Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Նշվել է, որ 2022թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման, գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում:

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Իրականացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ, այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93.000 չափագրման փաթեթ, կրճատվել է թղթաշրջանառությունը՝ շուրջ 1 մլն էջ թղթով: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և ՀՀ հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 25 տոկոսը ներկայացվել է առցանց), ինչը թույլ է տվել կրճատել սպասարկման գրասենյակների թիվը՝ 40-ից հասցնելով 35-ի: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. 2023թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվ ում է ավարտին հասցնել 2026թ.:

Մշակվել են կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Նշվել է, որ շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերի ներդրման՝ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների էլեկտրոնային եղանակով կիրառման և այլ ուղղություններով: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ. նույնականացվել է 1.520000 սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Նոր նախաձեռնությունների շրջանակում են գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգի ներդրման ու թվայնացման միջոցառումները: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների (բրոքերների) գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխումը, որի առաջին քայլն օրենսդրա կան բազայի մշակումն ու ներդրումն է:

2022թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնական ստորաբաժանումում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր:

Մտքերի փոխանակության ընթացքում Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ:
Վարչապետը կարևորել է ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, այդ թվում՝ նաև ակտիվ հանրային իրազեկում իրականացնելու վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևորել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքները նշված ուղղություններով:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package