Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը. նկարիչ Արմինե Աղայանց

ՄՇԱԿՈՒՅԹ

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Երիտասարդ նկարչուհի Արմինե Աղայանցի աշխատանքներն արդեն իսկ ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, ԱՄՆ մի քանի քաղաքներ), նրա աշխատանքները ներկայացված են ոչ միայն ցուցասրահներում, այլև անհատական կոլեկցիոներների առանձնատներում: Tert.am Life-ն Արմինե Աղայանցի հետ զրուցել է նրա արվեստի, ոգեշնչումների մասին:

- Արմինե, շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու համար: Սովորաբար նկարիչներն ընտրում են մեկ ուղղություն և նկարում հենց այդ ուղղության շրջանակում, սակայն Ձեր աշխատանքներում կան և՛ քաղաքային միջավայրերի պատկերներ, և՛ դիմանկարներ, և՛ պեյզաժներ, նատյուրմորտեր, նաև քանդակները, որոնք բոլորն էլ մասնագետների բարձր գնահատականն են ստացել: Հիմա ցանկանում եմ հարցազրույցը սկսենք հենց այս հարցից՝ Դուք նկարչական արվեստի ո՞ր ուղղությանն եք պատկանում:

-       Միանգամից ասեմ, որ ոչ մի իզմերի չեմ հետևում, սակայն ծանոթ եմ, իհարկե, գեղանկարչության և ոչ միայն գեղանկարչության բոլոր ուղղություններին և հարգում ու գնահատում եմ յուրաքանչյուր ուղղության լավագույն ներկայացուցիչներին: Ամպլուաներ չեմ ընդունում: Օրինակ՝ դեռևս 50-100 տարի առաջ դերասաններին որակավորում էին ամպլուաներով՝ կատակերգու, ողբերգակ և այլն: Այսօր լավագույն դերասաններ են համարվում նրանք, որոնք լավ են մեկնաբանում և խաղում թե՛ դրամատիկ և թե՛ զավեշտական կերպարներ: Համոզված եմ, որ նույնը գեղանկարչության և քանդակագործության ոլորտում է: Հաճախ եմ համեմատություններ անում թատերական արվեստի հետ, սակայն նույն զուգահեռները կարելի է անցկացնել արվեստի այլ ոլորտների հետ: Պետք է աշխատանքդ լավ անես, իսկ լավ աշխատանքները պետք է ցուցադրվեն աշխարհով մեկ, իսկ աշխարհով մեկ ցուցադրվելու համար լճանալ միայն մեկ ուղղության մեջ ճիշտ չէ: Կարևոր է ունենալ յուրովի ոճ՝ քո ոճը: 

-Սակայն շատ մեծ նկարիչներ հայտնի են դարձել հենց այդ իզմերի շնորհիվ:

-Ավելի ճիշտ կլինի մեջբերել Պիկասոյի խոսքերը, որովհետև կարծում եմ ավելի ճիշտ բնութագրել հնարավոր չէ: Պիկասոն իր 90-ամյակին ասել է. «Շատերն են պատեհությամբ դառնում նկարիչներ՝ արվեստի հետ քիչ առնչվելով: Հարուստները պահանջում են նորը, օրիգինալը, սկանդալայինը, և ես սկսեցի կուբիզմից, այդ պարոններին զվարճացնում էի աբսուրդներով: Եվ ինչքան քիչ էին հասկանում, այնքան շատ փառք ու փող ունեի: Հիմա ես հայտնի եմ և շատ հարուստ, բայց երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, համարձակություն չունեմ ինձ տեսնելու մեծ իմաստով Արվեստագետ բառի տիրույթում: Ես պարզապես ժամանակը հասկացող հանրությանը զվարճացնողն եմ: Դա դառը և ցավալի է, բայց դա է ճշմարտությունը»: Եվ սա ասել է մեծն Պիկասոն:

 

- Խոսենք Ձեր աշխատանքների ստեղծման ընթացքից: Երբ պատրաստվում էի հարցազրույցին, պարզեցի, որ Ձեր աշխատանքները ստեղծում եք շատ կարճ ժամանակահատվածում: 

- Հիմա ավելի դանդաղ եմ նկարում, ավելի քննադատաբար եմ մոտենում իմ ստեղծագործություններին, ավելի պահանջկոտ եմ դարձել, զգուշավոր, որովհետև ճշմարիտ գործից մինչև գավառամտություն մեկ քայլ է, մեկ վտանգավոր քայլ, իսկ գավառայնությունից խուսափելու համար պետք է նկարչի ներփակ ու արտաքին աշխարհին անհաղորդ վիճակը դուրս մղել քեզանից: Հենց այս պատճառով է նաև, որ երբ ես արվեստանոցում եմ, արվեստանոցիս դռները չեն փակվում և նույնիսկ երեխայի հետ շփումը կարող է մի նոր գույն, նոր շերտ ավելացնել գործիս: Ստեղծագործական կայուն կենցաղը երբեմն խանգարում է ազատ և անկախ մտածելուն և ազնիվ ու անկեղծ արարելուն: 

-Իսկապե՞ս կարծում եք, որ Ձեր գործում ամենակարևորն ազնիվությունն է: Իսկ տաղա՞նդը:

- Նորից պետք է մեծերից մեջբերում անեմ. Վահրամ Փափազյանն ասել է «Յուրաքնչյուր մարդ երկու տոկոս տաղանդ ունի և այն ճիշտ օգտագործելու դեպքում վերածվում է հանճարի»: Արվեստը պետք է ժողովրդի մակարդակից վեր լինի, իսկ այն վեր է բարձրացնում մասնագիտական ազնվությունը: Ցավոք, մենք դա չենք գիտակցում կամ չենք ուզում գիտակցել: Ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս Պիղատոսի հարցմանը ժողովուրդը «քվեարկել» էր Բարաբայի՝ մարդասպանի օգտին և մինչև այսօր՝ արդեն երկու հազար տարի, մարդկությունը պայքարում է բարաբաների ու հերոստրատների դեմ: Արդյունքում՝ ունենք աղետալի մարդասպան զենքերի կուտակումներ և ընդամենը մեկ սրբազան մասունք՝ Խաչը՝ նախքան Հիսուսը կիրառվող ամենաահարկու մարդասպան զենքը, ինչը հետո և հիմա դարձել է մարդկության մի մասի համար պաշտանմունքի առարկա և կիրառվում է նաև որպես զարդ: Ինչքան լավ կլիներ, ասենք, տանկն էլ կիրառվեր որպես զարդ, բայց սա սենտիմենտալության դաշտից է, այնպես որ, անցնենք առաջ (ծիծաղում է):

- Վերադառնանք ստեղծագործելու ընթացքին: Ինպե՞ս եք հասցնում և՛ ստեղծագործել, և՛ ցուցադրվել, և՛ վաճառել աշխատանքները: Նաև քանդակների մասին էլ խոսենք, եթե չեմ սխալվում, քանդակագործությունն ավելի թանկ հաճույք է:

-Եթե ինքդ քեզ արվեստագետ ես համարում, ապա ամենակարևորը նախ արվեստն է, հետո՝ փողը: Դե, իհարկե ճիշտ եք՝ նկարիչը չի կարող և՛ նկարել, և՛ ցուցահանդեսներ կազմակերպել ու ցուցադրվել, և՛ նաև վաճառել: Նկարիչը ստեղծողն է, նա չի կարող ինքն իրեն ցուցադրել, առավել և՝ ինքն իր աշխատանքը վաճառել: «Մեդիչիներ» են հարկավոր, որ կարողանան և՛ հովանավորել, և՛ տանել ցուցադրել ու վաճառել: Իսկ «մեդիչիներ» ծնվում են այն հասարակությունում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, իսկ, ինչպես երևում է, մեր հասարակությունը դեռևս դրա կարիքը չունի, ասել է թե «եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Այսինքն՝ ամեն ինչ ինքս եմ անում՝ ամուսնուս հովանավորությամբ ու աջակցությամբ: Ինչ վերաբերվում է քանդակագործությանը, ապա կրկին ճիշտ եք, այն իսկապես թանկարժեք է, սակայն երբ կա մտահղացումներ ու դրան հաջորդող էսքիզները, որոնք հուշում են ապագա լավ աշխատանքի մասին, ապա միանգամից անցնում եմ աշխատանքի: Իսկ եթե պատվեր է, առավել պատասխանատվությամբ եմ աշխատում: 

-Արմինե, ճիշտ է՝ Դուք երիտասարդ եք, սակայն նոր չեք ոլորտում: Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր կոլեգաներին: 

- Իմ կոլեգաներին կցանկանայի ասել՝ ուզում եք հետևեք իզմերին, ուզում եք հետևեք նոր կամ ժամանակակից արվեստին, ինչպես ուզում եք վարվեք, միայն թե խնդրում եմ արեք այն աշխատանքները, որոնք կատարելու եք միայն ու միայն ազնիվ մղումներով: Իմացեք՝ Հռոմը կործանվեց նաև այն պատճառով, որ երգիչները սկսել էին ոչ թե դաստիարակել այլ զվարճացնել: Հիշեք՝ ձեր յուրաքանչյուր նոր գործերում ոչ միայն արվեստի ճշմարտությունը պետք է լինի, այլև կյանքի: Ամեն նոր գործի մեջ պետք է լինի դաստիարակչական նոր տարր: Իմացեք՝ որքան արվեստը փչանում է, այնքան ճիշտ արվեստն ավելի գնահատելի է դառնում: Կարևոր է նաև, թե ինչպե՞ս կանցնես հետոյի քո ճանապարհը: 

-Ձեր պատասխանից հիշեցի Նիցշեյի հետևյալ ձևակերումը՝ «Մեզ տրված է արվեստը, որ չմեռնենք իրականությունից»: Համամի՞տ եք:

-Իհարկե, հատկապես, որ այդ իրականությունն այնքան էլ ոգեշնչող չէ: Այս ասույթը նաև խիստ պարտավորեցնող է հենց արվեստագետներիս համար և եթե իրականությունը ոգեշնչող չէ, դա նաև մեր մեղքն է: 

-Շնորհակալ եմ, Արմինե, հարցազրույցի համար:

- Ձեզ ևս շնորհակալություն:

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ