Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ասել, թե «ռուսներն այնտեղ են, ուրեմն մենք անելիք չունենք», վերին աստիճանի սխալ, անթույլատրելի մոտեցում է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերթական անգամ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղին փակելու փաստի, Ադրբեջանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակների ու ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ: Արցախը շրջափակելու փաստը քաղաքագետը մի քանի իրողությամբ է պայմանավորում:

«Սա անձնատուր լինելու, պարտության մասին փաստը 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ամրագրելու հետևանքն է: Ավելին՝ սա նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո այնտեղ նշված դրույթների կոպտագույն խախտմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ ու Ասկերանի շրջանի Փառուխ գյուղերն ու Քարագլուխ նախկին բնակավայրի օկուպացման հետևանքն է: Նաև նոյեմբերի 9-ից հետո օկուպացված այդ տարածքները հայկական կողմի՝ հետ չբերելու հետևանքն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Հասան-Ջալալ յանն Ադրբեջանի երկու՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակ է առանձնացնում, մատնանշում նաև ավելի մեծ առաքելության մասին: «Կարճաժամկետ նպատակներից է՝ ստիպել Հայաստանին ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը: Այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը նպատակ ունի ՀՀ Սյունիքի մարզով միջանցք ստանալ, որ կարողանա կապվել Նախիջևանի հետ: Իսկ երկարաժամկետ նպատակը կարող է լինել ռուս խաղաղապահ զորակազմին ԱՀ-ից դուրս հանելը: Ընդհանուր առմամբ, ավելի մեծ իմաստով, Ադրբեջանի առաքելությունն է տիրանալ Արցախի Հանրապետության մնացած տարածքին, ցեղասպանության ենթարկել արցախահայությանը: Արցախը կտրված է արտաքին աշխարհից, խախտված են ԱՀ քաղաքացիների բազում իրավունքներ, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը: Արցախը պարենային և հումանիտար ճգնաժամի շեմին է, եթե չասենք, որ արդեն իսկ ճգնաժամի մեջ է»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ միջպետական մայրուղու երկկողմանի արգելափակումը ոչ միայն միջազգային մի շարք փաստաթղթերի, այլև մի հայտարարության խախտում է, որի տակ դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Քաղաքագետը նշեց, որ խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մասնավորապես՝ 6-րդ կետի մասին է. «6-րդ կետում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Արձանագրված է նաև, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Կարող ենք արձանագրել, որ օկուպանտ Ադրբեջանը չի կատարում նշված հայտարարությամբ սահմանված և իր ստանձնած միջազգային պարտավորությունը: Այս վարքագծով Ադրբեջանն ի ցույց է դնում արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելու իր վաղեմի նպատակը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ հոդվածի համաձայն, ի թիվս մի շարք գործողությունների, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղային կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Այս իրավական ակտի իմաստով Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ոչնչացնել արցախահայությանը: Արցախահայությունը Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու իրական սպառնալիքի առջև է»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների քայլերին, դրանց համարժեքությանն այս իրավիճակին՝ քաղաքագետը նշեց. «Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ՀՀ ԱԺ-ն ևս հայտարարություն ընդունեց. թե որքան թույլ է այն, քննարկման այլ հարց է: Բայց, մեծ հաշվով, ՀՀ վարչակազմը այսքանն է ձեռնարկել: Խիստ թերահավատ եմ, որ նշված քայլերը կարող են անգամ նվազագույն արդյունք տալ, եթե չասեմ, որ ձեռնարկված քայլերի համատեքստում դժվար է առհասարակ որևէ արդյունք ակնկալելը:

Որևէ միջազգային կառույցից ակնկալիք ևս չպետք է ունենալ, քանի որ երբ 2020 թ. ադրբեջանա-արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորում էր ԱՀ քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին: Որևէ միջազգային կառույցից ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ երբ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020 թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրեց ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը այս ամենի նկատմամբ կրկին լուռ էին: Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և միայն ու միայն մենք լուծենք դրանք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով»:

Իսկ թե ինչ պետք է անել այս իրավիճակում, քաղաքագետը երկու՝ քաղաքական, դիվանագիտական ու ոչ քաղաքական ուղղություն առանձնացրեց: «Ինչ վերաբերում է քաղաքական մասին, նախ պետք է հաշվի առնել արցախահայության կամարտահայտությունը՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը: Խոսքը 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ-ում անցկացված հանրաքվեի մասին է: Պետք է հաշվի առնել նաև այն, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները: Բացի վերոնշյալներից, հաշվի առնելով արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական սպառնալիքը՝ ՀՀ-ն պետք է անհապաղ ճանաչի ԱՀ անկախությունը: Անկախության ճանաչումից անմիջապես հետո ՀՀ-ն ԱՀ-ի հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով ՀՀ-ն ու ԱՀ-ն դե յուրե միմյանց նկատմամբ փոխադարձ պարտավորություններ կստանձնեն: Մասնավորապես, ԱՀ-ի դեմ ագրեսիայի իրականացման դեպքում ՀՀ-ն ԱՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու լեգիտիմ իրավունք կունենա: Երկրորդ՝ ՀՀ-ն այլևս չի կարող բանակցել ԱՀ-ի անունից ու ԱՀ-ի փոխարեն, առավել ևս՝ ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը»:

Անդրադառնալով ճգնաժամի լուծման ոչ քաղաքական ճանապարհին՝ մեր զրուցակիցը հավելեց. «ՀՀ և ԱՀ հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ գրոշի արժեք չունի: Ադրբեջանը բացառապես ուժի լեզուն է հասկանում: Եթե, օրինակ՝ ժամանակին ուժով հետ բերվեին Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, կարծում եմ՝ գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր: Ուժով պետք է վերականգնել ԱՀ-ն և ՀՀ-ն միմյանց կապող միջպետական մայրուղու երթևեկությունը»:

Հարցին՝ մասնավորապես քաղաքական լուծումը որքանո՞վ է հնարավոր ՀՀ այսօրվա իշխանությունների դեպքում՝ հաշվի առնելով Արցախից ձեռքերը լվանալու, նաև ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, ստորադասելու քաղաքականությունը, քաղաքագետն մի շարք հանգամանքներ առանձնացրեց: «Ես իմ խոսքում նշեցի, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Բայց ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունը և գործող դե ֆակտո վարչակազմը տարանջատել: Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանին դե յուրե վարչապետ չեմ համարում, դրա համար երբևէ չեմ օգտագործում «վարչապետ Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը: Գործող դե ֆակտո վարչակազմից Արցախի Հանրապետության ճանաչման իմաստով չպետք է որևէ ակնկալիք ունենալ: Նման բան չի լինելու: Իրենք մինչ այս ճգնաժամը խոսում էին Արցախի «հայության իրավունքների և անվտանգության մասին», ՀՀ այս վարչակազմի առանձին պաշտոնատար անձինք արդեն բացահայտ ասում են, որ «ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի», կամ որ «ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն»:

Նման հայտարարությունների շարքը կարելի է շարունակել, բայց, այնուամենայնիվ, մեղքը կամ պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա գցելն արդարացված չեմ համարում: Ռուս խաղաղապահներն, այո, անելիքներ ունեն, բայց պետք է ուղիղ խոսել: Այո, ռուս խաղաղապահ զորակազմն Արցախի հայության անվտանգությունն է ապահովում, բայց ռուս խաղաղապահ զորակազմն Արցախում է գտնվում նախևառաջ ապահովելու, սպասարկելու ՌԴ պետական շահը: Այլ հարց է, որ այդ պետական շահն այս պահին համընկնում է արցախահայության շահի հետ: Այդ շահերն այստեղ համադրվում են, ինչը նորմալ է: Այսինքն, ասել, որ «ռուսներն այնտեղ են, ուրեմն մենք անելիք չունենք», վերին աստիճանի սխալ, անթույլատրելի մոտեցում է: Ընդհանուր առմամբ, ես ակնկալիք չունեմ, որ այս վարչակազմը կարող է գնալ Արցախի Հանրապետության ճանաչման քայլին, բայց եթե ՀՀում այլ վարչակազմ լինի, հարցի հանգուցալուծման քաղաքական ճանապարհը ՀՀ կողմից ԱՀ ճանաչման մեջ եմ տեսնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում