Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհը մեծ ողբերգություն է, բայց այն մեծ ողբերգության շարունակության մի հատվածն է, որ գալիս է դեռ 2018-ից՝ բանակի նկատմամբ իրականացվող ոտնձգություններից, բանակի փլուզմանն ուղղված գործընթացներից: Այս կարծիքին է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, մեր պետությունը երկու հենասյուն ունի՝ իր անվտանգությունն ու հավատը՝ բանակն ու եկեղեցին:

«Առաջին հարվածը հասցրին եկեղեցուն, անմիջապես դրանից հետո բանակը ոչնչացնելու գործին լծվեցին: Բոլոր գործողությունները միտված են եղել բանակը վերջնական ոչնչացնելուն, զինվորի ոգին կոտրելուն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Իսկ իրենք իրենց մեջ ոչինչ չունեն, առավել ևս՝ ո՛չ ազգայինն են կրում, ո՛չ էլ հայրենատեր են: Ոգին փորձում են կոտրել՝ հաշվի չառնելով մեր գենետիկան, ըստ որի, անկախ ամեն ինչից, հայ զինվորի, հայ մարդու ոգին չի կոտրվում: Բայց, փաստացի, մենք այսօր բանակի փլուզում ունենք: Հայրենադավները, ազգադավները շարունակում են բարեհաջող իրականացնել նշվածին ուղղված իրենց գործունեությունը: Այս պայմաններում, ընդհանուր առմամբ, շարունակվելու է ամբողջ երկրի կործանումը, հայ ազգի վերջնական ոչնչացումը, որը մեր թշնամի պետությունների հետ ձեռք ձեռքի տված աշխատում են իրագործել այս հայրենադավները»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գևորգ Գևորգյանը:

Նրա դիտարկմամբ, այս ամենն արվում է մեկ նպատակով: «Այս գործողությունների նպատակը շարունակական զիջումներով մեր սրբազան հողերը թշնամուն տալն է, որի ճանապարհին, որպես «հիմնավորում», բանակի խնդիրներն են մատնանշում: Նորից շեղելու, մանիպուլացնելու համար մեղավորներ են նշանակում՝ հայտարարելով, թե նախկիններն են մեղավոր նման իրավիճակի համար, իսկ իրենց ներկայիս գործունեության մասին, բնականաբար, չեն խոսում: Իրենց նպատակը բանակն այնքան թուլացնելն է, որ ցույց տան, թե բանակն ի զորու չէ պաշտպանել մեր երկիրը: Ուզում են նաև ցույց տալ, թե բանակի վիճակը շատ ծանր է և, իբրև թե, պետք է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Բանակը կազմալուծելու գործընթացը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու քողի տակ են իրականացնում: Զգայական դաշտի վրա են նաև աշխատում՝ փորձելով հասնել մի վիճակի, որ ծնողը չցանկանա իր երեխային բանակ ուղարկել: Իրականում ոչ մի ծնող չի ցանկանում իր երեխային սպանդանոց ուղարկել, որովհետև բանակը ոչ թե սպանդանոց, այլ արժանապատվության ու հաղթանակի տեղ պետք է լինի: Բայց ամեն ինչ անում են, որ հասարակության մոտ բանակը հենց որպես սպանդանոց ընկալվի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս գործողությունները ևս ավելի լայն նպատակ են հետապնդում:

«Նպատակն է՝ տարբեր շղթայական գործողությունների արդյունքում, վերջիվերջո, հասնել մի իրավիճակի, որ Նիկոլը ժողովրդի կողմից «խաղաղության պայմանագիր» կնքելու, իբրև թե, լեգիտիմություն ունենա: Իսկ «խաղաղության պայմանագիրը» հայ ազգի ոչնչացման պայմանագիրն է, որովհետև ցեղասպան թուրքի հետ խաղաղություն չի կարող լինել: Թշնամին հետ չի կանգնելու իր առջև դրված ծրագրից: Չմոռանանք, որ թշնամի պետության ղեկավարը՝ Ալիևը, խոսում է «Արևմտյան Ադրբեջանի», այդ թվում՝ Երևանի կենտրոնի մասին:Նա նաև նշել է, որ իր ծրագրերին հասնելու է մինչև Նոր տարի, իսկ իրենց մոտ այն մարտի 21-ին է: Նա քայլ առ քայլ իրականացնում է իր ծրագիրը, ինչը ստացվում է, որովհետև թշնամու համար այդ կանաչ լույսը վառել են մեր իշխանությունը զավթած ազգադավները: Այստեղ Ալիևին համարժեք գործընկեր է նստած: Ալիևն այնտեղից կարողանում է համակարգված քայլեր անել, քանի որ այստեղից ամեն ինչ իրեն թույլ է տրվել»,նկատեց Գևորգ Գևորգյանը:

Եթե հասարակությունը շարունակի կուլ տալ մանիպուլ յացիաները, Գ. Գևորգյանի խոսքով, Ալիևի ծրագրերը կարող են իրականություն դառնալ: «Եթե մենք ոտքի չկանգնենք ու միասնական ժողովրդական ցասում չլինի, կործանումն իրականություն կդառնա: Ասում են՝ ժողովուրդը քնած է, բայց իրականում ժողովուրդը քնած չէ: Ժողովրդի մոտ ծայրաստիճան վտանգի գիտակցում կա: Հիասթափություն չկա: Ումո՞վ էին այդպես հիացած, որ հիմա էլ պետք է հիասթափվեն: Միգուցե գործընթացներից, քայլերից են հիասթափվում ու սրտնեղում, բայց երկրից չեն հիասթափվել: Պայքարող զանգվածը 10, 20, 30, 50 հազար չէ, այլ շատ ավելին, բայց վստահության խնդիր էլ կա: Մարդիկ տեսնում են, որ 4-5 տարվա ընթացքում պայքարն անընդհատ ինչ-որ փակուղիներ էր գնում, ինչի հետևանքով առաջացած վստահության խնդիրն արդարացված է: Դրա համար հիմա տարբեր գործողությունները, ակցիաները զուտ որպես առկա վրդովմունքի թուլացում են: Այս հանգամանքը, սակայն, հօգուտ իշխանության աթոռներին հայտնվածների է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ գործողությունները պետք է համակարգված ու նպատակային լինեն:

«Երբ, օրինակ՝ պաշտպանության նախարարին ուղղված պահանջներ են հնչում, խոսվում է պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտության մասին, այլ հարց է առաջանում. ինչի մենք պաշտպանության նախարար ունե՞նք, որ մի հատ էլ պետք է պատասխանատվություն ստանձնի: Առհասարակ, տարբեր ուղղություններով մարդկանց տանելը նույնպես պառակտման միջոց է, որովհետև, ընդհանուր առմամբ, գոյություն ունի քաղաքական իշխանություն, որը պատասխանատու է այս ամենի համար: Օրինակ՝ ՊՆ-ի ղեկավարը նշանակվել է հենց ՊՆ-ն վերջնական կործանման տանելու համար: Եթե կարողանային իրենցից մեկին էլ կաթողիկոս նշանակել, կնշանակեին, որովհետև, ինչպես սկզբում նշեցի, երկու հենասյուներից մեկն էլ եկեղեցին է»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հստակ ծրագրավորված և հետևողականորեն ոչնչացնում են նաև մշակույթը:

«Հիմա մարդիկ շատ են հարցնում՝ նոր իշխանությունը որ գա, ինչ պետք է անի: Այստեղ կարևոր մի նրբություն կա. մենք մեկուկես ամիս ժամանակ ունենք, ավելի մեծ ժամանակ չունենք: Եթե ժողովուրդը ինքնակազմակերպման ճանապարհով չգնա, ավելի մեծ ողբերգություններ են լինելու, ու անխտիր բոլորին են հասնելու, նաև նրանց, որոնց թվում է՝ իրենք զերծ են մնալու այդ ամենից, քանի որ Երևանում են կամ Երևանին մոտ մարզերում: Ինքնակազմակերպման խնդիր կա, իսկ առաջնորդը պայքարի ժամանակ է ծնվում: Առաջնորդներ պետք չէ փնտրել հատկապես այս ինֆորմացիոն պատերազմում, երբ յուրաքանչյուր առաջնորդի 15 րոպե հետո թիրախավորելու են ու ոչնչացնեն: Պետք է գիատկցել, որ խնդիրը հստակ է՝ երկրի անվտանգությունն է, ազգի հարատևությունն է, պետության լինելիությունն է, պետականության կորուստն է»,ընդգծեց նա:

Գևորգ Գևորգյանի խոսքով, ժողովրդական ցասմամբ իշխանության եկած ուժը կկարողանա խնդիր լուծել. «Հեռացված իշխանությանը դավաճանի կնիքով դրոշմելուց հետո կկարողանա միջազգային ատյաններում ձայն բարձրացնել, իրավական տեսնակյունից չեղարկել բոլոր դավաճանական պայմանագրերը: Այո, քրիստոնյա ենք, համբերատար, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի: Դավաճանին համապատասխն տեղը պետք է շպրտել: Պետք է հասկանալ, որ այս թիմի յուրաքանչյուր անդամ կործանում բերելու համար է նշանակված: Միայն մեկի վրա պատասխանատվություն թողնելը ճիշտ չէ: Պատասխանատվությունը կրում է ամբողջ իշխանությունը՝ իր ղեկավար Նիկոլի գլխավորությամբ: Ամբողջ իշխանությունից շուտ ձերբազատվելու խնդիր ունենք, և ամեն ինչ պետք է սկսել հենց այսօրվանից: Շուտով հունվարի 28-ն է՝ Բանակի օրը:

Անցած տարի այդ օրը Հանրապետության հրապարակում «Հայ ազգային ճակատով» դրոշ բարձրացրինք, փոքրիկ միջոցառում իրականացրեցինք, որովհետև իշխանությունը զավթածները փորացավ էին ընկել. օրվան նվիրված որևէ միջոցառում չարեցին, հետո խոստացան, որ մի քանի օրից են միջոցառում անելու, բայց, բնականաբար, ոչինչ չարեցին: Չեմ բացառում, որ հիմա էլ է այդ ամենը տեղի ունենալու, որովհետև իրենք պետք է չխոսեն բանակի մասին, քանզի կործանում են այն: Մինչդեռ մենք բանակով կարողացանք ազատագրել մեր սրբազան հողերը: Բանակի ամրությամբ մենք կարողացանք դիմադրել: Պետականություն ունենալով՝ այդ պետականությունը հենց բանակով պահեցինք, որովհետև եթե բանակ չունես, նաև պետություն չունես: Բանակի սիմվոլիկ օրվանից սկսած կարող ենք նոր պայքարի սկիզբ դնել, հանրությանը ոտքի հանել ու հաղթական պայքարի հասնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package