Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի դեմարշը. ՀԱՊԿ զորավարժություններում տեսել է «վտանգ» Հայաստանի համար. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

mk.ru–ն «Փաշինյանի դեմարշը. ՀԱՊԿ զորավարժություններում տեսել է «վտանգ» Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարին Հայաստանում պետք է անցկացվեին ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները։ Երկրի պաշտպանության նախարարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ շտաբին, որ զորավարժությունները չեն կայանալու։ Փաշինյանը զորավարժությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ Բաքուն արևմտյան քաղաքական գործիչներին համոզում է, որ իբր Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ագրեսիա են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Նա հիշեցրել է, որ, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն, Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։

Սակայն Ադրբեջանի գործողություններին, որը միտումնավոր փակել է Լաչինի միջանցքը, պետք է արձագանքել՝ չտրվելով սադրանքներին։ Նոյեմբերին Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը և Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը՝ Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չունենալու պատճառով, որը, ըստ Երևանի, օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։ Հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար, բայց չստացավ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը) արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից, թեև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն այն պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ։

mk.ru–ին տված հարցազրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդել է, որ հանրապետության տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները կարող էին օգնել ապաշրջափակել միջանցքը։ Ստեղծված իրավիճակը mk.ru–ին մեկնաբանել է նաև քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը. - Համաձայն նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով ավարտվեց հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը, Լաչինի միջանցքն ունի արտատարածքային կարգավիճակ և վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն այժմ Բաքուն փորձում է խաղաղապահների դերը իջեցնելով՝ զուտ կեղծիքի միջոցով իր վերահսկողությունը հաստատել դրա վրա։ Ինչո՞ւ է Ադրբեջանը որոշել գնալ նման քայլի։ Ըստ երևույթին, նրանք կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը խրված է Ուկրաինայում, և այժմ Ղարաբաղի համար ժամանակ չունի։

Բայց մեզ համար վիճակն այնքան էլ ողբալի չէ, որքան կարծում է Բաքուն։ Եվ մենք կարող էինք ճիշտ կերպով արձագանքել տեղի ունեցածին։ Բայց մեր կողմից շրջափակման առաջին երկու շաբաթներին ընդհանրապես արձագանք չեղավ։ - Ռուսաստանը, կարծես, շատ զգույշ դիրքորոշում է ընդունել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ -Այո, փորձում են չսրել, ինչպես միշտ։ Մենք դա չնկատեցինք Սահակաշվիլիի հետ կապված, բավարարեցինք մեր բազաները դուրս բերելու նրա պահանջները, ոչ մի կերպ չարձագանքեցինք 2004-ին նրա ներխուժմանը Հարավային Օսիա, և օսերն ինքնուրույն կռվեցին։ Արդյունքում նա, տեսնելով ռուսական դիրքերի թուլությունը, այնուամենայնիվ, 2008-ին հարձակվեց Հարավային Օսիայի վրա։ Նույն գիծը վարում էինք Ուկրաինայի հարցում. չնկատեցինք խնդիրները, անընդհատ կրկնում էինք, որ Մինսկի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Նման հայտարարությունները փաստացի մոլորության մեջ գցեցին ռուս հասարակությանն ու նախագահին։

Արդյունքում, այդ ընթացքում Ուկրաինան լրջորեն պատրաստվեց ռազմական գործողությունների։ Սա այսօր բոլորն են ընդունում: Մշտական զիջումների այս քաղաքականությունը, կոշտ գործողությունների բացակայությունը հանգեցնում է շատ վատ արդյունքների։ Հայաստանում վրդովված են մեր դիրքորոշումից և Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հստակ արձագանքի բացակայությունից։ -Իսկ ինչպե՞ս եք գնահատում Երևանի հրաժարումը ՀԱՊԿ զորավարժություններից։ -Փաշինյանն այս պայմաններում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, ուստի Ռուսաստանը պետք է ապաշրջափակի այն։ Պայմանագրով Հայաստանն իրավունք չունի այստեղ որևէ գործողություն անել։

Սա ռուսական կողմի դիրքորոշման նկատմամբ դժգոհության դրսևորում է։ -Բայց նման զորավարժությունները կարող էին ուժի ցուցադրություն լինել... - Ցույցադրություն կարող էր լինել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն պետք է իր բնապահպաններին դուրս բերի Լաչինի միջանցքից։ Կարծում եմ, որ այդ դեպքում Փաշինյանը չէր հրաժարվի ՀԱՊԿ զորավարժություններից։ Նա հիմար չէ: Ցանկացած ողջամիտ հայ հասկանում է, որ եթե Ռուսաստանին դուրս շպրտեն տարածաշրջանից, ապա Հայաստանից ոչինչ չի մնա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին