Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 2018-2020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ:

Ղազախստանում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է, պաշտոնական տվյալներով, մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում է 14 ազգային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-400 աշակերտ: Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեայի աշխատանքներին: Այս առումով դեսպանության պաշտոնական լրահոսը այնքան էլ հարուստ չէ։ Հավատարմագրերը հանձնելուց հետո չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել կամ հանդիպումների շարք է անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա չի մասնակցել նաև քիչ թե շատ խոշոր համայնքային միջոցառումներին:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով դեսպան Ղևոնդյանի գործունեությունը փոքր ինչ ավելի արդյունավետ կարելի է գնահատել: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մահմեդականների հոգևոր վարչության (ՂՄՀՎ) նախագահ, Մեծ մուֆթի Նաուրիզբայ կաժի Տագանուլիի հետ: Նախորդ տարի հունիսի 30-ին Ղազախստանի հովվապետական շրջանի ղեկավարի նստավայրում կայացավ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Աստանայի և Ղազախստանի միտրոպոլիտ Ալեքսանդրի հետ:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո դեսպանը բավական քիչ թվով հանդիպումներ է ունեցել: 2022թ․ հունիսի 16-ին կայացավ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի /ստորին պալատ/ ագրարային հարցերով հանձնաժողովի քարտուղար Բերիկ Օսպանովի հետ։ Դրանից հետո կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ական Ռախմետուլլինի հետ: Դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Ասկար Ումարովի հետ:

Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպան Ղևոնդյանի ուժեղ կողմերից չէ: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջի դիտարկումը ցույց է տալիս, որ դեսպանատունը պասիվ է նաև այս հարթակում:  Թեև դեսպանի բուռն գործունեության մասին հիշատակումները բացակայում են, այստեղ կարելի է գտնել կառավարության այս կամ այն ծրագրի գովազդը: Փաստացի դեսպանատան պաշտոնական էջը օգտագործվում է ոչ նպատակային:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package