Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոսկե գարեջուր, գինի, կոկտեյլ և օղի. ի՞նչ նպատակ ունեն և ի՞նչ արժեն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոսկե կրեմը, ոսկե թելերը նորություն չեն կոսմետիկ արդյունաբերության մեջ: Բայց ոսկե գարեջուրը իսկական սենսացիա դարձավ: Ֆրանսիական գարեջրագործները դա իրական են դարձրել՝ ստեղծելով ոսկե գարեջուր: «24 կարատ» գարեջուրը աշխարհում առաջին գարեջուրն է, որը պարունակում է 24 կարատ ոսկու մասնիկներ: Բացի դա, սա առաջին ոսկե ալկոհոլային խմիչքն է, որը հասանելի է անգամ միջին եկամուտ ունեցող սպառողներին: Գարեջրի վրա աշխատել է ֆրանսիական «i-Beer» գարեջրատունը: Շշի եզակի դիզայնը հորինել է Բրասսերի դյու Պեյս Ֆլեմինգը: Ոսկե գարեջուրը սովորական գարեջրից տարբերվում է ոչ միայն իր լավագույն համային հատկություններով, այլ նաև գույնով: Չպաստերիզացված, զտված, վերին խմորմամբ այս գարեջուրը, որը պատրաստվում է եռակի ֆերմենտացման գործընթացով և Ֆլանդրիայի գարեջրագործների լավագույն ավանդույթներով, վաճառքի է հանվել երկու տարբերակով՝ 9 և 12 % թնդությամբ:

Ոսկե գարեջուրը նպատակ ունի հագեցնել մարդկանց ինչպես ծարավը բառիս բուն իմաստով, այնպես էլ ծարավը ոսկու հանդեպ: Գարեջրագործները պնդում են, որ այն օգտակար է առողջության համար: Պաշտոնական կայքում ասվում է. «Սթրեսի ազդեցության տակ մեր օրգանիզմը սկսում է արտադրել դրական լիցքավորված իոններ և այդ պատճառով դառնում է շատ խոցելի հիվանդությունների նկատմամբ: Կլանելով փոքր քանակությամբ ոսկի՝ մարդու մարմինն սկսում է արտադրել բացասական լիցքավորված իոններ, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա»: Ի դեպ, 750 մլ տարողության շիշը պաշտոնական կայքում կարելի է ձեռք բերել 65 դոլարով: Դա ավելի քան մատչելի գին է համարվում նման գարեջրի համար: Աշխարհում կա նաև ոսկե գինի, կոկտեյլ և օղի:

Gold Cuvee- ն սորտային գինի է, որը պատրաստվում է Pinot Blanc խաղողից: Փրփրուն սպիտակ գինին պատրաստվում է 24 կարատ ոսկու հատիկների ավելացմամբ: Տոկիոյի Ritz Carlton- ն առաջարկում է ալկոհոլային կոկտեյլ, որը կոչվում է Diamonds are Forever, որի մեջ ձիթապտղի փոխարեն ոսկու հատիկներ են և 1,6 կարատ ադամանդներ: Մեկ բաժակի արժեքը 11 հազար եվրո է: «Դիվա» շոտլանդական օղու զտումը տեղի է ունենում մի քանի փուլով. նախ՝ հյուսիսային կեչու ածուխի, այնուհետև՝ ավազի, իսկ հետո՝ ադամանդե մանրահատիկների միջոցով: Օղու շիշը զարդարված է թանկարժեք քարերով, և մեկ շշի արժեքը կազմում է մինչև 2000 ԱՄՆ դոլար: Մեքսիկացի գիտնականներն ավելի հեռուն են գնացել իրենց գյուտով. նրանք, ըստ էության, սովորել են, թե ինչպես կարելի է ադամանդ ստանալ ալկոհոլից:

«Արծաթե» տեկիլայի արտադրության տեխնոլոգիան ենթադրում է երկամսյա տաքացման ազդեցություն մինչև 300 աստիճան, արդյունքում ստացված գազը տաքացվում է մինչև 800 աստիճան, այնուհետև այն խտանում է սիլիցիումի կամ պողպատե ափսեի վրա, և ստացվում են 100-ից 400 նանոմետր տրամագծով ադամանդե բյուրեղներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին