Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չոր օրենքը», ներդրողի հնարամտությունն ու անընդհատ զարգացումները՝ բլենդերի «կյանքում». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհի առաջին «բլենդեր»՝ խառնիչը (հարիչը) հորինել է Ստիվեն Պոպլավսկին 1922 թվականին: Այդ սարքի միջոցով նա ցանկանում էր սոդայով խմիչքներ պատրաստել: Այդ առաջին բլենդերը խառնել է օշարակը, ածխաթթվի երկօքսիդի բյուրեղները և ջուրը: Սկզբում բլենդերը կարծես աման լիներ տակդիրի վրա, իսկ ամանի մեջ պտտվում էր դանակը: Այդ սարքը ունակ էր միայն խառնել: Եվ ստեղծողը ենթադրել է, որ նման տեխնոլոգիան կարող է նաև օգտակար լինել ճաշ պատրաստելու ընթացքում: Նա կարծում էր, որ բլենդերը կարող է օգնել կարճ ժամանակում կերակուր մանրացնելուն: Այդ ժամանակ Ամերիկայում գործում էր «չոր օրենքը»:

Բայց, չնայած դրան, սպիրտային խմիչքներ վաճառող հաստատությունների քանակը միայն ավելանում էր: Ալկոհոլը արդեն վաճառվում էր որպես կոկտեյլների մաս, որպեսզի ոստիկանությունը «կպնելու» տեղ չունենա: Բարմենները անմիջապես սիրահարվել են այդ տեխնիկական նորամուծությանը: Նախկինում նրանց համար շատ դժվար և ժամանակատար էր կոկտեյլները խառնել սովորական շեյկերի մեջ: Հենց այդ պատճառով էլ բլենդերը միանգամից մասսայականորեն տարածվել է: Դրանից հետո էլ բլենդերի զարգացումը շարունակվել է: Ֆրեդ Օսիուսը այդ անավարտ սարքի թաքնված հնարավորությունները նկատել է 1935 թվականին: Նույն թվականին նա ստեղծել է բլենդերի մի նախատիպ, որը կարող էր օգտագործվել խոհանոցում: Նա այն անվանել է Waring Blender: Այդ գյուտը Osius ընկերությանը հայտնի է դարձրել որպես մատչելի, որակյալ խոհանոցային պարագաներ արտադրող:

Բլենդերի զանգվածային արտադրությունը զարգացնելու համար նրան հովանավոր էր պետք: Դա եղել է Ֆրեդ Ուորինգը: Այդ անձը գնահատել է տարբեր տեխնիկական նորամուծությունները և, իմանալով բլենդերի մասին, անմիջապես համաձայնել է հովանավորել դրա արտադրությունը: Նա այդ գործում ներդրել է շուրջ 25 հազար դոլար, որը այդ օրերին բավական մեծ գումար էր: Ուորինգը դա արել է այն պատճառով, որ կանխազգացել է ներդրման օգուտները և տեղյակ էր ընկերության գերազանց հեղինակության մասին: Բայց նրան չի հաջողվել հասնել ներդրողի ցանկալի արդյունքին: Վեց ամիս անց հովանավորը ստիպված որոշել է ինքը կատարելագործել սարքը: Մի քանի տարի անց թեմատիկ ցուցահանդեսում նա հանրությանն է ներկայացրել ստացիոնար բլենդերը: Ֆրեդ Ուորինգը կարողացել է ինքնուրույն լրացնել և կատարելագործել սարքի սկզբունքը, որը նա անվանել է Miracle Blender:

Այդ սարքը շատ չի տարբերվել ներկայի ժամանակակից սարքերից: Այն ունակ է եղել ոչ միայն խառնել, այլ նաև մանրացնել, տրորել, հարել բաղադրիչները: Երեսուն դոլարով յուրաքանչյուրը կարող էր գնել այդ սարքը: Իր մատչելի գնի պատճառով շատ ամերիկացիներ են սկսել այն գնել: Ուորինգը կասկած չի ունեցել սարքի առավելությունների վերաբերյալ և հաջողությամբ այն գովազդել է հյուրանոցներում և ռեստորաններում: Անցյալ դարի կեսերին Շվեյցարիայում Ռոջեր Փերինգետենը արտոնագրել է «բիմիքս» սարքը, որը հետագայում հայտնի է դարձել որպես «սուզվող» կամ ձեռքի բլենդեր: Այդ սարքում դանակը փոխարինելով պսակով՝ հնարավոր է դարձել խառնել և հարել սնունդը: Սարքը ունեցել է կառուցվածքի բաց համակարգ: Դրանից հետո ընդամենը չորս տարի անց վաճառվել է այդ սարքի միլիոներորդ օրինակը:

1955 թվականին Հաննովերի տոնավաճառից հետո սկսվել է ձեռքի բլենդերի համաշխարհային տարածումը: Մասնագետ խոհարարներն ու տնային տնտեսուհիները հասկացել են խոհանոցում բլենդեր օգտագործելու բոլոր առավելությունները: Հետագայում ևս բլենդերը բարելավելու բազմաթիվ դեպքեր են եղել: Օրինակ՝ ստեղծվել է համակցված բլենդերը՝ շարժական կցորդներով: Գործառույթով այն նման է եղել խոհանոցային կոմբայնին, բայց ավելի քիչ հզոր, պակաս տարողունակ, ավելի փոքր: Բլենդերի ստեղծման պատմությունն անգամ հիմա էլ ամբողջությամբ ավարտված չէ, երևի թե վաղն էլ որոշակի այլ բաներ կհորինվեն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении