Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն ընդդեմ դեռևս հանդուժող Ռուսաստանի․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե տարիներ շարունակ Հարավային Կովկասում ուժերի միջև քիչ թե շատ հավասարակշռություն էր պահպանվում, ապա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առկա անվտանգային բալանսը փլուզվել է, որի արդյունքում ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, որին աջակցում է Թուրքիան։ Այդպիսով Թուրքիան կարողացել է իր «ոտքը պնդացնել» Հարավային Կովկասում։ Իսկ այս ամենի արդյունքում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դիրքերն այսօր տարածաշրջանում թույլ ու խոցելի են դարձել։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ռուսական փորձագիտական որոշ շրջանակներում երկրի ղեկավարության հասցեին քննադատություններ են հնչում, թե չէր կարելի թույլ տալ, որ դաշնակից Հայաստանը խայտառակ պարտություն կրի պատերազմի ժամանակ ու թուլանա, քանի որ դա չի բխում առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերից։

Իսկ Թուրքիայի ազդեցության ուժեղացման պարագայում դրվելու է նաև Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու հարցը։ Ճիշտ է՝ ռուսական կողմին դեռևս հաջողվում է տարբեր հարցերում համաձայնության հասնել Անկարայի հետ, բայց այս իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, հատկապես եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում ձախողվի։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմը հատկապես փորձում է օգտվել Ուկրաինայում ընթացող հակամարտությունից և աստիճանաբար դուրս մղել Ռուսաստանին ինչպես Հարավային Կովկասից, այնպես էլ Միջին Ասիայից։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը մի շարք ուղղություններով կոնկրետ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Բաքուն փորձում է այնպես ներկայացնել, թե միայն հումանիտար օգնություն է տրամադրում Ուկրաինային, սակայն Ադրբեջանի գործողությունները դետալայնացված դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ դրա տակ նաև ռազմական աջակցություն է։

Օրինակ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էր Ուկրաինայի համար անվճար նավթամթերք ապահովելու մասին այն համատեքստում, որ ուկրաինական շտապօգնության մեքենաներն ու հրշեջ բրիգադները հնարավորություն կունենան անվճար լիցքավորել մեքենաները ընկերության ցանցի բոլոր լցակայաններում։ Սակայն պարզից էլ պարզ է, որ շտապ օգնության մեքենաների ու հրշեջ բրիգադների անվան տակ ադրբեջանական նավթամթերքից կարող են օգտվել նաև ուկրաինական ռազմական ստորաբաժանումները։ Բացի այդ, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ուկրաինական բանակի կողմից ադրբեջանական սպառազինությունների օգտագործման մասին։ Մի շարք լրատվականներում նույնիսկ լուսանկարներ հայտնվեցին, որոնցում պատկերված է, որ Ուկրաինայի զինուժը կիրառում է ադրբեջանական ականանետներ։

Իսկ ադրբեջանական մի շարք լրատվականներ անգամ հպարտությամբ ընդգծում էին տեղական ռազմական արտադրության մրցունակությունը։ Արտասահմանյան Տելեգրամալիքներում էլ նույնիսկ հրապարակվեցին փաստաթղթեր, որ 2022-ի ապրիլին Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «CIHAZ» արդյունաբերական ասոցիացիան Ուկրաինայի զենքի առևտրով զբաղվող պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությանն է մատակարարել ռումբեր։ Ստացվում է, որ Բաքուն կոնկրետ ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ Սակայն երբ վերջերս Ադրբեջանը հումանիտար օգնության անվան տակ որոշեց էլեկտրասարքավորումներ՝ մասնավորապես տրանսֆորմատորներ ու գեներատորներ ուղարկել Ուկրաինա, ՌԴ ԱԳՆ-ն որոշեց վերջապես խախտել լռությունը և արձագանքեց՝ նշելով, թե այդպիսի գործողությունները «տարակուսանք են առաջացնում»։ Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի վարկաբեկի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու նրանց մանդատը։

Դրա համար էլ անընդհատ սադրանքներ է կազմակերպում Արցախի հետ շփման գծում, ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված բնապահպանները պահանջներ են ներկայացնում խաղաղապահներին, փակում են Լաչինի միջանցքը։ Անգամ խաղաղապահներին սադրելու և ծաղրելու դրսևորումներ են տեղի ունենում։ Իսկ ադրբեջանական քարոզչամեքենան ընդգծում է, որ ռուս խաղաղապահների՝ իրենց տարածքում գտնվելն անօրինական է։ Ու հետաքրքրական է, որ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում հատկապես այնպիսի պայմաններում, երբ Ուկրաինայից հնչում են Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելու կոչեր։ Ուշադրության արժանի մյուս կարևոր իրողությունն այն է, որ ներկայում ընթանում է ադրբեջանական բանակը թուրքական բանակի չափանիշներին համապատասխանեցնելու կամ, այլ կերպ ասած, թուրքական բանակի կցորդ դարձնելու գործընթացը։

Ավելի ստույգ՝ այդ գործընթացը նոր «բարձունքներ» է նվաճում: Պատահական չէ, որ թուրք գեներալ-գնդապետ Բախտիար Էրսային, որը զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնը, վերջերս նշանակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Իսկ թուրքադրբեջանական պաշտոնական շրջանակները խոսում են միասնական բանակի ստեղծման մասին։ Պարզ է, որ դրանով Ռուսաստանին տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու խնդիր է լուծվում։ Ի վերջո, բացառված չէ, որ այդ բանակի ներուժն ուղղվի նաև ՌԴ-ի դեմ՝ հատկապես այն պարագայում, երբ այդ երկիրն ուկրաինական ճակատում անհաջողություն ունենա։ Ուստի, հասկանալի է, թե ինչու է այս ամենը զուգահեռվում ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հիստերիայով և Ուկրաինային պաշտպանելու մեկնաբանություններով։

Փաստացի իրադարձությունները ցույց են տալիս, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ադրբեջանը պատրաստ է հարված հասցնել Ռուսաստանին։ Ու հետաքրքիր է, որ այս պայմաններում Ադրբեջանին հաջողվում է իրենց վերլուծաբան անվանող որոշ շրջանակների կաշառելու միջոցով ռուսական լրատվական տիրույթում որոշակի պրոադրբեջանական տրամադրություններ գեներացնել։ Բայց տարակուսելի է, որ այսքանից հետո ռուսական պաշտոնական շրջանակները դեռևս խնայում են Ադրբեջանին, կոշտ չեն արձագանքում ընդգծված հակառուսական քայլերին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել