Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առանց Սերգեյի տունը դատարկ է, միայն իր անկյունն է հույս տալիս, որ նա տանն է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Սերգեյն էությամբ կենսուրախ էր, աշխույժ: Անսահման շատ էր սիրում սպորտը: Հաճախել է լողի, կարատեի, ըմբշամարտի: Բազմաթիվ մրցումների է մասնակցել, մեր տանն իր անկյունը կա, որտեղ նաև Սերգեյիս մեդալներն ու գավաթներ են»,-ասում է տիկին Հերմինեն՝ Սերգեյի մայրիկը: 5000, գուցե և ավելի տղաների տներում այսօր նման անկյուններ կան, որտեղ մեկտեղվում են նրանցից մնացած շոշափելի հուշերը: Սերգեյը նաև Հայաստանն է ներկայացրել տարբեր մրցումներում, այդ պատճառով բանակ է զորակոչվել 22 տարեկանում: «Ոտքի վնասվածք ուներ, բայց ո՛չ ինքը, ո՛չ մենք դա հաշվի չառանք, թող գնա ու ծառայի մեր հայրենիքի համար՝ մտածեցինք բոլորս»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցում սովորելու տարիներին Սերգեյի մասին մշտապես գովասանքի խոսքեր են հնչել: «Լավ է սովորել, սիրում էր «Պատմությունը», «Գրականությունը»: Հայոց պատմությունը նրան շատ էր հետաքրքրում, մշտապես կարդում էր, ուսումնասիրում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Օլիմպիական հերթափոխի մարզադպրոց, ավարտել որպես մանկավարժ-մարզիչ, դիպլոմը ստացել էր, կարող էր աշխատել որպես ֆիզկուլտուրայի մարզիչ: Սերգեյի բոլոր երազանքները սպորտի շուրջ էին պտտվում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Հերմինեն, հետո հավելում՝ «մեր բոլոր տղաներն էին լավը, կարծես ընտրված լինեին»:

Սերգեյը բանակ է զորակոչվել իր ծննդյան օրը՝ 2020 թ. հունվարի 18-ին: «Ներկա էինք վիճակահանությանը, որպես ծառայության վայր «ընտրեց» Արցախը: Ասաց՝ մամա ջա՛ն, կգնամ, երկու տարի կծառայեմ, ծննդյանս օրն էլ հետ կգամ, կհավաքվենք բոլորով, մի լավ կնշենք: Բայց նպատակները չիրականացան»: Ծառայությունից Սերգեյը շատ գոհ է եղել: «Փետրվարին գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությանը ներկա եղանք: Իմ աչքով ամեն ինչ տեսա: Ինքը շնորհքով էր, խելացի, կոփված սպորտսմեն էր: Իմ միակ մտածմունքը, որպես մայր, իր ծառայության պայմաններն էին: Ինքն ամեն ինչից գոհ էր»: Սերգեյը 42 օր պատերազմել է թշնամու դեմ: «Ոչ մի օր որևէ բան պատերազմից չէր պատմում: Ինքը սերժանտ էր, ասում էր՝ մա՛մ, ապահով տեղում ենք, տղաներին մի տեղից մյուսն ենք տեղափոխում: Իսկ ես հավատում էի իր ասածին: Հեռուստացույցով տեսնում էի լուրերը, պատմում էին, թե ինչ է կատարվում, զոհված տղաների անուններն էին հրապարակում, լալիս էի, բայց հավատում էի, որ ինքն ապահով տեղում է, զինվորների կողքին է, սերժանտ է: Անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, հրադադարից ի՞նչ կա, այդ հարցն էր շատ տալիս: Իր հետ նոյեմբերի 4-ին եմ վերջին անգամ խոսել, նույն հարցը տվեց՝ հրադադարից ի՞նչ նորություն կա, հետո արդեն՝ ո՞նց եք, ի՞նչ կա չկա, տան անդամներից, ընկերներից հարցրեց, ասաց՝ լավ եղեք: Նոյեմբերի 6-ին զանգահարել էր, տանը չէի եղել, ամուսնուս հետ էր խոսել»,-պատերազմական օրերն է վերհիշում տիկին Հերմինեն:

Մայրիկն ասում է՝ նոյեմբերի 4-ին իրենց Շուշի են տարել: Մինչ այդ տարբեր տեղերում է եղել Սերգեյը՝ Մարտունի, Կուբաթլու և այլուր, վերջում, մայրիկի խոսքերով, «արդեն դավաճանված ու հանձնված Շուշիի հողում, որտեղ երեխաները չգիտես, թե ինչի մեջ հայտնվեցին: Ամեն հնարավորն ու անհնարն արել են, որ մեր հայրենիքը պաշտպանեն, բայց ապարդյուն: Ափսոս մեր երեխաների ջանքն ու նվիրվածությունը, որ վերջը սա պիտի լիներ»: Սերգեյը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ ԱԹՍ-ի հարվածից: «Բեկորը դիպել է վզի մոտ առկա անոթին, մահը միանգամից է վրա հասել»,- որդու մահվան մանրամասներն է ասում մայրիկը, իսկ հետո հավելում.

«Աստծուն փառք եմ տալիս, որ միանգամից է եղել, հավատացեք, դա էլ եմ փառք տալիս, որ գոնե երեխաս չի տանջվել: Որպես մայր, փառք եմ տալիս, որ գոնե երեխաս բան չի զգացել»: Ու այս խոսքերից հետո դադարում ես հավատալ այն իրականությանը, որում ապրում ես: Մայրը փառք է տալիս, որ որդու մահը վայրկենական է եղել ու չի տանջվել, մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, թե սա ինչ է նշանակում: Սերգեյը երկար «ճանապարհ է անցել» մինչև տուն՝ Գյումրի հասնելը, որտեղ էլ պապենական գերեզմանատանը հանգչում է հավերժ 22-ամյա տղայի մարմինը: Մայրիկն ամեն օր, երկու օրը մեկ գնում է տղայի մոտ, Եռաբլուրը հեռու էր, ցանկացավ, որ իրեն մոտ լինի որդին:

«Իսկ գիտե՞ք, թե ինչ դժվարությամբ «գտանք» տղայիս: Նոյեմբերի 10-ին ամուսինս մեր բարեկամների հետ գնաց Ղարաբաղ: Մենք չգիտեինք, որ Սերգեյը զոհվել է, մեզ ասացին, որ վիրավոր է, բեկորը կպել է ուսին: Մինչև նոյեմբերի 19-ն ամուսինս Ղարաբաղում էր: Արդեն հանձնված Շուշիի մոտակայքում է եղել, որտեղից դուրս են բերել զոհվածներին, վիրավորներին: Զոհվածների մեջ հայրիկը Սերգեյին չի գտնում: Մտածում էինք՝ վիրավոր է, գուցե՝ գերի, գուցե անտառում է պատսպարվել: Ամուսինս նոյեմբերի 19-ին եկավ տուն: Մինչև ապրիլի 21-ը սպասել ենք, տղայիցս՝ ոչ մի լուր: Հետո ենք արդեն իմանում, որ նրան ուրիշ ճանապարհով տեղափոխել են Վանաձոր, լեզուս էլ չի պտտվում ասել, թե ուր: Տեղ չի եղել, որ Սերգեյին չփնտրենք: Այդ օրերին բոլոր անհետ կորածների ծնողները կապի մեջ էին: Ամուսնուս մոտ Սերգեյիս նկարն էր, ծնողներից մեկը տեսել էր, տպավորվել էր: Նա էր ամուսնուս ասել՝ գնա Երևան, ոնց որ թե քո տղայի նկարն այնտեղ տեսել եմ: Ամուսինս, ինձանից գաղտնի, գնացել էր Երևան, ճանաչել տղայիս, Վանաձորից տեղափոխել էին Երևան: Ես այդ հինգ ամսվա ընթացքում խելագարվում էի, բնական է, չէ՞, հինգ ամիս նստես, երեխայիդ սպասես ու լուր չունենաս: Հինգ ամիս պահել էին սառնարանի մեջ: Ապրիլի 21-ին Սերգեյս մեզ հասավ, բայց ես իրեն այդպես էլ չտեսա»:

1998 թ.-ի հունվարի 18-ին ծնված Սերգեյը տան ավագն է, ուղիղ մեկ տարի անց նույն օրը ծնվել է Սերգեյի քույրիկը: «Աղջիկս երկու երեխա ունի, երկու տղա թոռնիկ ունեմ: Օրերս է երկրորդ թոռնիկս ծնվել: Իրենցով եմ ապրում: Մեծ թոռնիկիս տղայիս եմ նմանեցնում: Մեր կյանքի իմաստն են: Առանց Սերգեյի անտանելի բարդ է, տունը՝ դատարկ: Միայն իր անկյունն է ինձ հույս տալիս, որ նա տանն է»: Սրտի ամենահեռու անկյունում տիկին Հերմինեն մի ցավ էլ ունի: Իր խոսքով, այդ օրերին Սերգեյը Շուշիում ընկերներից մեկին է հանդիպել, նաև նրա համար մնացել այնտեղ: «Երեք ընկերով շատ մտերիմ են եղել, նրանցից երկուսը փրկվել են: Տղաներից մեկը եկավ մեր տուն, հարցեր էի տալիս, թե ոնց եղավ, ինչ ես տեսել, շատ բան չասաց՝ քարե կարկուտ էր թափվում երկնքից, տիկի՛ն Հերմինե, էլ ոչինչ չեմ հիշում: Մյուս ընկերը, նաև որի համար Շուշիից չի հեռացել, կյանքն է փրկել, այդպես էլ մեր տուն չի եկել: Գուցե չի կարողանում, գուցե բարդ է իր համար, բայց ես սպասում էի իր այցին: Եթե բոլորս միայն մեր ցավի մասին մտածեինք, եթե չխոսեինք, չպատմեինք, չենք կարողանա ոտքի կանգնել»:

Հ. Գ. Սերգեյ Զաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей