Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Միլիարդատեր Վարդանյանը պատմել է Ռուսաստանի քաղաքացությունից հրաժարվելու, պատժամիջոցների և բարեգործության մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Spletnik.ru-ն գրում է, որ միլիարդատեր, «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս վարչապետ Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Meduza-ին։ Spltnk-ը հավաքել է հարցազրույցի ամենավառ մեջբերումները։

Հարցազրույցի հիմնական մասը նվիրված է եղել չճանաչված ԼՂՀ-ի տրանսպորտային շրջափակմանը։ Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները փակել են Լաչինի միջանցքը, որը ինքնահռչակ ԼՂՀ-ն Հայաստանի, այսինքն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Բացի դա, ադրբեջանական կողմը պարբերաբար փակում է Հայաստանից Ղարաբաղ գազատարը։ Վարդանյանի խոսքով՝ Ղարաբաղում սննդամթերքի և դեղորայքի սուր դեֆիցիտ է առաջացել։ 

Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին Վարդանյանն ասել է, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական ​​պատմությունը, իսկ իր համար ամեն ինչ սկսվել էր դեռ 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, որը  շատ ավելի վաղ էր, քան «հատուկ օպերացիան»։ Այն ժամանակ ինքը հայտարարություն է արել, որը ավելի քան 10 միլիոն մարդ է դիտել. դուրս է եկել սև վերնաշապիկով և ասել, որ պետք է ամեն գնով դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում և դրա համար դիմել է վերնախավերին՝ ադրբեջանցի, վրացի, հայ և ռուս: Այսինքն, իր դիրքորոշումը Վարդանյանը արտահայտել է 2022 թվականի փետրվարի 24-ից շատ ավելի շուտ, քանի որ «Արցախում կարմիր գծերը հատվել էին դեռ 2020 թվականին»։ 

«Մինչ այդ չէի մտածում, որ երբևէ հանրային պաշտոն կզբաղեցնեմ, կտեղափոխվեմ ինչ որ տեղ՝ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Բայց դա գիտակցված որոշում էր, որը ես ընդունեցի 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո (ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի օրը, որտեղ Հայաստանը պարտվեց), ինձ համար շատ դժվար էր ապրել, այդ պարտությունը հսկայական վերք է, որը ես կրում եմ իմ մեջ։ Պարզապես հասկացա, որ դրսից Արցախին օգնելու շանսերն ավելի քիչ են։ Եվ այս իրավիճակը, երբ ես Արցախում եմ, այն է, երբ դու ստանձնում ես ժողովրդիդ հետ մնալու պատասխանատվությունը։ Գալիս է ընտրության պահը, և յուրաքանչյուրը պետք է դա անի պարզ, հանգիստ, խաղաղ լինելով իր հետ, առանց պաթոսի և առանց հերոսության: Ես ինձ իրավասու չէի համարում քաղաքականապես գործել Արցախի համար որպես Արցախ եկած օտար, և դրանով իսկ վնասել Ռուսաստանին: Երկրորդ հերթին արցախցիները պետք է վստահ լինեին, որ ես մինչև վերջ իրենց հետ եմ լինելու»,- Վարդանյանը բացատրել է իր՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշումը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և իր ողջ կարողությունը հանձնեց գործընկերների կառավարմանը, ընտանեկան հիմնադրամին և տեղափոխվեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Վարդանյանը խոսել է նաև բարեգործության մասին:

«2008 թվականին ես ու կինս հայտարարեցինք, որ մեր ողջ ժառանգությունը թողնելու ենք ոչ թե երեխաներին, այլ այն ծախսելու ենք բարեգործության վրա։ Ավելին, 2012 թվականին ես վաճառել եմ իմ բիզնեսները, և այժմ գործող բիզնեսներ չունեմ։ Եվ ստացած գումարների մեծ մասն արդեն իսկ ծախսել ենք իմ հիմնադրած «Ավրորա» բարեգործական մրցանակին, մնացած բոլոր նախագծերին նվիրաբերվել են հարյուր միլիոնավոր դոլարներ։ Եվ դա շատ ավելի վաղ էր, քան սկսվել են ուկրաինական իրադարձությունները, և այն ժամանակ դեռ ոչ մի պատժամիջոց չկար։ Ես կմտածեի պատժամիջոցների մասին, եթե ունենայի աշխատող գործարաններ։ Բայց ես վաղուց էի որոշել, որ ինձ, կնոջս և մեր երեխաներին բավարար են փոքր պաշարները, որպեսզի ապրենք այնպես, ինչպես ապրում ենք՝ առանց ինքնաթիռների և առանց զբոսանավերի…»,- ասել է Վարդանյանը։

Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել է միլիարդ դոլար, նա ռուս միլիարդատերերի վարկանիշում 116-րդ տեղում էր։ Մինչև Ղարաբաղ տեղափոխվելը նա Ռուսաստանում իր ողջ ունեցվածքը փոխանցել է գործընկերների կառավարմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում և աջակցում է այնպիսի ծրագրեր, որոնք կարող են բարձրացնել իրազեկվածությունը աշխարհի ամենահրատապ հումանիտար խնդիրների վերաբերյալ և դրանց տալիս է լուծումներ:

«Պատժամիջոցներից խուսափելու փորձերն անհաջող են եղել շատ հայտնի գործարարների համար։ Դա պարզապես չի աշխատում: Ավելին, դեռ 2019 թվականի սկանդալից հետո, որը ծագեց OCCRP-ի (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոն) հետաքննությունից հետո, ես բավական շանսեր ունեի պատժամիջոցների տակ ընկնելու, բայց ինչ-ինչ պատճառներով մնացի տարբեր միջազգային կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում: Չգիտես ինչու, այդ մարդիկ, չնայած այդ ողջ սկանդալին, իմ հանդեպ վստահությունը պահպանեցին։ Այդ սկանդալից անցել է չորս տարի, և ոչ մի իրավական,  քրեական գործ չկա։ Այդ առումով ես լիովին հանգիստ եմ։ Ես արդեն ասել եմ Financial Times-ին, որ եթե փախչեի պատժամիջոցներից, կգնայի Ուրուգվայ, որտեղ լավ եղանակ է, լավ միս, միրգ կա, հայերին շատ լավ են վերաբերվում, կլիման հիանալի է։ Ես հանգիստ կապրեի ռանչոյում: Եվ հետո, գիտեք, շատ տարօրինակ է պատժամիջոցներից փախչել մի տեղ, որտեղ քեզ կարող են սպանել միայն այն պատճառով, որ դու հայ ես»,- այսպես է Վարդանյանը հերքել, Ղարաբաղ տեղափոխվելով, իր պատժամիջոցներից փախչելու մասին հնչող մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին հրապարակվեց միջազգային հետաքննություն այն մասին, որ Վարդանյանը ղեկավարել է օֆշորային ընկերությունների ցանց, որոնց միջոցով միլիարդավոր դոլարներ են դուրս բերվել Ռուսաստանից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ