Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա». պատերազմին կամավորագրված Ստեփան Դանոյանը նահատակվել է Մատաղիսում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամկետային զինծառայությունը երբեմն այսպես են բնորոշում՝ պարտք հայրենիքին: Բայց պատերազմները ցույց են տալիս զուգահեռ իրականություններ, երբ տղաները, որոնք վաղուց արդեն իրենց պարտքը տվել են հայրենիքին, նետվում են մարտի, կամավոր մեկնում են ռազմի դաշտ, առանց վարանելու կամ երկմտելու, առանց մտածելու՝ բայց ինչո՞ւ գնամ, չէ որ ես իմ երկու տարին ծառայել եմ: Այս առումով իրարից բնավ չեն տարբերվում Արցախյան պատերազմները: Բացի այն, որ դրանք նախ և առաջ հայրենիքը պահպանելու ու պաշտպանելու համար են մղվել, բոլոր պատերազմներին բազմաթիվ կամավորականներ են մասնակցել, ահել թե ջահել հետևյալ սկզբունքով են առաջնորդվել՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Այսօր պատմելու ենք 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Դանոյանի մասին, նա պատերազմ կամավոր է մեկնել: Ստեփանի մասին մայրիկն է պատմում՝ տիկին Կարինեն:

«Աշխույժ էր, ամեն հարցում աչքի ընկնող, բնականաբար՝ լավ իմաստով, ինքն ուներ իր ներքին սահմանները, որոնցից երբեք դուրս չէր գալիս: Դրա համար էլ բոլորն իրեն շատ սիրում և հարգում են, դպրոցից սկսած մինչև աշխատավայր ու ընկերական շրջապատ: Նվիրվում էր բոլորին: Շատախոսել չէր սիրում, ինքնամփոփ էր, իր ապրումները, մտքերն իր մեջ էր պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս Ստեփանի մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին շատ լավ է սովորել կամ շատ վատ: «Նորմալ սովորել է: Մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները շատ էր սիրում, բնագիտական առարկաներն իրեն ավելի հոգեհարազատ էին, մասնագիտական ուղղությունն էլ պատահական չէր: Մտքում արագ-արագ գումարում ու բազմապատկում էր թվերը»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը զորակոչվել է բանակ: «Այնպես ստացվեց, որ մասնակցեց նաև Քառօրյա պատերազմին: Նույն տարվա հունվարին զորակոչվել էր ծառայության: Ժամկետային զինծառայության առաջին վեց ամիսն անցավ Էջմիածնում, հետո տեղափոխվեց Զինավան: Հետախույզսակրավոր էր: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, սիրում էր զինվորականի կյանքը, սիրով է ծառայել: Ընկերներն են պատմում՝ հումորով էր, կատակասեր, անգամ չէր թողնում, որ ծխեինք: Ընկերներն են իրեն այդպիսին հիշում: Ինքն էլ, երբ արդեն զորացրվել էր, մեծ սիրով էր հիշում ծառայության տարիները: Պատմում էր ընկերներից, ամեն հիշողության մեջ մի տեսակ ջերմություն կար: Բավականին հետաքրքիր են անցել ծառայության տարիները»,-ասում է տիկին Կարինեն:

Արդեն զորացրվելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Ստեփանը BAC ընկերությունում վեց ամիս հաշվապահության դասերի է հաճախել, հետո աշխատել իր մասնագիտությամբ. «Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ընկերոջ հետ որոշել էին ֆոտոսեսիաներ կազմակերպող ընկերություն բացել, բայց այդ և մյուս նպատակները մնացին անկատար»: Իսկ երազանքներն անկատար մնացին, քանի որ Ստեփանը զոհվեց մարտի դաշտում: «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, գնում էր աշխատանքի, գալիս, հետևում լուրերին: Արդեն որոշել էր, որ պետք է կամավոր մեկնի: Զինկոմիսարիատ է գնացել, ասել, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ: Սեպտեմբերի 29-ին մեկնեց, սկզբում Մարտակերտում էր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մեզ հետ կապ հաստատեց հոկտեմբերի 1-ին: Զանգեց, խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ինձ համար չանհանգստանաք, հենց պատերազմն ավարտվի, կգամ: Անգամ ընկերներն ասել էին՝ մի գնա, ինչի՞ ես գնում, արձագանքել էր՝ որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, տղերքին օգնել է պետք, բացի դա էլ՝ Քառօրյային մասնակցել եմ, մի քանի օր է, կգնանք ու հետ կգանք»,- պատմում է տիկին Կարինեն, հետո հավաստում, որ որդին էլ շատերի պես գուցե չի պատկերացրել պատերազմի ծավալները, որ այն այնքան էլ շուտ չի ավարտվի. «Ստեփանն էլ թերևս կարծում էր, որ մի քանի օրից կվերադառնան, ամեն ինչ կավարտվի: Ուղղակի ուզում էր նաև ծառայող տղաների կողքին լինել, քաջալերել, օգնել»:

Հետաքրքիր էր նաև այն, որ Ստեփանը, կարծես թե, յուրօրինակ նշաններ է ստացել, համենայն դեպս մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար նման եզրահանգման եկա: «Գնում էր զինկոմիսարիատ, մի օր անունն էր սխալ, հետ եկավ, մի օր գրած չէր ընդհանրապես: Բայց կարծես պայքարեց, իր անունը վերջին պահին գրել տվեց, բարձրացան ավտոբուս ու շարժվեցին: Մենք, իհարկե, չէինք ուզում, որ գնար, բայց ինքն իր որոշումից հետ չկանգնեց: Ավելին ասեմ՝ իր գնալու օրը լուսադեմին իր հայրիկին ստենդավորեցին, բայց անգամ դա իրեն հետ չպահեց իր որոշումից: Ընկերներին էլ խաբել էր ու ասել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որպեսզի, այսպես ասենք, իրեն չխանգարեն, չհամոզեն, ու հասնի Արցախ»:

Ինչպես տղաներից շատերի դեպքում, Ստեփանի զոհվելու հանգամանքներում ևս հարցեր կան. «Չգիտենք, թե երբ է զոհվել, բայց որպես մահվան օր նշվել է հոկտեմբերի 7-ը: Իրեն մինչև հոկտեմբերի 5-6-ը տեսել են, դրանից հետո արդեն չեն տեսել, տեղեկությունների ու լուրերի թելն այդ օրերից հետո կտրվում է: Բայց գիտենք, որ զոհվել է անօդաչուի հարվածից՝ Մատաղիսում»: Ստեփանը շատ տղաների նման ևս տուն մի քանի ամիս անց է «վերադարձել». «Ամեն տեղ դիմել ենք, ամեն տեղ փնտրել, բայց ոչ մի նորություն չունեինք: 2021 թ. փետրվարի վերջին Հերացիից զանգահարեցին: Այդ ժամանակ կրկնակի ԴՆԹ հետազոտություն անցկացվեց, որպեսզի համոզվեինք՝ Ստեփա՞նն է, թե՞ ոչ: Բնականաբար, ես չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում: Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա: Հիմա էլ ուղղակի գոյատևում ենք: Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչպես ենք ապրում: Մեր մյուս երեխաներն ասում են՝ մի քիչ էլ մեր մասին մտածեք, եթե ձեզ մի բան լինի, մեզ ո՞վ պիտի պահի, մեր մասին հոգ տանի: Իրենք են մեզ սթափեցնում, հակառակ դեպքում՝ չգիտեմ էլ, թե մեզ հետ հիմա ինչ էր եղել»:

Ստեփանը տիկին Կարինեի ավագ որդին է: Նա նաև կրտսեր քույր ու եղբայր ունի. «Քույրիկը շատ կապված էր իր հետ, միասին տեղ էին գնում, ընդհանուր ընկերներ ունեին: Փոքր եղբորն ասում էր՝ դու մի քիչ էլ կմեծանաս, նոր քեզ կծանոթացնեմ բոլորի հետ: Բայց արի ու տես, որ լրիվ այլ հանգամանքներում ծանոթացավ Ստեփանի ընկերների հետ»:Որդու մասին մայրիկի ու իմ զրույցը ևս ժպիտով էր ուղեկցվում, մայրիկն ասում է՝ այլ կերպ չի էլ ստացվում: «Այսպես դրվագներով հիշում ես իր ապրած կյանքը, մի պահ սկսում ես ժպտալ հաճելի հիշողություններից, բայց հետո կրկին վերադառնում ես իրական կյանք: Մեր հետ պատահածը մոռանալ ուղղակի անհնար է»,-եզրափակում է տիկին Կարինեն:

Հ. Գ. - Ստեփան Դանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»