն է, որ մետրոն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որտեղ նկարահանումներ անել չի կարելի։ Բայց չէ՞ որ, եթե նույնիսկ այս իշխանությունները թքած ունեն դրա վրա, կարելի էր դա անել ժամը 23-ից հետո. ի վերջո, մետրոպոլիտենի լուսավորությունը որևէ կապ չունի ժամի հետ: Սրանք ընդամենը նեղ «կենցաղային» օրինակներ էին: Այդպիսիք ամեն քայլափոխի են, ամեն ոլորտում: Մի խոսքով, բոլոր ուղղություններով իշխանություններն իրենց առաքելությունը տապալել են, բայց կարևորն այն է, որ Հանրապետության հրապարակում պատմության թանգարանի մոտից մի կրպակ է ապամոնտաժվել։

Ու քպականները համատարած էյֆորիայի տակ մեծ աժիոտաժ են բարձրացնում, թե վերջապես քանդեցինք, ավիրեցինք այդ կառույցը, դա էր խանգարում երկրի սրընթաց առաջընթացին։ Այն, որ քաղաքի տեսքն աղճատող կառույցները և շինությունները պետք է ապամոնտաժվեն, փաստ է։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց առնվազն անբարոյականություն է այսպիսի համընդհանուր PR կազմակերպել մի «բուդկայի» ապամոնտաժման հարցով, երբ աննկարագրելի խնդիրներ կան երկրում, երբ բազմաթիվ հարցեր պարզապես լուծման կարոտ են, էլ չենք խոսում գլոբալ հարցերի մասին, երբ թշնամին երկրի սահմաններում է, իսկ պետականությունը՝ վտանգված:

Բայց երևի սա զարմանալի չէ. ինչպես երևում է՝ այս իշխանությունների մոտ միայն քանդելն ու ավիրելն է ստացվում, իսկ ինչ վերաբերում է ստեղծելուն ու լուծումներ տալուն, ապա նրանք այս դեպքում գործ չունեն։ Սեփական ապաշնորհությունը ծածկելու համար միշտ էլ կարելի է գտնել փոքր «ձեռքբերում» կամ նույնիսկ դա հորինել։ Եվ նորից ակամա այս ամենը հիշեցնում է Փաշինյանի «100 փաստերի» պատմությունը, որոնցից մեկում, օրինակ՝ նշվում էր, թե կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ։ Դե, եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա եթե դեռևս մեր պետությունը գոյություն ունի, ապա դա ևս մեծ ձեռքբերում է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը (լուսանկարներ)Քիչ առաջ այրել են Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենանԹումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՄի շարք հասցեներում վաղը ջրանջատումներ են սպասվումՌոնալդուն շնորհակալություն է հայտնել Կրոսին«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա օրակարգը հայտնի էՄեզ միացնողը եղել է հայրենիքն ու եկեղեցին, բայց բաժանողը չի եղել հայրենիքն ու եկեղեցին. ՍրբազանՀամաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանըԿենդանակերպի նշաններ, որոնք հաջողակ կդառնան մայիսի վերջինՄայիսի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք. ԴանիելյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիներըԵրևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրաARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակինՕլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՄարսելումՄբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնումՀարկերի մասին կխոսեմ, ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. ՍրբազանՉինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆԻրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարիցԱյս իշխանությունը իր բոլոր մեղքերը բարդում է շարժման վրա, բայց մեղավորն իրենք են. զոհվածի մայր (տեսանյութ)Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթելԱրտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ Փաշինյանը որոշում է ստորագրելՔՊ ական պատգամավորը համաձայն է, որ Շուռնուխի տների և շանապարհների կառուցման հարցում թերացել ենԱդրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)«Զվարթնոցում» hացադnւլ անող ֆրանսահայ Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են թալանելԱյն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. ԲայդենՀՀ ՊՆ հայտարարությունը Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը (տեսանյութ) Թռիչքի ժամանակ 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվելԱդրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Ուրացող է նա, ով կփորձի օտար լինելու զգացումը մտցնել արցախցիների մեջ. ՍրբազանԲագրատ Սրբազանը կհանդիպի տնտեսագետների հետ Մանրամասներ՝ արցախցի պաշտոնյաների հետ փակ հանդիպումից Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը24 ժամ ջուր չի լինի Համացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաԴանակաhարություն՝ Երևանում․ վիճաբանnւթյան մասնակիցներից մեկը hետnւյքի վիրավnրnւմnվ տեղափոխվել է hիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա կնվազի 4-6 աստիճանով ՍԴ անդամի թեկնածուն «Սորոսի» հիմնադրամի խորհրդի նախագահ է եղել. Ագնեսա Խամոյան Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը