Ինչո՞ւ հեռացավ Վիտալի Բալասանյանը, և նրա հրաժարականի հետ ի՞նչ առնչություն ունի Ռուբեն Վարդանյանը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՔիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Past.am-ի տեղեկություններով, հրաժարականը նախ և առաջ առնչվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «շփումներին», ինչի մասին վերջերս ակնարկել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Հիշեցնենք, որ, ըստ տարածված տեղեկությունների, այդ «շփումները» նաև Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ են եղել: Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է, որ Արցախի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի հետ շփումները պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար միասին աշխատելու առումով, այսպես կոչված, «կարմիր գիծ» են: Ըստ այդմ, այս հարցում պետնախարարի հետ առաջացած խոր հակասությունների պատճառով էլ Բալասանյանը հրաժարական է ներկայացրել:
Արմեն Դավթյան
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



