Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զգոնության բթացումը սպառնալիքի ահագնացման ֆոնին․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մի հետաքրքիր դրվագ պատմեց. «Երևանից երեկ մի հայտնի բիզնեսմեն զանգեց, հարցրեց՝ ո՞նց եք, ո՞նց չեք։ Ասեցի՝ դե, նոմալ, աշխատում ենք։ Ասաց՝ ե՞րբ ես գալու Երևան, ամսի 25-26-ին կլինե՞ս Երևանում։ Ասում եմ՝ դու լո՞ւրջ ես ասում։ Չե՞ք հասկանում, որ մենք բլոկադայի մեջ ենք։ Մի կողմից՝ շատ զայրացած ենք, որ նման վերաբերմունք կարող է լինի Երևանում, մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ իրենց մոտ ուրիշ ձև է մոտեցումը, մինչև վերջ չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը»։

Սա արտաքուստ է միայն լոկալ, առանձին վերցրած օրինակ: Իրականում այս դրվագն, ըստ էության, ցույց է տալիս ոչ միայն նշված բիզնեսմենի, այլև ընդհանուր առմամբ մեր հասարակության զգալի մասի պատկերացումներն ու ընկալումները, մեծ հաշվով՝ հասարակության վերաբերմունքը ոչ միայն կոնկրետ Արցախին, այլև բոլոր հրատապ հարցերին, այդ թվում և գլոբալ սպառնալիքներին։ Իսկ հանրային մոտեցումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք խորքային շերտեր ունեն։ Հանրային կարծիքի կամ դիրքորոշման վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ տարիներով տարված քարոզչությունը, որի արդյունքում մարդիկ փորձում են առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե այս պահին իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, ապա անհանգստանալու պատճառ, մեծ հաշվով, չկա։ Մյուս կողմից՝ հասարակության մի հատվածը շատ արագ մանիպուլացվում է՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ոչ կարևոր հարցերի, տարածվող բամբասանքների, աջուձախ սփռվող կեղծ լուրերի ու դժբախտությունների համար միայն ուրիշներին մեղադրելու բողոքների վրա։

Հանրային մի հատված էլ կա, որը միայն եսամոլական մղումներով է առաջնորդվում, քանի որ այդ մարդկանց ականջներին տարիներ շարունակ թմբկահարել են Արցախը հանձնելու ու բարվոք կյանքով ապրելու թեզերը, ու հիմա այդ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է իրենց բարեկեցության հարցը, քան այն, ինչ տեղի է ունենում հայրենիքի հետ։ Փաստացի, ստացվում է այնպես, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, լիարժեք չեն գիտակցում, թե մեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ է կատարվում, քանի դեռ վտանգը անմիջականորեն չի հասել իրենց։ Այնինչ, չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի ամբողջովին գիտակցի, որ կանգնած ենք այնպիսի վտանգի առաջ, որն անխտիր բոլորիս է սպառնում։ Այնքան շատ դժբախտությունների առաջ ենք կանգնել, որ ներկա պայմաններում ամեն ինչ հնարավոր է՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող սցենարը։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, օրինակ՝ որ մի օր էլ հակառակորդը չի մտնելու Հայաստանի ցանկացած այլ տարածք ու փորձելու պայմաններ թելադրել։ Իհարկե, ոչ:

Իհարկե, մենք ամենևին չենք արդարացնում նրանց, ովքեր քննադատում են ֆուտբոլի աշխարհի առաջնություն դիտողներին, Ամանորին պատրաստվողներին: Ի վերջո, պայքարի ու հայրենասիրության սահմանները չեն գծվում ամեն ինչից զրկելու ցուցադրականությամբ, հնարավոր է՝ նույնիսկ հակառակը: Սակայն կարևոր է, որ այս պահին տաքուկ տան ու առատ սեղանների առկայությունը չթմրեցնի սթափությունն ու առկա վիճակի լիարժեք ընկալումը: Ցավոք, մինչև հիմա շատերը ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում, ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, կամ ինչ է նշանակում մնալ առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ բլոկադայի պայմաններում։ Այս իրողությունը պարզորոշ վկայում է այն մասին, որ հասարակությունը կամ առնվազն դրա մի մասը պատրաստ չէ դիմագրավել առկա սպառնալիքներին։ Եվ այս հարցում է, որ մեծ աշխատանք ունեն անելու այն մարդիկ, ովքեր ըմբռնում են հարցի լրջությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, կարող է կատարվել ամենուր:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում