Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Արցախի հարց, որպես այդպիսին, այս իշխանությունների օրակարգում շատ վաղուց չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե մեկ ամիս է՝ Արցախը շրջափակված է: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շրջափակմանը, թշնամու նպատակներին, այն քայլերին, որոնք հայկական կողմը պետք է այս փուլում անհապաղ իրականացնի: Բաքվի նպատակները մի քանի հարթությամբ դիտարկելով՝ Հերմինե Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց.

«Սա ակնհայտ թշնամական, պատերազմական գործողություն է Արցախի, Արցախի ազգաբնակչության նկատմամբ: Ըստ էության, այս տեռորիստական ակտի հիմնական նպատակը հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության, ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելն է, այս միջոցով զիջումներ պարտադրելը: Սա Բաքվի կողմից փորձված ձեռագիր է. իրենք հնարավոր բոլոր իրավիճակներում օգտագործել են ուժը և ուժի սպառնալիքը՝ փորձելով այդ միջոցով զիջումներ ստանալ քաղաքական դաշտում, բանակցային սեղանի շուրջ: Հիմնական նպատակներից է նաև Արցախի հայաթափումը, որովհետև Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի, ինչի մասին բացահայտ են ասում: Ադրբեջանն այս ձեռագրով նպատակ ունի նաև հարցականի տակ դնել ռուսական խաղաղապահ զորակազմի արդյունավետությունը: Հասկանալի է, որ եթե խաղաղապահները չլինեն Արցախում, Ադրբեջանն իր առջև դրված խնդիրները շատ ավելի հեշտ և անմիջապես կիրականացներ: Հասկանալի է նաև, որ խաղաղապահ զորակազմի առկայությունը բնավ չի բխում Բաքվի շահերից, և իրենք անգամ խաղաղապահների մանդատին համաձայնություն չեն տվել»:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, ըստ որի՝ խաղաղապահների մանդատի վերաբերյալ փաստաթուղթը կնքվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև: Հերմինե Մխիթարյանի խոսքով, Ադրբեջանը նաև այլ նպատակներ կարող է ունենալ: «Մենք իրականում չգիտենք, թե Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը բացելու դիմաց ինչ պահանջներ, ինչ խնդիրներ է դնում Ադրբեջանը ՀՀ իշխանությունների առաջ: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ պարզ է, որ խնդիրը հանքերը չեն, էկոլոգիական հարցերը չեն, անգամ միայն Արցախի հարցը չէ: Սա պետք է հստակ ֆիքսենք, քանի որ Արցախի ճանապարհը փակելով ու արցախահայությանը շրջափակման մեջ պահելով՝ մեծ հավանականությամբ Ադրբեջանը փորձում է զիջումներ ստանալ հենց ՀՀից: Այստեղ կարող է խոսք լինել նույն միջանցքի, նաև անկլավների խնդրի մասին: Այսինքն, կան շատ հարցեր, որոնք առնչվում են հենց հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման դաշտին, և այս տեսանկյունից Արցախի ճանապարհը փակելը կարող է զիջումներ ստանալու մեխանիզմ լինել»:

Նրա դիտարկմամբ՝ այս իրավիճակում միջազգային հանրության արձագանքն առավել քան ադեկվատ չէ: Իսկ ի՞նչ սպասել աշխարհից, երբ ՀՀ իշխանությունն ինքը նույն վարքագիծն է դրսևորում: «Նաև Հայաստանի իշխանությունների վարքագիծն ու գործելաոճն է պատճառը, որ մենք այսօր միջազգային հանրությունից ադեկվատ արձագանքներ չունենք: Ակնկալել, որ որևէ պետություն կամ միջազգային կառույց հենց այնպես պետք է պաշտպանի հայությանը, ՀՀ-ին, ԱՀ-ին, մի քիչ միամտություն է: Արդյունք ակնկալելու համար որոշակի աշխատանք է պետք: Այն, որ ՀՀ իշխանությունները որևէ աշխատանք չեն իրականացնում, փաստ է, ինչի օրինակները բազմաթիվ են: Հետևաբար, երբ խոսում ենք միջազգային հանրության հետ աշխատանքից, դրա արդյունքում ադեկվատ արձագանքներ ստանալուց, այս դեպքում երևի իրատեսական կլինի մի կողմ թողնել ՀՀ իշխանություններին ու զգալի դեր հատկացնել ԱՀ իշխանություններին: Առաջին հայացքից Արցախը, որպես չճանաչված պետություն, բավականին քիչ հնարավորություններ ունի, բայց միջազգային փորձը քիչ օրինակներ չունի, երբ չճանաչվածությունը սեփական շահերն առաջ բերելու համար խոչընդոտ չի եղել: Բացի այդ, այսօր ստեղծված իրավիճակը, առավել քան երբևէ, հնարավորություն է տալիս անմիջականորեն բարձրացնել Արցախի ձայնը»,-ասաց փորձագետը:

Հ. Մխիթարյանի խոսքով, այս ուղղությամբ անելիքներ կան, որոնք կարող են իրականացնել հենց Արցախի իշխանությունները: «Շրջափակման հետևանքով ԱՀ ԱԳ նախարարը Երևանում է: Կարող են օգտագործել մաքոքային դիվանագիտությունը և հստակ օրակարգ առաջ տանել: Իսկ ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից. մենք հերթական անգամ համոզվեցինք, որ միջազգային հանրության կոչերը, պահանջները, հորդորները որևէ կերպ Ադրբեջանին չեն կաշկանդում: Ավելի գործուն, հստակ, շոշափելի արդյունք պետք է ակնկալել, իսկ նման արդյունք կարող է ապահովել, օրինակ՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Արդյունք կարող է լինել նաև այն դեպքում, երբ միջազգային գործընկերների հետ որոշ ուղղություններով աշխատանք տարվի: Օրինակ՝ հասնել Ֆրանսիայի կողմից առաջ քաշված մի բանաձևի, ըստ որի՝ Արցախն անհապաղ չապաշրջափակելու, բանակցային գործընթաց չվերադառնալու դեպքում Ֆրանսիան առաջ է բերելու Արցախը ճանաչելու օրակարգը:

Այսինքն, Արցախի ճանաչումն այսօր պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու գործիք լինի: Այսօր ստեղծված իրավիճակը առավել քան երբևէ ցույց է տալիս, որ «անջատում հանուն փրկության», «ճանաչում հանուն փրկության» բանաձևերը պարզապես այլընտրանք չունեն: Գործընկեր երկրներն իրենց աշխատանքը հենց այս տրամաբանության ներքո պետք է կառուցեն: Նման պահանջների առաջքաշումը կկաշկանդի Ադրբեջանին: Այս ուղղությամբ Արցախի իշխանություններն այսօր անելիքներ ունեն: Նրանք անելիքներ ունեն նաև ՌԴ-ի հետ անմիջական կապի հարթակներ ձևավորելու ուղղությամբ: ԱՀ և ՌԴ իշխանությունների միջև այդ օպերատիվ կապը պետք է գործի, որովհետև ՀՀ իշխանություններն այս պարագայում բացակայող օղակ են»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, կրկին բացառապես ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը շեշտադրելուն և Արցախի ամբողջական հանձնման վտանգին՝ Հ. Մխիթարյանը նշեց. «Տեսականորեն ՀՀ իշխանություններն արդեն հանձնել են Արցախը: Այն, որ որևէ կերպ հետամուտ չեն ու չեն պաշտպանում Արցախի, արցախահայության շահերը, սա արդեն փաստ է: Կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից: Սա շատ վաղուց ակնհայտ ձեռագիր ու քաղաքականություն էր: Այսօր ՀՀ իշխանությունն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր համար խնդիրը բացառապես Արցախի հայության, բնակչության իրավունքների պաշտպանությունն է: Այսինքն, մարդու իրավունքների տիրույթում են հարցը դիտարկում: Արցախի հարց, որպես այդպիսին, այս իշխանությունների օրակարգում շատ վաղուց չկա: Ընդ որում, անգամ մինչև 44-օրյա պատերազմն էին նրանք խոսում բացառապես մարդու իրավունքների պաշտպանությունից: Արցախի քաղաքական կարգավիճակի, Արցախի ճանաչման հարցերը երկրորդ պլան էին մղվում: Պատերազմից հետո այդ հարցերը առավել ևս դադարեցին առաջնահերթություն լինել ՀՀ իշխանությունների համար: ՄԱԿ-ի ԱԽ նիստն այն բացառիկ և լավագույն հարթակներից մեկն էր, որտեղ «անջատում հանուն փրկության» թեզը առաջ պետք է քաշվեր: Բայց ՀՀ ներկայացուցիչը ելույթ է ունենում, ու ոչ մի խոսք այդ մասին: Այսինքն, ՀՀ իշխանությունները նման հարցերն առաջ քաշելն իրենց խնդիրը չեն համարում, և հարցը զուտ մարդու իրավունքների պաշտպանության պայմանների ապահովման դաշտ են տանում»:

Մինչդեռ Ալիևը, փորձագետի խոսքով, մի քանի անգամ նշել է, որ այդ պայմանները կարող է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո: «Նման ապագա՞ ենք մենք Արցախի համար ուզում: Արցախի հարցը բացառապես այնտեղ ապրող քաղաքացիների անմիջական իրավունքների հա՞րցն է: Երբ ասում ենք, որ նշվածը միակ հարցը չէ, որևէ կերպ չենք թերագնահատում այդ հարցի կարևորությունը: Այո, այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքն այսօր վտանգված է այս շրջափակմամբ: Բոլոր հիմնարար իրավունքները ոտնահարված են: Բայց այս հարցն ածանցյալ է. եթե չկա Արցախի կարգավիճակ, եթե չկա Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշվելու հարց, իրավունքների հարցը մշտապես առկա է լինելու: Մեծ հաշվով՝ ՀՀ իշխանությունները պատճառը թողնում են, և միջազգային հանրության հետ ինչ-որ աշխատանքներ տանելու իմիտացիա են ստեղծում: Իրականում ամբողջ կոնֆլիկտի անկյունաքարը կարգավիճակի հարցն է, որը շրջանցելով՝ անգամ մարդու իրավունքների հարցը լիարժեք չի լուծվելու»,-հավելեց նա:

Անդրադառնալով այս իրավիճակում նաև հակառուսական տրամադրությունների խորացմանն ուղղված փորձերին, քայլերին թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակով՝ Հ. Մխիթարյանը շեշտեց. «Սա արտաքին քաղաքական կողմնորոշումները փոխելու քաղաքականության շարունակությունն է, որը որդեգրվել էր շատ ավելի վաղ: 2018-ից տեսնում էինք նշվածի սաղմերը: Պատերազմը և դրան հաջորդող իրադարձությունները հանրության ներսում հակառուսականություն սերմանելու տեսանկյունից այս իշխանությունների համար նոր հնարավորություններ ստեղծեցին: Իշխանությունները շարունակում են հակառուսականության խորացմանն ուղղված իրենց քաղաքականությունը: Մյուս կողմից՝ այսօր ՌԴ խաղաղապահների դերի հետ կապված մեր հանրությունը ծայրահեղությունների մեջ է:

Կան կարծիքներ, որ իրենք իրականացնում են իրենց գործառույթները, և իրենցից ոչինչ կախված չէ, կամ կան կարծիքներ, որ ոչինչ չեն անում: Բայց նախ կարևոր է ֆիքսել հետևյալը. եթե ՌԴ խաղաղապահ զորակազմը չլիներ, այսօր Արցախ չէր լինի: Բայց մյուս կողմից նաև պետք է ֆիքսենք, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտավորությունները լիարժեք չի իրականացնում: Այո, ՌԴ-ի հետ կապված խնդիրներ կան, որոնք գործընկերային դաշտում բարձրաձայնելու և քննարկելու հարցեր են: Մինչդեռ ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցերը հանրության ներսում հակառուսականությունը խորացնելու, առավել սերմանելու գործիք են դառնում: ՌԴ-Արևմուտք այս սրության, լարվածության պայմաններում շահերի բախման հարթակ դառնալը, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական արկածախնդրություն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել