Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վահե Հակոբյան. Մշտական ուղիղ կապ պետք է հաստատվի Արցախի ու Ռուսաստանի գերատեսչությունների միջև

ИНТЕРВЬЮ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ինն օր է՝ փակ է։ Ստեղծված իրավիճակի, անելիքների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ միջազգային  կառույցների արձագանքների մասին Panorama.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։


Panorama.am -Պարոն Հակոբյան, շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Աշխարհի կողմից իրավիճակը փոխելու գործուն քայլեր, կարծես, չենք տեսնում։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր այսօր կարելի է ակնկալել արտաքին աշխարհից, և ի՞նչ պետք է արվի այդ ուղղությամբ։

Վահե Հակոբյան- Հիշեցնեմ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այդ մասին հայտարարություն է արել, այդ թվում՝ ուղերձներ հղել միջազգային հանրությանը։ Ինքս էլ առիթ ունեցել եմ բավական մանրամասն անդրադառնալու իրավիճակին ու առաջնային անելիքներին։ Կուզեի շեշտել հատկապես մի քանի դրույթ։

Առաջինը՝ հարկավոր է խոսել ռուսական խաղաղապահ առաքելության նպատակի, ոչ թե հարցի ֆորմալ կողմի, լիազորությունների մասին։ Իսկ առաքելության նպատակն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Հետևաբար, երբ Արցախի ժողովուրդը գտնվում է բլոկադայի մեջ, հումանիտար աղետի վտանգն օր-օրի մեծանում է, և Ադրբեջանը եղանակային այս պայմաններում ունակ է գնալ գազի անջատման, բնականաբար, առաջնային է դառնում օդային միջանցք բացելու հարցը։

ՌԴ անմիջական մասնակցությամբ պետք է փակվի այս հատվածում օդն Ադրբեջանի համար, ապահովվի թռիչքների անվտանգությունն ու կանոնավոր օդային կապ հաստատվի Ստեփանակերտի օդանավակայանի ու Հայաստանի խոշոր քաղաքների միջև։ Դա թույլ կտա լուծել հումանիտար առաջնահերթ հարցերը ու ցույց կտա Ադրբեջանին, որ քաղաքական շանտաժի այս ձեռագիրն արդյունք տալ չի կարող։

Ի դեպ, այս մասին խոսելիս ժամանակավոր լուծումներ նկատի չունենք՝ այդ կանոնավոր թռիչքները պետք է պահպանվեն նաև բլոկադայի վերացումից հետո՝ որպես այլընտրանքային կոմունիկացիա Արցախի և Հայաստանի միջև։ Ադրբեջանն արդեն ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է փակել միջանցքը, ուստի այլընտրանքի առկայությունն անհրաժեշտություն է։

Երկրորդ՝ ակնհայտ է, որ ռուսական զորակազմի թվի մեծացման կարիք կա՝ խաղաղապահների առաջ դրված բոլոր խնդիրները լիարժեք լուծելու համար։ Եվ այդ ավելացումը բոլորովին պարտադիր չէ համաձայնեցնել Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն իր այս քայլերը ոչ միայն չի համաձայնեցրել որևէ մեկի հետ, այլ կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իր ստանձնած պարտավորություններն ու միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է ավելացվի խաղաղապահ առաքելության քանակը, տեխնիկան և ընդհանրապես պետք է գործընթացները դուրս գան առաքելության ժամկետային սահմանափակումների տրամաբանությունից։ Խաղաղապահ առաքելության  հինգ տարվա ժամկետի հարցը պետք է զրոյացված համարել՝ հաշվի առնելով ադրբեջանական այս սադրանքը և առկա վտանգները։

Այս ամենի համար հիմք կարող է դառնալ նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը, որի գոյության մասին բոլորովին վերջերս ու անսպասելի կերպով հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից, ով հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ և այն ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի կողմից։ Պահն է, որ այդ մանդատը հանրայնացվի և դրա հիման վրա ընդլայնվեն ու ամրապնդվեն առաքելության կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ անտեսելով Ադրբեջանի արձագանքները՝ որպես փաստաթուղթը չստորագրած ու եղած պայմանավորվածությունը խախտող կողմ։

Իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն է դառնում Արցախի և Ռուսաստանի միջև անխափան, մշտական գործող կապի գոյությունը։ Այդ կապը պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի մակարդակով։ Սա հարցի գլոբալ լուծում չէ, բայց տակտիկական տեսանկյունից անհրաժեշտություն է։

Շատ արագ քննարկումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, ՌԴ-ի, ապա նաև մյուս գործընկերների հետ՝ Արցախի բլոկադան ճեղքելու իրավական հիմքերը հստակեցնելու ուղղությամբ։ Բլոկադան պետք է ճեղքվի հումանիտար առաքելությամբ կամ առաքելություններով, հումանիտար միջանցք բացելով։ Եվ եթե հարկ լինի, որ այդ հումանիտար առաքելության ապահովումն իրականացվի նաև ռազմական միջոցներ օգտագործելով, ուրեմն դրանից էլ պետք չէ խորշել՝ հանուն 120 000 մարդու կյանքի ու հիմնարար այլ իրավունքների պաշտպանության։ Այս քննարկումները պետք է ակնհայտ դարձնեն Ադրբեջանի համար, որ շանտաժի իր քաղաքականության շարունակման պարագայում այս գործիքը կիրառվելու է։

Շատ մեծ թափ պետք է ստանա «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքը, քննարկումներն ու խորհրդակցությունները բարեկամ ու գործընկեր երկրների հետ։ Դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն էլ ինչ պետք է անի, որ աշխարհի համար ակնհայտ դառնա, որ այս բանաձևն Արցախի պարագայում միակ հնարավորն է։ Հիմքում պետք է դրվի 1991թ դեկտեմբերի 10-ի հանրաքվեն ու հստակ սահմաններով անկախանալու Արցախի ժողովրդի կամքը։ Ի դեպ, այդ սահմանների շոշափելի մասն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, հետևաբար Բերձորի միջանցքն այս տրամաբանությամբ ևս կարող է օգտագործվել ճեղքում կատարելու, հումանիտար առաքելություն մտցնելու ու Արցախի հետ կապ հաստատելու համար մինչև հետագայում, խաղաղ պայմաններում Արցախի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի անցկացումը։

ՌԴ-ն, որպես հայ ժողովրդի դարավոր բարեկամ, Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ, դաշնակից, ինչպես նաև հողի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, իր հստակ գործողությունների ծրագիրը պետք է ունենա և տեսանելի կերպով կյանքի կոչի այն։ Այս հարցում ձգձգումը 120 հազար մարդու կյանքեր կարող է հարցականի տակ դնել։ Եվ բնական է, որ ռուսական կողմի դանդաղելու դեպքում մենք պարտավոր ենք ու ստիպված ենք ընդլայնել խնդիրը դեպի ողջ աշխարհ, դեպի բոլոր բարեկամներ՝ պետություններից մինչև անհատներ։

Եվ որ շատ կարևոր է, Արցախը՝ անկախ Ադրբեջանի բոլոր քմահաճույքներից, պետք է բարձրացնի իր սուբյեկտայնությունը՝ տեր լինելով իր ապագային ու իր ժողովրդի անվտանգությանը, հիմնարար իրավունքների ապահովմանը։

Panorama.am-Ի՞նչ անելիքներ ունի Արցախը, Արցախի ժողովուրդն ու իշխանությունն այս իրավիճակում։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս տարվող քաղաքականությունը։

Վահե Հակոբյան-Անկեղծ ասած, հետևելով լրահոսին, հանրային քննարկումներին ու տիրող տրամադրություններին, չեմ կարող հստակ ասել, թե որքանով է հանրությունը Հայաստանում գիտակցում, թե ինչ զրկանքներ են այսօր կրում Արցախում բնակվող մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայրները, ինչի միջով են նրանք անցնում։ Չափազանց շատ են շեղող, ուշադրության վեկտորը փոխող թեմաները, և դատելով նրանից, թե ինչ հեշտ է հասարակական դիսկուրսը ենթարկվում այդ ուղղորդումներին, ակնհայտ է դառնում, որ այս տարիների ընթացքում ամեն մեկս մեր հերթին այդպես էլ չկարողացանք հասցնել հանրությանն այն ուղերձը, որ սա արդեն միայն Արցախի հարցը չէ, «արցախցի-հայաստանցի» կեղծ բաժանման հարցը չէ՝ խնդիրն այսօր Հայաստանի լինելու-չլինելու, պետություն ունենալ-չունենալու մեջ է։

Ստացվեց այնպես, որ Բերձորի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ վերադարձանք Ստեփանակերտից, որտեղ անցկացնում էինք «Լույս թունելի վերջում» քննարկումների հարթակի հերթական միջոցառումը։ Այսինքն՝ ընդամենը 9 օր առաջ ինքս այնտեղ եմ եղել «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերներիս հետ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել, այսօր էլ ամենօրյա կապի մեջ եմ Արցախից մեր գործընկերների հետ ու շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում։

Մենք կողքից լսելով չէ, որ գիտենք այդ ամենը, մենք իսկապես ապրում ենք այդ ամենով։ Այլ հարց է, որ կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը պետք է ապրեր դրանով՝ անկախ նրանից Արցախում են, Հայաստանում, թե Սփյուռքում։

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների քայլերին ու անելիքներին, ապա թույլ տվեք որոշակի տարանջատում մտցնեմ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողի և նորանշանակ պետնախարարի միջև։ Իհարկե, ժամանակը ցույց կտա՝ որքանով է այդ տարանջատումը ճիշտ ու արդարացված։

Որպեսզի տարանջատումը հասկանալի լինի, պետք է հարց տանք մեզ, թե արդյո՞ք Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին այդքան համահունչ, հավատարիմ լինելը, նրա ուղերձները կրկնելն ու տարածելը, նրան չհակառակվելը, նրա կամակատարը լինելը չէր նաև այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը, գուցե՝ կարևորներից մեկը։ Եվ ասածս միայն այսօրվա մասին չէ՝ նույնը եղել է պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։

Ինչ վերաբերում է պետնախարարին, միշտ հույս եմ հայտնել ու էլի հույս եմ հայտնում, որ նրա նպատակները բարի են ու արդար։ Ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչքանով է ստացվում։ Սակայն շատ կարևոր է, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերը լինեն մաքսիմալ հաշվարկված ու հիմնավոր։ Օրինակ՝ երբ մի քանի օր առաջ հայտարարեց բլոկադայի հնարավոր վերացման, ճանապարհի բացման հավանականության մասին, դրա հիմքերը պետք է լինեին այնքան վստահելի, որ հետո հակառակը տեղի չունենար։ Մեկ այլ օրինակ էր հայտարարված, իսկ հետո չեղարկված հանրահավաքը։ Սրանք տեխնիկական հարցեր կամ դետալներ չեն։

Արցախի բնակիչներն այսօր ուզում են հույս ունենալ և վստահելի հենման կետեր, որոնց հետ կարող են կապել այդ հույսը։ Եվ ես ոչ մի դեպքում չեմ ուզենա, որ նրանք հիասթափվեն, հուսահատվեն, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն արժեքը կորցնի, ինչպես եղավ Հայաստանում վերջին տարիներին։

Եվ իհարկե չէի ցանկանա որևէ զուգահեռներ ու նմանություն տեսնել Հայաստանի այսօրվա իշխանության ու Արցախի իշխանության, հատկապես՝ տարանջատված պետնախարարի խոսքերի ու քայլերի միջև։ Սա ոչ թե ճաշակի հարց է, այլ պարզ պրագմատիզմ՝ մենք տեսել ենք, թե դա ինչի է բերում, իսկ ներկայիս պայմաններում եթե նման իրավիճակը մեկ անգամ էլ կրկնվի, մեզանից արդեն ոչինչ չի մնա՝ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։

Խոսեցինք ուղիղ կապի մասին՝ նախադեպ ունեցանք մի քանի անգամ, երբ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարը հանդիպում էր Արցախի ԱԺ նախագահի ու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ուղիղ կոմունիկացիան ապահովելու, ձեռքը զարկերակին պահելու այս ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է պահպանվեն ու զարգացվեն, ընդլայնվեն, դրան պետք է գումարվի ուղիղ կապը ՌԴ գերատեսչությունների հետ, որոնց մասին խոսեցի։

Panorama.am-Դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրվեց, որին հատուկ կարևորություն տրվեց նաև ԵՄ-ի կողմից։ Ներկայիս իրավիճակում այս իրադարձությունն ի՞նչ նշանակություն ունի և մեզ համար ի՞նչ ուղերձներ է պարունակում։

Վահե Հակոբյան- Բուխարեստում այս փաստաթղթի ստորագրումը վառ ապացույցն է, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր անգործության է մատնված և որևէ աշխատանք չի տանում միջազգային հանրության, գործընկերների հետ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու վերջինիս կաշկանդելու ուղղությամբ։

Այսօր մենք ականատես ենք լինում, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի ներկայությամբ և ԵՄ հովանու ներքո նման պայմանագիր է ստորագրվում Ադրբեջանի հետ, որը նույն օրերին, փակ պահելով Բերձորի միջանցքը, հումանիտար աղետ է ստեղծում Արցախում ու վտանգում 120 հազար բնակչության կյանքի իրավունքը, ոտնահարում մի շարք հիմնարար իրավունքներ, որոնց ջատագովն է Եվրոպան։

Ուշագրավ է նաև այս փաստաթուղթը ստորագրող երկրների ցանկը․ Հունգարիա, որի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո խզվել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ գործող իշխանությունը գնում է դրանց վերականգնման, բարեկամ Վրաստան․․․

Եվ ի՞նչ քայլեր ենք տեսնում Հայաստանի իշխանության կողմից։ Ռումինիային, Հունգարիային, Վրաստանին ուղված դիվանագիտական նոտաներ, ԵՄ-ին կաշկանդելուն ուղղված որևէ քայլ տեսե՞լ ենք։ Ո՛չ․․․ քար լռություն։

Ուրեմն, էլ ի՞նչը պետք է այսօր ու վաղը զսպի Բաքվին իր որդեգրած շանտաժի ու ահաբեկչության քաղաքականությունն առաջ տանելու հարցում։

Հայաստանի իշխանությունների, նրանց արածի ու չարածի մասին այնքան է խոսվել, որ նորից դրա մասին խոսելն անգամ անիմաստ է թվում։ Ինչ վերաբերում է արտաքին գործընկերներին, ապա նրանք պետք է իմանան, գիտակցեն, որ իրենց լռությամբ, անտարբերությամբ, Ադրբեջանին այս կերպ սատարելով Արցախում հումանիտար աղետի պատասխանատվությունը կիսող են դառնում։ Մենք այս ուղերձը պետք է տեղ հասցնենք։

Panorama.am-Շնորհակալ եմ։

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США