Անդրադարձ՝ Արցախի գլխավոր դատախազի «հերքմանը»
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության գլխավոր դատախազը past.am-ի այսօրվա մի հրապարակման վերաբերյալ հերքման տեքստ էր տարածել։ Իհարկե, շատ լավատես լինելու դեպքում դա միայն կարելի է որպես հերքման տեքստ դիտարկել. այն առավելապես սեփական անձին շռայլված «չափազանց համեստ» գովեստների մի բառակույտ է, ինքզինքը փառաբանելու և «թուր կեծակին» թափահարելու պատեհ առիթ։
Պաշտոնական հերքման մեջ խոսելով պատվիրատու շրջանակների և սպասարկողների մասին՝ սույն դատախազը իրեն արդեն օլիմպոսի գագաթն է հանում՝ ենթադրելով, որ իր աննշան կշիռը պատվիրատուների և սպասարկողների մեծ հերթ է առաջացրել։ Զրո հետագծով պարոններին անդրադառնալու միակ առիթը նրանց` պատահականորեն զբաղեցրած պաշտոնն է: Ընդամենը։ Ու եթե անգամ պաշտոնական հերքման տեքստում պետական պաշտոնյան չի կարողանում կոռեկտություն դրսևորել, ապա ստիպված ենք լինում որոշակի հետևություններ անել։
Իսկ իբր հերքված հրապարակման այլ, առավել ուշագրավ դրվագներին շուտով կանդրադառնանք։
Past.am