Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Անլրջությունը նոր աղետների առաջ է կանգնեցնում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի կատարում, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ո՛չ նորություն է, ո՛չ զարմանալի։ Այդ երկրից ու ռազմական հանցագործ իր ղեկավարից այլ բան դժվար է սպասել: Վերջինս բացեիբաց ցույց է տալիս, որ իրենց նպատակն Արցախի վերջնական հայաթափումն է։ Դրա համար էլ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը բաց է, ով չի ցանկանում ապրել Ադրբեջանի իրավասության տակ, կարող է հեռանալ։ Միայն բթամիտների համար կարող է պարզ ու հասկանալի չլինել, որ արցախցիները չեն ցանկանում գործ ունենալ Ադրբեջանի հետ: Այբբենարանային ճշմարտություն է, որ եթե անվտանգության միջոցներն ու ռուս խաղաղապահները չլինեն, ապա արցախահայության ներկայացուցիչներից յուրաքանչյուրի գլխավերևում կախված է լինելու դաժան հաշվեհարդարի վտանգը։

Իսկ Ադրբեջանում, որտեղ ընդունված է քնած մարդուն կացնահարողին հերոսացնել, ուղղակի խրախուսվում են արցախահայության նկատմամբ հանցագործությունները։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն արդեն խոսում է Արցախի զինաթափման ու խաղաղապահների հեռացման մասին, որը նշանակում է, թե Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանությունն ուղղակի ժամանակի հարց կլինեն այդ պայմաններում։ Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ճիշտ է, նրանք ուղղակի ասում են, թե ուղիղ երկխոսություն պետք է տեղի ունենա Արցախի ու Ադրբեջանի միջև, ու ինչ-որ կերպ հարցը այդպիսով կարող է հանգուցալուծվել։ Ասել, թե նրանք վերը նշվածը չեն հասկանում, առնվազն միամտություն է: Որ հանրության որոշ շերտեր կարող են չընկալել հարցի լրջությունը, դեռ հասկանալի է: Բայց նույնիսկ նրանք պիտի հասկանան, որ Արցախից ձեռք քաշելով «ամեն ինչ» չի ավարտվելու։

Թշնամական երկրի նկրտումները շարունակվելու են Հայաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ Ալիևը ավելի հաճախ է սկսել խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» փախստականների վերադարձի մասին։ Այդ կերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության առաջ լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան։ Չէ՞ որ միջազգային հանրությունը, որպես կանոն, ողջունում է փախստականների վերադարձի կազմակերպումը։ Սակայն վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանից հեռացել է առավելագույնը 150 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանից հեռացել է մոտ կես միլիոն հայ: Այս պարագայում մենք էլ կարող ենք պահանջել մոտ կես միլիոն հայ փախստականների վերադարձն Ադրբեջան։ Հասկանալի է, որ ոչ մի հայ չի ցանկանա վերադառնալ թշնամական երկիր:

Հասկանալի է նաև, որ ոչ մի ադրբեջանցի չի կարող ոտք դնել հայկական հողի վրա: Սա աներկբա է, դա հասկանում են նաև Ադրբեջանում: Դրա համար էլ Ալիևը «զարգացնում» է նոր կեղծիքներ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ: Նման կեղծարարություններն ու հայտարարությունները նորություն չեն ու պատահական չեն, բայց ցավալի է, որ հաճախ մեզ մոտ լուրջ չեն ընդունվում դրանք։ Օրինակ՝ իշխանության բարձրագույն օղակի ներկայացուցիչները ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն անվանում են աբսուրդային, իսկ շատերն էլ ուղղակի անլրջությամբ են վերաբերվում նման հայտարարություններին՝ համարելով Ալիևի հերթական զառանցանքը։ Քաղաքացիներից ոմանց էլ ուղղակի թվում է, թե ադրբեջանական ագրեսիան շատ հեռու է ու իրենց չի հասնելու։

Մարդիկ էլ կան, ովքեր իրոք հավատում են, թե շուտով խաղաղության դարաշրջան է բացվելու, և իրենք սկսելու են առևտուր անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Ու նրանք այդ հարցում շատ արագ զոհ են գնում այնպիսի փիառ փուչիկների, ինչպես, օրինակ՝ տեղեկությունն է, թե այս օրերին Թուրքիայի հետ վերսկսվել են օդային բեռնափոխադրումները։ Իսկ անլրջությունը նոր աղետների առաջ է կանգնեցնում։ Ադրբեջանը յուրաքանչյուր սադրանքով նաև հող է նախապատրաստում ավելի մեծ սադրանքի իրականացման համար, որը նախկինում դժվար կլիներ պատկերացնել։ Իսկ մինչ այդ մեր հանրության գլխի տակ փափուկ բարձ են դնում։ Ինչո՞ւ, ո՞ւմ է դա պետք Հայաստանում: Հուսանք՝ կարճ ժամանակում այդ հարցերի պատասխանը պարզ կլինի բոլորին: Լավ, գոնե մեծամասնությանը...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей