Ереван, 24.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները». Գարիկ Աղասյանը հայրենի Խնձորեսկ է «վերադարձել» զոհվելուց ամիսներ անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գարիկը բազմազավակ՝ յոթ երեխաներով հարուստ ընտանիքի զավակներից՝ հինգ քույրերից ու երկու եղբայրներից մեկն է: Ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 2001 թ. մարտի 7-ին: Խնձորեսկում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք և ընդունվել Երևանի N1 արհեստագործական ուսումնարանի մեքենաշինության բաժին։ Այս տվյալները 44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Գարիկ Աղասյանի կենսագրության ամենասկզբում գրվող փաստեր են: Բայց մեզ համար կարևոր է պատմել Գարիկի մասին՝ որպես մեր կողքին ապրող մի տղայի, որը բազում երազանքներ ու նպատակներ ուներ, բայց որի կյանքի ընթացքն ընդհատեց մահաբեր պատերազմը: Գարիկի և քրոջ՝ Լուսինեի տարիքային տարբերությունը բավականին մեծ է՝ 19 տարի:

«Իմ տղան իրենից մի քանի ամիս է մեծ, տարբերությունն այդպես կարող եք պատկերացնել: Գարիկը հրաշալի մարդ էր, ընկերասեր, նվիրվող: Դա վերաբերում է բոլոր այն միջավայրերին, որտեղ ինքն ապրել ու սովորել է՝ գյուղին ու քաղաքին, դպրոցին և ուսումնարանին: Ամեն տեղ կարողանում էր ընկերներ գտնել, ընկերական միջավայր ստեղծել: Հանգիստ էր իր տեսակով, բայց նաև աշխույժ, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրեն պահելու ձևը գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս շեշտում է, որ վարքի տեսանկյունից շատ հանգիստ երեխա է եղել: «Բայց որ ասեմ սովորող է եղել, չէ: Նաև իր վարքի համար իրեն շատ սիրել են դպրոցում, մինչև հիմա էլ ուսուցչական կազմը, ընկերները մեծ ցավ են ապրում Գարիկի համար»,հավելում է զրուցակիցս: Հայրենի Խնձորեսկի դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո, նաև ընտանիքի խորհրդով, որոշել է արհեստ սովորել, տեղափոխվել է Երևան, ընդունվել արհեստագործական ուսումնարան. «Սովորում էր, նաև աշխատում: Ուսումն ավարտելուց հետո մեկնեց պարտադիր զինվորական ծառայության»: Գարիկը բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 12-ին, ծառայությունն անցել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ծառայության ընթացքից շատ գոհ էր: Այնտեղ ծառայող ծանոթ տղաներ կային, և ինքը շուտ հարմարվեց, մյուս կողմից էլ, սակայն, երբ Գարիկը հայտնվում էր անգամ անծանոթ միջավայրում, անմիջապես սկսում էր ծանոթանալ, ընկերանալ, դա իր համար երբեք էլ խնդիր չի եղել: Իմ տղայի հետ միասին են ծառայել: Տղաս պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 7-ին վիրավորվեց, մեզ «հասավ»: Հույս ունեինք, որ ինքն էլ պիտի մեզ հասներ, թեկուզ վիրավոր, բայց…»,-նշում է քույրիկը:

Նրա խոսքով, պատերազմի թեժ օրերին անգամ Գարիկը առիթը բաց չի թողել մայրիկի հետ թեկուզ մի պահ խոսելու համար, «ասում էր, որ ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք, իմ մասին չմտածեք»։ Իսկ հետո սկսում ենք զրուցել «դեպքի» մասին: Հետաքրքիր է, բայց անգամ տարիներ անց պատերազմում նահատակված տղաների ընտանիքներն իրենց որդիների մահվան օրվա ու հանգամանքների մասին խոսելիս այն «դեպք» են անվանում կարծես մահ ու մահանալ բառերն իրենցից հեռու վանելու համար:

«Պատերազմի օրերին Գարիկը տարբեր տեղերում է եղել, բայց կոնկրետ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում: Գարիկը գնացել է հրամանատարին դուրս բերելու, հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Երեքով գնացել են, երկուսը վերադարձել են, Գարիկը՝ ոչ, ասել են, որ Գարիկին խփել են»: Հոկտեմբերի 21-ը որպես մահվան օր հավաստվում է փաստաթղթերով, ընտանիքը մինչև հոկտեմբերի 18-ը Գարիկի հետ կապ է ունեցել: Տղաների ու նաև պատերազմի մասին ևս մեկ պատմություն, որի մեջ անպատասխան մնացած հարցեր կան: «Ընկերների պատմելով, հոկտեմբերի 7-ին վիրավորվել է, բայց հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով՝ թեթև քերծվածք է, չի կարող լքել դիրքերը և մենակ թողնել ընկերներին։ Հոկտեմբերի 10-ին իրենց ջոկատով Հադրութում 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ոչնչացրել: Այս ողջ ընթացքում իր հետ կապի մեջ ենք եղել: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 18-ին: Խոսեց բոլորիս հետ, հասկացրեց, թե որ տարածքում է, ասաց՝ լավ եմ, ոչ մի բանի մասին չմտածեք… Հոկտեմբերի 18-ից հետո իրենից լուր չենք ունեցել: Հոկտեմբերի 20-ն էր, չէինք կարողանում իր հետ կապվել, ընկերներին գտանք, ասում էինք՝ եթե կտեսնեք իրեն, փոխանցեք, որ զանգահարի մեզ: Ասացին, որ Գարիկը փոխանցում է՝ լավ եմ, ուղղակի կապ չկա, հեռախոս չկա: Դա՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ: Դրանից հետո սկսվեցին մեր փնտրտուքները, գուցե նաև շատերը գիտեին, թե ինչ է պատահել, ուղղակի մեզ չէին ասում»:

Ընտանիքն ութ ամիս փնտրել է որդուն: 2021 թ. հուլիսին ԴՆԹ-ի միջոցով են հաստատել ժամկետային զինծառայող Գարիկ Աղասյանի ինքնությունը. «Էլի չենք հավատում: Հիմա շատ ենք ափսոսում, որ կրկնակի փորձաքննություն չենք արել: Չենք էլ կարծում, որ հիմա կհաջողվի նոր փորձաքննություն իրականացնել: Անգամ հիմա այնքան խառը զգացումներ ունենք: Երբ լուր չունեինք իրենից, մտածում էինք, որ ողջ է, գուցե գերի է: Մյուս կողմից՝ ուզում էինք շուտ գտնել, որ իր հոգին էլ խաղաղվեր: Մեզ տարբեր լուրեր էին հասնում, օրինակ՝ Գարիկին վիրավոր ընկած տեսել են դաշտում, բայց իրեն դուրս չեն բերել, չեն փրկել, իսկ զոհվածի դին դաշտից դուրս են բերել: Ասել են՝ Գարիկն ուժեղ է, դաշտում չի մնա, իր ուժերով դուրս կգա: Գոնե մեզ դա չասեին, չիմանայինք: Ինչպե՞ս կարելի է հարազատին նման բան ասել: Ինչպե՞ս կարելի է շնչող մարդուն թողնել մարտի դաշտում ու հեռանալ: Եվ այս ամենը մեզ մոտ նաև կասկածներ է ծնում: Մի կողմից՝ գիտենք, թե ուր ենք գնում, բայց մյուս կողմից էլ՝ կասկածները հանգիստ չեն տալիս: Երկու անգամ իր քարը փոխեցինք, այն ճաքեց, երբ ամեն անգամ իր գերեզմանին ենք այցելում, մի արծիվ անընդհատ պտտվում է իր գլխավերևում»:

Գարիկը Խնձորեսկում է, ընտանիքը մտածել է նաև նրան Եռաբլուրում հուղարկավորելու մասին, սակայն մայրիկը չի համաձայնել, ցանկացել է, որ իրեն ավելի մոտ լինի: 19-ամյա տղայի երազանքներն անկատար մնացին, իսկ դրանցից մեկը մեքենաների հետ էր կապված. «Զինծառայությունից վերադառնալուց հետո մտածում էր Երևանում աշխատելու, սեփական գործ ունենալու մասին: Իմ տղան էլ մեքենաշինության բաժնում էր սովորել: Միասին աշխատելու վերաբերյալ պլաններ ունեին: Բայց ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները»: Իսկ հիմա Գարիկը Խնձորեսկում է, իր եռագույնը դպրոցի՝ հենց իր անվան դասարանին է նայում. «Անգամ ուսուցիչներն են ասում՝ ակամայից երեխաների աչքն անընդհատ եռագույնի կողմն է: Իր հետ կապված ամեն ինչում մի տեսակ նշաններ կան: Անընդհատ զգացնել է տալիս, որ ինքը կա, ներկա է, որ իրեն չմոռանանք»:

Հ. Գ. - Գարիկ Աղասյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի: Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» շքանշանով, մասնակցել է դիպուկահարների մրցույթի, գրավել 1-ին տեղը։ Դպրոցում և ուսումնարանում ևս չեն «մոռացել» Գարիկին, դպրոցում Գարիկ Աղասյանն իր անվան դասարան ունի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Гарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян«Коммерсантъ»: Бакинское время Москвы 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Захарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо» Полицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговоры Для четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленныхЭдгар Севикян в составе «Ференцвароша» стал чемпионом Венгрии