Երևան, 09.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France TV-ին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական հեղինակավոր France TV  հեռուստաընկերությանը՝  «Le monde de Loison» հաղորդման շրջանակում ներկայացնելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը.

France TV  -Պարոն Վարդանյան, կնկարագրեք ինչպիսի՞ն է իրավիճակը։

Ռուբեն  Վարդանյան - Մենք գտնվում ենք հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Շրջափակումն արդեն իսկ շարունակվում է 47 օր։ Չունենք հնարավորություն Արցախից դուրս գալու: Երեխաները դպրոց չեն կարողանում գնալ, որովհետև չկա գազ, էլեկտրաէներգիան սահմանափակ է՝ օրական ընդամենը մի քանի ժամ։ Մենք ունենք որոշ պարենի պաշարներ, որ բաժանում ենք կտրոններով, սակայն ցուրտ է, ձմեռ է, և իրավիճակն իսկապես վտանգավոր է 47 օր շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդու համար։

France TV - Համաձա՞յն եք սա էթնիկ զտում անվանել։

Ռուբեն  Վարդանյան - Սա հստակ էթնիկ զտման և բռնի տեղահանման քաղաքականություն է։ Հարցը նրանում է, որ մեզ ուզում են զրկել մեր երկրում ապրելու իրավունքից։ Բայց Արցախը մեր պատմական ժառանգությունն է։ Մենք իրավունք ունենք ապրել այնտեղ, որտեղ հայերը սերունդներով ապրել են հազարամյակներ շարունակ։ Իսկ նախագահ Ալիևը պարզ ասել է, որ տեսնում  է Արցախն առանց  հայերի․ ով ուզում է հեռանալ, թող հեռանա։ Սա անընդունելի է, քանի որ սա ոչ միայն էթնիկ զտում է, այլև նախազգուշացում, թե թույլ չենք տա, որ հայերը մնան Արցախում իրենց սեփական մշակույթով, ավանդույթներով, չեն ուզում ընդունել, որ հայերը տարբերվում են, ունեն իրենց սեփական արժեքներն  ու օրենքները։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Սա բացարձակ խախտում է մեր ինքնորոշման իրավունքը` էթնիկ զտման սպառնալիքով։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ իրենց սեփական ժողովրդի իրավունքները խախտվում են, մի երկիր, որտեղ 45 տարի շարունակ մեկ ընտանիք է վերահսկում, մի երկիր, որտեղ մարդիկ աղքատ են և միայն հարուստների մի փոքր խումբ է վերահսկում նավթից և գազից ստացվող ամբողջ եկամուտը, մեզ թելադրում է, թե ինչպես մենք պետք է ապրենք իրենց վերահսկողության տակ։ Սա անընդունելի է։

France TV  -Պարոն Վարդանյան, Եվրոպան դիտորդական առաքելություն է ուղարկել։ Արդյո՞ք դա ինչ-որ բանի սկիզբն է, որ Դուք ակնկալում էիք միջազգային հանրությունից։

Ռուբեն  Վարդանյան -Նրանք առաքելությունը Հայաստանի սահման են ուղարկել, ոչ թե Արցախ։ Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք։

France TV  -Պարոն Վադանյան, այսօր այստեղ հավաքված լրագրողներից ոմանք այսօր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Դուք ֆրանսիական լուրերի ալիքով եք խոսում, ի՞նչ կցանկանաք ասել Էմմանուել Մակրոնին այս երեկո։ Ի՞նչ կցանկանաք հարցնել նրան։

Ռուբեն  Վարդանյան -Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին իսկապես հայ ազգի, Արցախի ժողովրդի կողքին լինելու համար։ Երկրորդը, ցանկանում եմ ասել, որ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի նախագահ լինելու պատասխանատվությունն է հետևողականորեն ճնշում գործադրել մի երկրի վրա, որը չունի մարդու իրավունքների,  մարդասիրական արժեքների ընկալում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է։

France TV  - Եթե չեմ սխալվում, Դուք ծագմամբ Ռուսաստանից եք։ Ասում են՝ կապեր ունեք Վլադիմիր Պուտինի հետ։ Ու՞ր է Ռուսաստանը։ Ռուսաստանն էր խաղաղություն պահողը։ 2020թ․ համաձայնագրով Ռուսաստանը պետք է խաղաղություն ապահովեր։ Արդյո՞ք պարոն Պուտինը չափազանց զբաղված է Ուկրաինայում, որ չի կարողանում ձեզ պաշտպանել, և արդյո՞ք դուք ինչ-որ բանի համար զղջում եք։

Ռուբեն  Վարդանյան - Ես ծնվել եմ Հայաստանում, իսկ մայրական կողմս Արցախից

է։ Ես 20 տարի շարունակ Արցախում շատ ծրագրեր եմ իրականացրել։ Իմ որդին ծառայել է բանակում, իմ դուստրն ապրել է այստեղ։  Ես հպարտ եմ լինել հայ, ով հաջողությունների է հասել Ռուսաստանում։ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Բոլորս գիտենք, որ խաղաղապահները  մեծաթիվ չեն՝ 2000 հոգի, և սահմանափակ մանդատ ունեն կանգնեցնելու քաղաքացիական ակտիվիստներին, որոնք իրենց «էկոակտիվիստ» են անվանում։ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց Արցախում խաղաղության համար 2020թ․ նոյեմբերին, երբ փաստաթուղթը ստորագրվեց։

Ես հասկանում եմ, որ շատ բարդ իրավիճակ է և  շատ տարբեր շահեր հետապնդող կողմեր կան։ Սակայն հավատում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի անդամ երկրներ են, կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ոչ թե առանձին-առանձին, այլ միասին։ Որովհետև ես հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա։

France TV  -Դուք Վլադիմիր Պուտինի հետ խոսու՞մ եք։ Դուք Ռուսաստանի նախագահին հասանելիություն ունե՞ք։ Ի՞նչ է նա ասում այս իրավիճակի հետ կապված։

Ռուբեն  Վարդանյան - Ոչ, ես նախագահ Պուտինին հասանելիություն չունեմ։ Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն  պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ։

France TV -Շնորհակալություն հարցազրույցի համար:

Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս Գրիգորյանը արձագանքել է՝ հնարավո՞ր է բացվող հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնի ՌԴ ԱԴԾ «ՀայաՔվե» -ի հանրային հանդիպումն անցավ մարդաշատ և տեղեկատվական առումով՝ խիստ հագեցած Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը Հայաստանի փոխվարչապետը խոսել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը. Մանե Թանդիլյան Գոհ եմ, անձնապես ուրախ եմ դատարանի վճռից. Աշոտ Փաշինյան Կայացավ «Սյունյաց Երկիր» ամսագրի` «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակին նվիրված շնորհանդեսը 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը ոչ պաշտոնական միջավայրում (լուսանկար) «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն համալրել է հայկական նավատորմը 22-րդ նավովԵրևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին Ոսկու արժեքը կայուն է Մեկնարկել են միասնական քննությունները ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է, ի՞նչ կարող է սպառնալ ՀՀ ֆինանսական շուկային. պարզաբանում է փոխնախարարը Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ. Պեսկով Կալիֆորնիայի գիտնականները տիեզերքից էլեկտրաէներգիա են փոխանցել Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղադրանքը. փաստաբանները ոչ հերքում, ոչ հաստատում են Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից Ադրբեջանը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ է գնում Իտալիայից Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան Մինչև 10 ժամ ջուր չի լինի Արցախի ընդդիմադիր ճակատը լուրջ գլխացավանք է դարձել ապիկար իշխանությունների համար Մենք տրամադրված ենք Երևանում վստահ հաղթանակի. Մանե Թանդիլյան Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանը հրաձգային զենք է կիրառել. նոր հաղորդագրություն Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա Ընտրությունների հաղթանակի մեր հաջորդ հանգրվանը Երևանն է լինելու. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ) «Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺՀայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների ժամկետները դեռևս անորոշ են. ԱՄՆ պետքարտուղարություն (տեսանյութ) Կանցկացվեն երթեր և հանրահավաքներ. «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնությունն ընդլայնում է համագործակցությունը «Հայաքվե»-ի քարոզարշավի շրջանակներում մեծ հավաք անցկացրեցինք Երևանում, որտեղ մեզ միացան հարյուրավոր նոր աջակիցներ և համախոհներ. Ավետիք Չալաբյան Նոր հաղորդագրություն Արցախից Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ․ Արամ Ա-ն՝ Կանադայի վարչապետին Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին մի փոքր էժանացել է «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Լևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել Հայ գործարարների ասոցիացիան ամփոփում է երկու տարվա ներդրումային գործունեության արդյունքները