Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ծառայակիցը կրակում զինակից ընկերոջը և ինչո՞ւ են ավելացել դեպքերը․ մեկնաբանում է ռազմական փորձագետը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՊՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ավելի ուշ, անդրադառնալով դեպքի հանգամանքներին, ՔԿ-ն հայտարարեց, որ զինվորին կրակելու մեջ կասկածվում է ծառայակիցը։ Նա ձերբակալվել է։

Ինչո՞ւ են վերջին շրջանում ավելացել բանակում նման դեպքերը, որո՞նք են հիմնական խնդիրները․ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նման դեպքերի աննախադեպ աճ կա, պատճառը՝ ոչ ճիշտ կանոնադրական հարաբերություններն են։

«Զինված ուժերի ստեղծման օրվանից ի վեր նման պատկեր չի եղել։ Այն, որ նախկին իշխանությունների օրոք էլ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով դեպքեր գրանցվել են, փաստ է, բայց այդ իշխանությունները քաղաքական կամք են դրսևորել, պրոֆեսիոնալ սպաների՝ առավել մեծ քանակով նշանակումներ են իրականացրել, որպեսզի կարողանան ապահովել ճիշտ կանոնադրական հարաբերություններ»,- նկատեց Նահապետյանը։

Ըստ նրա՝ հիմա խնդիրն այն է, որ այս իշխանությունը հակառակն է անում․ բարձրաստիճան սպաներին պաշտոնանկ անելու քաղաքականություն է վարում։

«Այսինքն՝ այս իշխանության համար այդ ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելումն ու քչացումը, որը կնվազեցնի նման դեպքերի քանակը, նշանակություն չունի»,- կարծիք հայտնեց ռազմական փորձագետը։

Նահապետյանի դիտարկմամբ՝ 2018-ից հետո վարվող կադրային քաղաքականությունը որևէ լավ բան չի բերելու բանակին։

Դիտարկմանը, որ Փաշինյանը հակառակն է պնդում և անընդհատ խոսում է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներից, Հայկ Նահապետյանն արձագանքեց՝ Փաշինյանը խելացի մտքեր արտահայտելու հիվանդագին մոլուցք ունի։

«Ինքը խոսում է բարեփոխումներից, բայց եթե մի քանի հարց տաս, թե ինչ է արվում բանակի համար, ինքը հիստերիայի մեջ կընկնի, քանի որ զինվորական բարեփոխումներ անելու համար էլ պետք է մասնագետ լինել»,- ասաց նա։

Հայկ Նահապետյանը նկատեց՝ Փաշինյանի իրականացրած բարեփոխումները սկսվեցին ու ավարտվեցին «մայկա-տրուսիկները» փոխելով ու զինվորին «կլուբնիկ» տալով։

«Բայց երբ հարցնես, թե ինչու 2018-ին ինքը որոշեց, որ ՀՀ-ն ՌԴ-ի տրամադրած 100 մլն դոլար վարկով չգնի ՀՕՊ և ՌԷՊ համակարգեր, այլ գնեց ինքնաթիռներ, որոնք պատերազմի ժամանակ որևէ նշանակություն չունեցան, ինքը չի կարող հիմնավորել։ Եվ հիմա էլ այս նույն տրամաբանությամբ են իրականացվում թվացյալ բարեփոխումները»,- ամփոփեց խոսքը Հայկ Նահապետյանը։

Նարե Գնունի

Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին