Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը գրում է, որ Նիդերլանդներում և Ինդոնեզիայում Հայաստանի նախկին դեսպան, փորձառու հայ դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը EADaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, ինչպես նաև Արևմուտքի և Թուրքիայի ցանկությանը՝ Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։

- 2023 թվականը սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի փակուղով։ Որքա՞ն մոտ կամ հեռու են այսօր Երևանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորումից։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Կանխատեսումները հիասթափեցնող են, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են որևէ համաձայնագրի ստորագրման։ Եվ, դատելով Իլհամ Ալիևի ներկայիս գործողություններից, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքային ճանապարհի փակումից, դժվար թե կարելի է դրական զարգացումների սպասել։

-Երևանում հասարակության և քաղաքական ուժերի որոշակի հատվածին չեն գոհացնում Ռուսաստանի գործողությունները՝ որպես հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի։ Անգամ հարց է բարձրացվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի նպատակահարմարության մասին...

-Ես համաձայն չեմ Ռուսաստանի գործողությունների նման գնահատականին։ Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Արևմուտքի առաջարկով քայլեր են ձեռնարկվում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի դերն ու նշանակությունը նվազեցնելու ուղղությամբ։ Օրինակ՝ Հայաստանի ղեկավարության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը ոչ միայն չի երաշխավորում երկրի անվտանգությունը, այլ նաև վտանգ է ներկայացնում։ Նման հայտարարություններն իրականում գործիք են հայ հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքը փոխելու համար, ինչը, իր հերթին, կարող է նպաստել մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությանը դեպի Արևմուտք։

-Եվ, այնուամենայնիվ, կարելի՞ է պնդել, որ Մոսկվան վերջին շրջանում որոշակիորեն կորցնում է իր դիրքերը Անդրկովկասում։

-Չեմ կարծում։ Իհարկե, այսօր նա բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված, օրինակ՝ Ուկրաինայում իրավիճակի կամ միջազգային պատժամիջոցների հետ։ Ռուսաստանն Արցախում իր խաղաղապահ ուժերով պետք է որոշակի չեզոքություն պահպանի և սահմանափակի իր հնարավոր գործողություններն ու հայտարարությունները, որպեսզի չվտանգի Արցախում խաղաղապահ գործողությունը և բնակչության անվտանգությունը։

- Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա միանշանակ թշնամանքը՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ Անդրկովկասը կդառնա նրանց միջև նոր առճակատման ասպարեզ:

-Մոսկվան ցանկանում է հանդարտեցնել կրքերը տարածաշրջանում։ Թեև Վաշինգտոնից և Բրյուսելից որոշակի հայտարարություններ են հնչում Լաչինի միջանցքի բացման պահանջով, բայց, կրկնում եմ, նրանք Անդրկովկասում հավասարակշռությունը քանդելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու քաղաքականություն են վարում։

- Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը կոնկրետ քայլ է Ղարաբաղյան խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ Իլհամ Ալիևը հակված է ապագայում ևս նման կոշտ մեթոդների դիմել։ Եվ, այնուամենայնիվ, կա՞ այլընտրանք նման սցենարին։

-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միայն կոնկրետ ուժային գործողություն չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար։ Դա, սկզբունքորեն, նաև հանցագործություն է մարդկության դեմ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և, առանց իր բնիկ բնակչության, տարածք ձեռք բերելու մտադրությամբ: Նման ուժային մեթոդներով Բաքուն ցանկանում է, մասնավորապես, Հայաստանից հասնել տարածքային նոր զիջումների, բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և կանխել մարտունակ հայկական բանակի ստեղծումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ուժային սցենարին այլընտրանք կա։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի նոր իշխանությունն իր գործունեության առանցքում դնի Արցախի ինքնորոշման հարցը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունք։

-Թուրքիան և Իրանը շատ ակտիվ են տարածաշրջանային գործընթացներում։ Ակնհայտ է, որ նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն։ Տարածաշրջանային այդ ազդեցիկ խաղացողների կողմից իրավիճակի տարբեր մեկնաբանումը կհանգեցնի՞ Անդրկովկասում էլ ավելի մեծ անորոշության։

-Բնականաբար, Թեհրանի եւ Անկարայի դիրքորոշումները տարբերվում են միմյանցից, այն էլ՝ արմատապես։ Իրանը դեմ է տարածաշրջանում տարածքային փոփոխություններին։ Խոսքը Իրանի հյուսիսային սահմաններով թուրքական գործոնի էլ ավելի մեծացման ու ընդլայնման հեռանկարի մասին է, այդ թվում՝ Անկարա-Բաքու դաշնակցային հարաբերությունների խորացման համատեքստում։ Բացի այդ, շատ լարված են իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչը լրացուցիչ գործոն է տարածաշրջանում հնարավոր ապակայունացման համար։ Միաժամանակ Թեհրանը հասկանում է, որ եթե հյուսիսում լուրջ խնդիրներ առաջանան, ապա մեծ է հավանականությունը, որ նման խնդիրներ կլինեն նաև երկրի հարավային և արևել յան սահմաններին։

Դե, Թուրքիան էլ իր քաղաքականությամբ միանշանակ ապակայունացնում է տարածաշրջանը։ Բացի այդ, Անկարան ոչ միայն շահագրգռված է, այլ նաև ակտիվորեն աջակցում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Արևմուտքի բոլոր գործողություններին։ Եթե նման գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա դրանց հաջորդելու են Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի այլ թյուրքալեզու շրջանները, ինչպես նաև Կենտրոնական Ասիան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?