Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Բարի էր, անկեղծ, բոլորին հասնող, դուռը բացվում է, մտածում ենք՝ տուն եկավ». Հակոբն ընկերների հետ զոհվել է Իշխանասարում՝ նախ մեծ վնասներ պատճառելով թշնամուն. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հակոբը չափից ավելի բարի էր, ազնիվ, անկեղծ, բոլորին հասնող, մեծին հարգող»: Այսպես է սկսվում Հակոբի մայրիկի՝ տիկին Նառայի հետ մեր զրույցը, երբ խնդրում եմ պատմել որդու մասին: Հավելում է՝ յուրահատուկ էր, և այնպես չէ, որ դա բացառապես մոր կարծիք է: Այդ մասին կարող են փաստել Հակոբին ճանաչողները: Նրա խոսքով, մանկության տարիներից սկսած՝ Հակոբը տանը շատ աշխույժ էր:

«Տանից դուրս խելոք էր, երբեք իր պատճառով վեճի չենք բռնվել, ամոթով չենք մնացել: Չկա մեկը, որ կասի, թե Հակոբն իրեն նեղացրել է կամ Հակոբից խռով է: Չեմ կարող ասել, թե դպրոցում գերազանց է սովորել, բայց ծույլ էլ չի եղել: Դասղեկին էր շատ սիրում, ով ֆիզիկա էր դասավանդում: Անգամ ծառայության ընթացքում զանգում ու գրում էր նրան: Դասղեկն անսահման ցավ է ապրում Հակոբիս համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է քոլեջ՝ ծրագրավորման բաժին. «Անվճար ընդունվեց, կրթաթոշակ էր ստանում: Կարող էր վեց ամիս անց մեկնել ծառայության: Բայց դիմում գրեց և գնաց բանակ: Առաջարկել էին՝ տարկետման իրավունք ունես, ավարտիր, հետո կգնաս: 44-օրյա պատերազմից հետո էր»: 2021 թ. փետրվարի 16-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Գորիսում՝ Զանգերի զորամասում:

«Իրեն շատ ուրախ ենք ճանապարհել, ինքն էլ սիրով է գնացել: 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերը ծառայում էր, անհանգիստ էր, ասում էր՝ գնամ, դիմում գրեմ, ինձ էլ տանեն Նարեկի մոտ: Ծառայության մեկ տարի ու վեց ամսվա ընթացքում մեկ օր չի բողոքել: Դիրքերում ծառայությունն ավելի երկար էր տևում, քան պետք է լիներ, ավելի ուշ-ուշ են փոխարինել իրենց: Բնականաբար, դժվար էր լինում, բայց երբեք չի դժգոհել, ինչպես ուրախ գնացել էր ծառայության, այնպես էլ սիրով ծառայում էր: Տղաներն իրենց հարմարություններն էին ստեղծել: Մի շրջան վրաններում էին մնում, հետո դոմիկներ էին բերել: Դոմիկի մասին այնքան սիրով էր խոսում, տան նման մի բան էր դարձել, շուն էր պահում: Հետո արդեն սերժանտ դարձավ, ուրախացել էր շատ: Մի օր զանգեց՝ պա՛պ, մի բան խնդրեմ, ինձ դրոշ կուղարկե՞ք: Նայում եմ թուրքերի դրոշին՝ նոր, մեծ, մերը նայում եմ՝ ոնց որ երկու թելից կախված լինի, ամաչում եմ: Հայրը դրոշ ուղարկեց»:

Իսկ հետո արդեն պատերազմի մասին: «Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր: Մի ամիս 10 օր մնացել էր Սև լճի դիրքերում, նոր էր իջել: Հետաքրքիր բան է, չգիտեմ էլ՝ իմ տղայի ճակատագիրն էր, թե ինչ, բայց ծառայության մեկնելու օրվանից երկու ամիս մնացել էր Խնձորեսկի զորամասում՝ կարանտին, հետո՝ չորս ամիս պալիգոններ, հետո՝ Զանգերի զորամաս: Մատների վրա կարող ենք հաշվել, թե քանի օր է եղել զորամասում: Մի անգամ ասացի՝ ո՞ւմ դիմեմ, որ դիրքերից իջնեք զորամասեր, բարկացավ՝ մա՛մ, էլ նման բան չասես, թե չէ չեմ զանգի: Բողոքելու բնավորություն չուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը:

Դեպքից մի քանի օր առաջ Հակոբը զանգահարում է հայրիկին՝ Իշխանասարի դիրքեր ենք բարձրանում: «Հայրիկն իր քարտին միշտ գումար էր փոխանցում, անկախ նրանից, պետք կգար, կծախսեր, թե ոչ: Սեպտեմբերի 10-ն էր երևի, հաղորդագրություն ստացա՝ մա՛մ, պապայի քարտին փող եմ ուղարկել, էլ ինձ փող չուղարկեք, պետք չի: Ամուսինս հետ զանգեց, հարցրեց, թե ինչի է գումարը հետ ուղարկել, թե՝ պա՛պ, զբաղված ենք, գործ ենք անում, հետո կխոսենք: Ոչինչ չհասկացանք... Բլոկնոտ ուներ, որն իրենից անբաժան է եղել, գրառումներ է կատարել: Երբ արդեն զոհվել էր, ցանկանում էինք գտնել: Պարզվեց՝ երբ արձակուրդ էր եկել, թողել էր տանը՝ իր իրերի մեջ: Սեպտեմբերի 12-ի գիշերն անընդհատ գրում էի, տարօրինակ էր, որ չէր զանգում: Նամակ գրեց՝ մա՛մ, ստամոքսս լավ չի, մեկ էլ դուրս չգամ դոմիկից, կապ ման գամ, վաղը կզանգեմ: Իր ծառայության ողջ ընթացքում քուն չունեի, քնում էի, բայց կարծես արթուն լինեի: Թե սեպտեմբերի 12-ի գիշերը ոնց քնեցի, ինձ համար մինչև հիմա հանելուկ է»:

Հակոբի քույրիկը՝ Աննան, գիշերն արդեն լրահոսից սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Հայրիկին է արթնացրել՝ պա՛պ, կրակում են: «Բոլոր ծանոթ մարդկանց զանգում էինք, որ հասկանայինք, թե ինչ է կատարվում: Իր հեռախոսին զանգերը գնացին մինչ առավոտյան 7-8-ը, բայց չէր պատասխանում»: Մայրիկն առավոտյան հինգին է արթնացել: «Բոլորն անհանգիստ քայլում էին բակում: Հարցնում եմ, թե ինչ է եղել, ամուսինս՝ Եղիան, արձագանքեց՝ ամբողջ սահմանին խփում են»: Ընտանիքի բոլոր անդամները մեկ նկարագրություն ունեն նրան, թե ինչ է տեղի ունեցել հաջորդ օրերի ընթացքում: «15 օր ապրեցինք ստերով՝ հոսպիտալներում էինք փնտրում, ամուսինս Գորիս գնաց: Մեզ միայն ասում էին, որ Իշխանասարի հատվածից գերիներ չկան»:

Աննան հավելում է. «Մեզ ասել էին, որ մի դիրքից դեպի մյուսը գնացող հատվածում մեծ չափի, իրար վրա դարսված քարեր կան, որոնց մեջ փոս է: Տեղի գյուղացիներն ասացին, որ երբ գնում են ձկնորսության, որսի, մնում են այդտեղ: Մեկնաբանում էին, որ երբ կրակել են, նահանջ է եղել, գուցե տղաներն այդտեղ են թաքնված: Մի քանի տարբերակներ էին ասում, և բնական է, որ մարդը միշտ ընտրում է այն տարբերակը, որն իր համար ցանկալի է: Կարմիր խաչ գնացինք, տարբեր հարցերի պատասխանեցինք, ասացին, որ եթե Հակոբին որևէ տեսանյութով կամ նկարով չենք տեսել, ապա գործին ընթացք տալ չեն կարող: Հետո ուղղությունը դեպի պաշտպանության նախարարություն էր: Առաջարկեցին տվյալներ թողնել, տեղեկություններ ունենալու դեպքում մեզ տեղյակ կպահեն: Իրենք մեզանից են տեղեկացել, որ Հակոբենց սպան զոհվել է: Խորհուրդ էին տալիս թուրքական կայքերում դիերի ու գերիների մասին նյութերում փնտրել Հակոբին»: Հակոբ Էյլենջյանը եղել է թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված 92 զոհերից մեկը:

Հայրիկը՝ Եղիան է միանում զրույցին. «Իշխանասարում երեխեքը մինչև լուսադեմ կռիվ են տվել, ամբողջ Գորիսը դրա մասին էր խոսում: Երբ զորամասից այցելության էին եկել տղայիս գերեզմանին, այդ ժամանակ էլ ասացին, որ մինչ լուսադեմ տղաները ողջ են եղել: Հակոբը զոհվել է դիպուկահարի կրակոցից»: Հայրն ասում է, որ որդու նկարը տեսել էր համացանցում, բնական է՝ չի ցանկացել աչքի տեսածին հավատալ, բայց 15 օր հետո ԴՆԹ-ով հաստատվել է որդու ինքնությունը. «Վիրավորներ կային, որոնք ասում էին, թե Հակոբն իրենց հետ իջել է դիրքերից: Հետո պարզեցինք, որ Հակոբի հեռախոսը կայաններ է փոխել գիշերվա ընթացքում՝ Շուռնուխից Խնձորեսկ, Խնձորեսկից Շուռնուխ: Բայց հետո իմացա, որ ոչ թե իջել է դիրքերից, այլ դիրքերից մեկը դատարկ է եղել, և գիշերվա ընթացքում երկու անգամ ցանկացել են այդտեղ դիրքավորվել ու այդտեղից հարվածել թշնամուն: Փաստորեն, ոչ թե իջել էր, այլ բարձրացել: Հետաքրքրվեցի՝ հնարավո՞ր էր հետո այդտեղից իջնել, պատասխանեցին՝ ոչ»:

Հակոբի ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնք առ այսօր պատասխաններ չեն ստացել: Քրեական գործ է հարուցված, հայրը ճանաչվել է որպես նրա իրավահաջորդ: «Իրենց զորամասի հրամանատարությունն է ասում՝ մեր տղաների դեմ կռվել է Թուրքիայում վերապատրաստված Կոմանդո ջոկատը: Մեր տղերքն իրենց լուրջ վնասներ են տվել, կռիվ տվել: Իշխանասարը եղել է այդ ջոկատի քննությունը, որն իրենք ձախողել են, հասել են իրականում իրենց ուզածին, բայց մարդկային մեծ զոհերի գնով: Մենք էլ ենք զոհեր ունեցել: 13 հոգի Հակոբի դիրքից է զոհվել, 16 հոգի էլ՝ մյուս դիրքերից: Տղերքը կանգնել են մինչև վերջ»,-ասում է Եղիան:

Սա ծնողներին չի սփոփում, անհասկանալի է նաև այն, թե ինչու թշնամու մեծաքանակ ուժերի դեմ մինչ ի մահ կռիվ տված տղաների մասին գրեթե չեն խոսում, ինչու չեն պատմում մեզ նրանց մասին: Մայրիկը հավելում է. «Խոսքը միայն Հակոբի մասին չէ: Պետք է ըստ արժանվույն գնահատվի տղաների սխրանքը, բոլորինը, միայն մեր որդու մասին չէ խոսքը»: Ամիսներ անց էլ ընտանիքը, որը ճանաչել է իր որդուն, տեսել նրա մարմինը, միևնույնն է, սպասման ռեժիմում է ապրում: «Մեքենայի ձայն ենք լսում, մեզ թվում է, թե եկավ: Դուռն է բացվում, մտածում ենք՝ Հակոբն է: Հիմա որ գար, տեսներ նկարներով ողողված իր անկյունը, կասեր՝ հո դուք խայտառակ չեք, էս ինչե՞ր եք արել»,-արցունքների միջից ժպտում է Աննան: Նույն անկյունում չորացրած վարդեր են, մայրիկն ասում է. «Հակոբիս վերջին նվերն է ինձ, չորացրել եմ ու պահել»: Հայրիկն էլ հավելում է՝ «ինչ էլ գրելու լինեք Հակոբիս մասին, այնպես գրեք, որ մեջը բողոք չլինի: Հակոբս հպարտ տղա է, իրեն դուր չի գա, որ մենք բողոքենք, վերևում անհանգիստ կլինի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ