Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթն ուղարկել է Միջազգային դատարան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթն ուղարկել է Միջազգային դատարան, հայտնում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի դեմ մեր երկրի կողմից հարուցված միջազգային դատական հայցերի զարգացման գործում՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի։ Դատարան ներկայացված փաստաթուղթը հիմնված է հազարավոր էջերի ապացույցների վրա, որոնք վկայում են «ադրբեջանական հողերի» (չակերտները՝ Tert.am) 30-ամյա «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ընթացքում «Հայաստանի կատարած հանցագործությունների» (չակերտները՝ Tert.am) մասին։ Փաստաթուղթը մանրամասն տեղեկություններ է պարունակում իրենց «հայրենի հողերում» (չակերտները՝ Tert.am) «սպանված և վտարված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիների, ինչպես նաև նրանց էթնիկ և ազգային պատկանելության պատճառով «հալածանքների և զտման» (չակերտները՝ Tert.am) մասին:
Ադրբեջանական կողմը պահանջում է ներկայացված ապացույցների հիման վրա բավարարել Հայաստանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ադրբեջանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը կատարի երկրի անհետ կորած քաղաքացիների մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, «ապօրինի զավթված» (չակերտները՝ Tert.am) գույքը վերադարձնելու, «ատելության քարոզչությունը» (չակերտները՝ Tert.am) դադարեցնելու իր պարտավորությունները։ Ադրբեջանական կողմը կգործադրի բոլոր ջանքերը՝ վերոնշյալ «հանցագործությունների» (չակերտները՝ Tert.am) կատարման համար մեղավորներին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս ամսվա սկզբին Ադրբեջանը երկրորդ հայցն էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի։