Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փոքրիկ լուսավոր կետ գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ դեկտեմբերի 24-ից 30-ը Գյումրիի Վարդանանց հրապարակում կկազմակերպվի Ամանորյա տոնավաճառ: Նախաձեռնությունը «Դրիմ թիմ» ընկերությանն է: Ինչպես կազմակերպիչներն էին նշել, «աշխԸրքի կենտրոնում» 7 օր շարունակ «կտիրի ամանորյա հեքիաթային տրամադրություն»։ «Փաստի» հետ զրույցում «Դրիմ թիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասում է՝ մինչ այս տարբեր միջոցառումների կազմակերպման փորձ ունեցել են:

«Տեսնելով, որ Երևանում առնվազն Ամանորյա չորս տոնավաճառ կա, հարց առաջացավ՝ ինչո՞ւ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում չլինի տոնավաճառ, հատկապես հաշվի առնելով նրա ունեցած հսկայական պոտենցիալը: Դիմեցինք Գյումրու համայնքապետարանին, ներկայացրեցինք մեր առաջարկները, ավագանին հավանություն տվեց դրանց: Գյումրու համայնքապետարանը որոշակի գույքային աջակցություն է ցուցաբերել: Գույքի մի մասը, որն օգտագործվել էր նախորդ տարիներին, տրամադրվեց մեզ, այն վերանորոգված և ավելի լավ տեսքի բերված վերադարձնելու ենք իրենց: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ տոնավաճառի բացումը և Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, դա համաձայնեցրել էինք համայնքապետարանի հետ: Սա, իհարկե, կրկնապատկեց մարդկանց հոսքը Վարդանանց հրապարակ: Մեր հաշվարկներով, 7-10 հազար մարդ էր ներկա հրապարակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեղեկացնում է՝ բացմանը նախատեսված էր բավականին մեծ համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ, սակայն Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշել են համերգը չեղարկել: «Փոխարենը հրավիրեցինք Գյումրիում ձևավորված «Դեղձանիկ» մանկական երգչախմբին՝ երեխաներին տոնական տրամադրություն փոխանցելու համար: Հուսով ենք՝ խնդիրները շուտով կկարգավորվեն, և գյումրեցիների համար ավելի մեծ համերգ կկազմակերպենք, ինչպես ասում են՝ իրենց պարտք ենք մնում»,-ասում է նա:

Տպավորությունների մասին: «Անկեղծ ասած՝ մեր թիմը նման մարդաշատ միջոցառում չէր սպասում, բացմանն ակնկալում էինք մինչև 3-4 հազար մարդու ներկայություն, սակայն այն, ինչ ունեցանք արդյունքում, գերազանցեց մեր սպասելիքները: Բոլորիս համար այս ծանր ժամանակներում մարդկանց մի փոքրիկ ժպիտ պարգևեցինք: Նաև քննադատություններ ենք լսել՝ ինչո՞ւ այս պայմաններում նման միջոցառում իրականացնել: Կատեգորիկ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, քանի որ մարդիկ, հատկապես երեխաներն իրավունք ունեն ուրախանալու, անընդհատ սգալով՝ մեր խնդիրներին լուծում չենք տալու: Որոշեցինք ամեն դեպքում միջոցառումը չչեղարկել, գյումրեցիներն այն շատ լավ ընդունեցին, փոքրիկ լուսավոր կետ դարձավ քաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով նրանց ժամանցը: Եռուզեռը տոնավաճառում չէր դադարում բացմանը հաջորդող օրերին ևս: Մինչ ուշ երեկո մարդիկ շրջում էին, գնումներ կատարում: Կային զբոսաշրջիկներ, Ռուսաստանից ժամանած վիդեոբլոգերներ, որոնք տեսանյութեր էին պատրաստում միջոցառման մասին»,-ընդգծում է ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

«Դրիմ թիմից» վստահեցնում են՝ լայնամասշտաբ միջոցառումներ անցկացվելու են մեր երկրի տարբեր անկյուններում: «Ի սկզբանե ցանկանում էինք այս միջոցառումը մի քանի քաղաքում իրականացնել. Գյումրիում՝ որպես մեծությամբ երկրորդ քաղաք, Ջերմուկում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները քաղաքում կյանքն աշխուժացնելու, մարդկանց ուրախացնելու համար, ինչպես նաև Սյունիքում՝ Գորիսում և Կապանում: Ուղղակի մարդկային ռեսուրսների և ֆինանսական միջոցների սղությունը թույլ չտվեցին միանգամից չորս քաղաքում միջոցառումներ կազմակերպել, բայց բոլոր քաղաքներում մեծամասշտաբ միջոցառումներ լինելու են: Մեր գործունեությունը երկու հստակ ուղղություն ունի՝ շարունակելու ենք Երևանում կազմակերպվող միջոցառումները, և մեր գործունեության երկրորդ ուղղությունը մարզերն են: Մեր քաղաքներն ունեն հսկայական պոտենցիալ, որն անտեսվում է: Դրա օգտագործման դեպքում կյանքը մարզերում կակտիվանա: Եթե մեր այսօրվա հաջողված փորձը վարակիչ դառնա այլ բիզնեսների և միջոցառումների կազմակերպման համար, պատկերացրեք, թե ինչ զարկ կստանա տնտեսությունը Գյումրիում և Հայաստանի տարբեր քաղաքներում»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Գյումրիի ամանորյա տոնավաճառի ժամանակ տաղավարները տրամադրվել են անվճար, առավելությունը տրվել է Գյումրիի ձեռներեցներին, մասնավորաբար արվեստի ու արհեստի գործեր ստեղծողներին: «Դրիմ թիմը» աջակցության համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, «Telcell» վճարահաշվարկային ընկերությանը և Կոկա-Կոլայի հայաստանյան ներկայացուցչությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր