Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց». Հրանտ Գրիգորյանը զոհվել է Քարվաճառում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրանտ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, ենթասպա, ծառայել է Խաղաղապահ զորքերում: Երկու քույրերի միակ եղբայրն էր Հրանտը, իր ընտանիքը դեռ չէր հասցրել ստեղծել, սիրած աղջիկ ուներ, պետք է ամուսնանային, բայց չստացվեց:

«Եղբայրս անչափ բարի էր, հումորով, ժպտերես, բոլորին հասնող: Սիրված էր հրամանատարության և ծառայակից ընկերների կողմից, իրեն շատ էին հարգում: Ընկերական էր բոլորի հետ շփման ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրանտի քույրը՝ Լիլիթը:

Վերհիշում է՝ գյուղի ջահելությունը, իսկ Հրանտը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր, հավաքվում էր նրա շուրջը, որ վերջինս խոսեր, կատակեր, բոլորը պատրաստ էին անվերջ լսել Հրանտին: Եղբորը նկարագրելիս Լիլիթը նրան բնորոշում է և՛ որպես հանգիստ, և՛ աշխույժ բնավորություն ունեցող մարդ: «Զորամասում Հրանտի հրամանատարը՝ գեներալ Արտակ Տոնոյանն իրեն երբեք անունով չի դիմել, նրան բոլորը «քեռի» են կոչել: Պատմում են, որ Հրանտը սիրել է սասունցիների բարբառով խոսել»,-վերհիշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ Հրանտը ե՞րբ է որոշել զինվորական դառնալ: «Կարծում էինք, որ նա Թատերականում կշարունակի ուսումը: Արդեն ասացի, որ կատակասեր էր, հումորով, կարողանում էր ամենայն ճշգրտությամբ մարդկանց նմանակել: Մյուս կողմից՝ իրեն գրավում էր նաև օդաչուի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվեց բանակ, ծառայել է Քարվաճառում: Իսկ 2011 թվականից Հրանտը ծառայության անցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու շքանշաններ: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է Կոսովոյում, Գերմանիայում»,-պատմում է քույրիկը:

Հրանտի հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Շուշիի մարտերին, հետո Քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հայրս կրկին մեկնեց Արցախ, սակայն ճանապարհին ստանալով Հրանտի զոհվելու լուրը՝ վերադարձավ՝ այդպես էլ մարտի դաշտ չհասնելով»: Պատերազմի օրերին Հրանտը մեկնել է Քարվաճառ՝ հենց իր ծառայած տեղը, այնտեղ էլ զոհվել է: Լիլիթի հետ սկսում ենք պատերազմի մասին զրուցել. «Սեպտեմբերի 27-ին Հրանտը տանն էր: Զանգեցին՝ տագնապ է, պետք է զորամաս գաս: Որևէ բան չասացին Արցախ մեկնելու մասին: Գնաց զորամաս, ու հենց նույն օրն էլ ճանապարհվել էին Քարվաճառ: Մամային զանգեց՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնում եմ իմ ծառայած տեղը: Հասել է Արցախ, մեկ օր զանգել է, զրուցել մեզ հետ ու վերջ: Սեպտեմբերի 29-ին Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել: Եղբայրս զոհվել է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել էր մեր քեռին՝ Ռուբոն, նա ևս պայմանագրային զինծառայող էր: Այդ դիրքում հետագայում նաև խաչքար էին տեղադրել, հենց այդտեղ էլ Հրանտն է զոհվել»:

Հետո արդեն մեր զրույցը ճակատագրի մասին է, արդյո՞ք սա էր Հրանտի ու մի քանի հազար տղաների ճակատագիրը, ճակատագիր ասելո՞վ ենք փորձում ինքներս մեզ սփոփել, թե՞… Իսկ մեզ հնարավո՞ր է ինչ-որ կերպ սփոփել, այս ցավն անգամ չի սպիանալու: Որոշ ժամանակ անց արդեն Հրանտի մարտական ընկերներն են պատմել նրա ընտանիքին. Օմարի լեռներում թեժ մարտեր էին: «Մարտական ընկերների պատմելով, Հրանտը կռվի ամենաթեժ պահին օգնել է ժամկետային զինծառայողներին, վիրավոր տղաներին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի մարմինները ևս չի թողել մարտի դաշտում: Ընկերներն են փաստում՝ բազմիցս փրկել է իր մարտական ընկերների կյանքը։ Չնայած մարտի դաշտում անցկացրած շատ կարճ ժամանակահատվածին, որպես զինվոր լիարժեքորեն կատարել է իր պարտականությունները: Ի վերջո, փորձված զինվորական է եղել: Ասում են՝ անվախ էր, առաջ էր նետվում, բոլորին օգնության հասնում: Վիրավորներից վերջինին մարտական դիրքերից իջեցնելուց էլ բեկորային վիրավորում է ստանում և զոհվում»,-պատմում է Լիլիթը:

Հրանտի զոհվելու լուրն ընտանիքը հենց նույն օրն է իմացել: Երկու տարուց ավելի է՝ ընտանիքը փորձում է առանց Հրանտի ապրել: «Շատ դժվար է, չենք համակերպվում, չենք հաշտվում, իր տեղը շատ է զգացվում, ամեն պահի կարիքն ունենք: Մեր հինգ հոգանոց ընտանիքը մեկ հոգով կրճատվեց, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց: Որպես քույրեր ու եղբայր՝ ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Անսահման կարոտում ենք անչափ բարի եղբորն ու որդուն»,-ասում է Լիլիթը, իսկ ես էլ փաստում եմ, որ անգամ նկարներից է երևում այդ բարությունը, փաստորեն նկարները չեն խաբում. «Այո, չեն խաբում: Ի դեպ, Հրանտը նկարվել չէր սիրում, շատ նկարներ էլ չունի»: Հիմա Հրանտը հայրենի Բազմաբերդի հերոսների պանթեոնում է: «Ուզում էինք, որ մեզ մոտ լինի, իսկ Եռաբլուրը հեռու է»,-եզրափակում է Լիլիթը:

Հ. Գ. Հրանտ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости