Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեծ հաճույք է աշխատել այս նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ». Ամփոփվեց Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Կարմինե Լաուրին՝ կատարելով Անտոնին Դվորժակի Ջութակի կոնցերտը։ Երեկոյի ընթացքում հնչեց նաև Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը։

Ջութակահար Կարմինե Լաուրին առաջին անգամ չէ համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Մեծ հաճույք է աշխատել այս նվագախմբի և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ։ Շատ ջերմ են, պրոֆեսիոնալ, ես ինձ լավ եմ զգում նրանց հետ ելույթ ունենալիս, կարծես ընտանիքի մի մասնիկը լինեմ»,- ասում է ջութակահարը։

Կարմինե Լաուրին նաև վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերգեյ Սմբատյանը, նպատակ ունի բացահայտելու և աջակցելու երաժշտության բնագավառի պատանի տաղանդներին։

Կարմինե Լաուրին խոստովանում է, որ զարմացած է՝ տեսնելով սաների մասնագիտական բարձր մակարդը։ «Կարծում եմ՝ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շատ կարևոր աշխատանք է կատարում երիտասարդ ուսանողների շրջանում։ Երբ լսում էի նրանց, մտածում էի, թե իմ կողմից լավագույնը ինչ կարող եմ առաջարկել նրանց։ Բոլոր այն ուսանողներին, ում հետ ես աշխատեցի, մաղթում եմ հաջողություններ և կարծում եմ՝ նրանք կունենան լավ կարիերա»,- ասում է երաժիշտը։ Ի դեպ, հիմնադրամի սաների համար վարպետության դաս են անցկացրել խաչատրյանական փառատոնի շրջանակում Երևան ժամանած նաև մյուս երաժիշտները՝ դաշնակահար Մասսիմո Սպադան, թավջութակահարներ Անաստասիա Կոբեկինան, Սևակ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին։ Հինգ համերգների ընթացքում ներկայացվեցին բազմազան համերգային ծրագրեր, հայաստանյան պրեմիերաներ։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, այն անցկացվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ