Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչից ու ինչպես են ստանում կեֆիրը, և ում շնորհիվ է այն հասել Ռուսաստան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմությունն այն մասին, թե ինչպես է առաջացել այդ կաթնաթթվային խմիչքը՝ կեֆիրը, բավականին անսովոր է թվում: Ենթադրվում է, որ կովկասյան լեռնաշղթան, ավելի ճիշտ՝ նրա հյուսիսային լանջն է հանդիսանում կեֆիրային սնկերի՝ այդ դեղնավուն ոլոռների ծննդավայրը: Տեղի բնակիչները նրանց տվել են «Մարգարեի կորեկ» անվանումը, իսկ որոշ գյուղերում դրանց անվանել են «Մուհամեդի հատիկներ»: Ըստ ավանդության, Մուհամեդն ինքն է այդ հատիկները նվիրել լեռնաշխարհին: Նա նրանց սովորեցրել է՝ ինչպես օգտագործել այդ հատիկները հատուկ սննդամթերք ստանալու համար: Բայց լեռնաշխարհի բնակիչներին արգելել է «Մուհամեդի հատիկները» հեթանոսներին տալ: Կովկասի բնակիչները՝ կեֆիրային սնկերի տերերը, սկսել են հաճախակի պատրաստել այդ խմիչքը, որը աստվածային է համարվել:

Տարբեր շրջաններում այն տարբեր են անվանել: Ինչ-որ տեղ՝ կեպ, ինչ-որ մեկին ավելի դուր է եկել կհաագու անունը, իսկ ինչ-որ մեկին էլ՝ չիպպեն: Դարեր են անցել, բայց այդ խմիչքի պատրաստման բաղադրատոմսը չի փոխվել: Ինչպես նախկինում, կաթը լցնում են գինու տիկի մեջ (հետագայում սկսել են օգտագործել կավե անոթներ) և դրան սնկեր ավելացրել: Խմորման գործընթացն արագացնելու համար տիկը թողել են ճանապարհի վրա, որպեսզի անցորդները ոտքով հարվածեն դրան: Ռուսաստանում կեֆիրի ծագման մասին միանշանակ տեղեկություն չկա: Վարկածներից մեկի համաձայն, մի ռուս բժիշկ է չեչեն ընկերոջից թանկարժեք խմորիչ ստացել (1866 թվականին՝ որպես նվեր): Մեկ այլ վարկածի համաձայն, կեֆիրը Մոսկվա է բերվել 1908 թվականին Կիսլովոդսկի շրջակայքից:

Եվ այն բերել է Իրինա Սախարովան՝ կաթնամթերք արտադրող Բլանդովի օգնականը: Իր գեղեցկությամբ և անվախությամբ աչքի ընկած այդ աղջկան Բլանդովներն են գործուղել արքայազն Բեկ-Միրզա Բայչարովի մոտ (տեղական պանրի և կաթնամթերքի մատակարար)՝ համոզելու, որ նա վաճառի կեֆիրային սնկեր: Իրինայի գեղեցկությունից արբած արքայազնը պատրաստ է եղել տեղի տալ, բայց հետաձգել է որոշումը՝ վախենալով խախտել մարգարեի արգելքը: Բեկ-Միրզայի որդին, սիրահարվելով Իրինային, առևանգել է նրան:

Ամուսնության առաջարկի պահին հայտնվել է ոստիկանությունը, և երիտասարդ արքայազնին սպառնացել է դատավարություն: Հետո արքայազն Բեկ-Մերզա Բայչարովը զոհին առաջարկել է փոխհատուցում սնկերի տեսքով (10 ֆունտ): Այսպիսով, Բլանդովի ընկերությունը դրա շնորհիվ որոշ ժամանակ անց կարողացել է սկսել կեֆիրի արտադրությունը: Ապացուցված է, որ կեֆիրի բորբոսասունկը պարունակում է այնպիսի միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են խմորասնկերը, քացախային մանրէները, կաթնաթթվային մանրէները, ստրեպտոկոկերը և անուշաբույր նյութերը: Կեֆիրի պատրաստմանը նպաստում է երկու հիմնական գործընթաց` ալկոհոլային խմորումը և կաթնաթթվային խմորումը: Կորցնելով իր անհասանելիությունը՝ միևնույն ժամանակ «Մարգարեի կորեկը» հանելուկ է մնացել բոլորի համար: Ընդ որում, գիտնականներին մինչ հիմա չի հաջողվում արհեստականորեն աճեցնել կեֆիրի բորբոսասունկ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը