Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը
АНАЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, ով Արա Այվազյանի հեռանալուց հետո դիմում գրեց, որպեսզի ԱԳՆ աշխատակազմը չմեղադրի դավաճանության մեջ, ապա անմիջապես դիմումը հետ վերցրեց եւ շարունակեց աշխատել: Նա 2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղարն է եղել, 2007-2018թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2010-2018թթ.՝ ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչության պետ, 2018-2020թթ.՝ Բելառուսում ՀՀ դեսպան, 2020թ․՝ մեկ ամիս Մոլդովայում ՀՀ դեսպան, իսկ նոյեմբերի վերջից` արտգործնախարարի տեղակալ:
Ղազախստանում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Հայկական համայնքներ ներկայումս կան Աստանա, Ալմաթի, Կարագանդա, Ակտաու, Ակտոբե, Ուրալսկ, Պավլոդար, Պետրոպավլովսկ, ինչպես նաեւ Ղազախստանի այլ քաղաքներում: Ներկայումս Ղազախստանում բնակվում է, պաշտոնական տվյալներով, մոտավորապես 20-25 հազար հայ: Գործում է 14 ազգային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-400 աշակերտ: Ղազախստանի հայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երկրի քաղաքական եւ հասարակական կյանքին, այդ թվում` Ղազախստանի ժողովդրի ասամբլեայի աշխատանքներին: Այս առումով դեսպանության պաշտոնական լրահոսը այնքան էլ հարուստ չէ։ Հավատարմագրերը հանձնելուց հետո չկա գեթ մեկ հիշատակում, որ դեսպան Ղևոնդյանը հանդիպել կամ հանդիպումների շարք է անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա չի մասնակցել նաև քիչ թե շատ խոշոր համայնքային միջոցառումներին:
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով դեսպան Ղևոնդյանի գործունեությունը փոքր ինչ ավելի արդյունավետ կարելի է գնահատել: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մահմեդականների հոգևոր վարչության (ՂՄՀՎ) նախագահ, Մեծ մուֆթի Նաուրիզբայ կաժի Տագանուլիի հետ: Նախորդ տարի հունիսի 30-ին Ղազախստանի հովվապետական շրջանի ղեկավարի նստավայրում կայացավ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Աստանայի և Ղազախստանի միտրոպոլիտ Ալեքսանդրի հետ:
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Պաշտոնը ստանձնելուց հետո դեսպանը բավական քիչ թվով հանդիպումներ է ունեցել: 2022թ․ հունիսի 16-ին կայացավ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Մաժիլիսի /ստորին պալատ/ ագրարային հարցերով հանձնաժողովի քարտուղար Բերիկ Օսպանովի հետ։ Դրանից հետո կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ական Ռախմետուլլինի հետ: Դեսպանը նաև հանդիպումներ է ունեցել Ղազախստանի տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Ասկար Ումարովի հետ:
Հանրային դիվանագիտությունը ակնհայտորեն դեսպան Ղևոնդյանի ուժեղ կողմերից չէ: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջի դիտարկումը ցույց է տալիս, որ դեսպանատունը պասիվ է նաև այս հարթակում: Թեև դեսպանի բուռն գործունեության մասին հիշատակումները բացակայում են, այստեղ կարելի է գտնել կառավարության այս կամ այն ծրագրի գովազդը: Փաստացի դեսպանատան պաշտոնական էջը օգտագործվում է ոչ նպատակային: