Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Թալանն իր ծավալներով վտանգավոր ձևեր է ստացել. մեկ մարդու՝ մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրի առջև ծառացած անվտանգային, նաև տնտեսական խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են չհրաժարվել սեփական եկամուտներն ավելացնելու ցանկությունից: Բացի այդ, շարունակում ենք ականատես լինել չհիմնավորված ծախսերի, մինչդեռ այն ոլորտներն ու կարևորագույն ուղղությունները, որոնք իրապես ուշադրության կարիք ունեն, մնում են ստվերում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշվածը առկա իրականության համատեքստում է դիտարկում:

«Այո, առկա է դիլեմա: Հարց է՝ ինչպե՞ս կարելի է անվտանգային խնդիրները, պետության անվտանգության հարցերը, մեր գոյատևմանն առնչվող սպառնալիքները մեղմելու խնդիրները ստորադասել տոնածառներին, խնջույքներին, փարթիներին: Բայց պատասխանն իրականում պարզ է: Ամեն ինչ իր տեղը կընկնի, որևէ դիլեմա չենք արձանագրի, երբ գանք իրականություն: Երբ դիտարկենք, թե այսօրվա իշխանական խմբակն ինչ շահով է առաջնորդվում, և որն է գերնպատակը, ամեն ինչ իր տեղը կընկնի: Իրենց գերնպատակը և միակ շահն ամեն գնով իրենց կործանարար իշխանությունը պահելն է: Մեկ մարդու մեկ աթոռի վրա պահելու գինն ենք մենք հիմա վճարում: Ու այդ գերնպատակի համար իրենք ամեն քայլի են գնում՝ ստորադասելով անվտանգության խնդիրները, դիվանագիտական ասպարեզում ևս առաջ տանելով ոչ թե Հայաստանի, այլ նեղ խմբային շահերը: Սա է պատճառը, որ ունենք անսահման պոպուլիզմ, անընդհատ աճող սուտ, կեղծիք ու նաև խորացող անվտանգային ռիսկեր»,«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նրա խոսքով, ամեն օր սրտի դողով ենք կարդում լրահոսը. «Մեր երկրի անվտանգային բարձիթողի վիճակը կոնկրետ դեպքերով է արտացոլվում: Մենք նախորդ շաբաթ ԶՈւ-ում հերթական սահմռկեցուցիչ դեպքին ականատես եղանք: Եթե պատասխանատուներին հարցնենք, ասում են՝ բանակաշինության ուղղությամբ ծրագրեր ունենք, քայլեր ենք իրականացնում: Մեկ դրամի ծախսն անգամ կարող են ներկայացնել այնպես, թե «ժողովրդին սիրող» իշխանությունն օրնիբուն աշխատում է: Մյուս կողմից՝ ակնհայտ փաստ կա. ժամանակն անցնում է, անվտանգային խնդիրները խորանում են, ինչը քողարկելու, ժողովրդին մանիպուլացնելու համար ավելի մեծ ստերի մասին են խոսում: Ստի ոտքը, սակայն, կարճ է, ինչը ցավալի փաստերով ենք տեսնում: Օրինակ՝ «բանակաշինության աննախադեպ ծրագրերի, դիրքեր կահավորելու» մասին են հայտարարում, բայց անցնում է ժամանակ, տեսնում ենք իրական պատկերը, ցավոք, զոհերով, անվտանգային սպառնալիքների աճի արձանագրմամբ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ ըստ տրամաբանության, իշխանությունը պետք է իրականացնի իր սահմանադրական պարտականությունները, որոնցից առաջինը երկրի, պետության անվտանգության ապահովումն է: «Մինչդեռ անվտանգության պահպանումը ու աթոռի պաշտպանությունը սկզբունքային խոր հակասության մեջ են: Մեկ մարդու աթոռի պաշտպանությունը մեր երկրի անվտանգային թիվ մեկ սպառնալիքն է դարձել: Իրենց բնույթով այս իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն վերցնում իրենց վրա: Իրենց քայլերն անում են՝ նախապես վստահ լինելով, որ ձախողելու են, արդյունք չեն տալու: Նաև մեղավորների ցանկ ունեն, որոնց միջոցով պետք է քողարկեն իրավիճակը: Հիշենք «հներ-նորեր»-ին, «սևեր-սպիտակներ»-ին: Հետո «շարիկ գլորող չինովնիկներն» էին մեղավոր, հետո էլ ժամանակն էր կարճ: Հիմա այդ ամբողջը չկա, ու նոր պատմություններ են հորինում: Այս ամենի հիմքում ևս իշխանությունը պահելն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկելով այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունը մշտապես խոսում էր այն մասին, թե նախկին իշխանությունները երկիրը «թալանել են», Թ. Ավետիսյանը շեշտեց. «Այսօր, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, թալանն իր ծավալներով ոչ միայն չի պակասել, այլ նոր՝ ավելի վտանգավոր ձևեր է ստացել: Իրենք թալանը սկսել են օրինականացնել: Շատ խնամքով այն թաքցնում են, օրինակ՝ պարգևատրումներով, իսկ «պարգևատրումներով թալանը» ոչ միայն անօրինական է, այլև անբարոյական: Արդեն նաև պետական գնումների մեջ են մխրճվել և փաստացի իրավակարգավորումները կամացկամաց հարմարեցնում են իրենց: Այսինքն, այսպես ասած, իրավակարգավորումները լոճում են, որ իրենց հարազատներն ու իրենց խմբակը իրենց իսկ թալանով տեղավորվեն նաև իրավական կարգավորումների մեջ: Մեծ հաշվով, պաշտոնը պահելու, սեփական բարեկեցությունը բարելավելու ու իրենց՝ մանկուց եկած նպատակները կյանքի կոչելու համար խելացի, գործունակ ու նպատակասլաց են: Ինչ վերաբերում է ազգային շահերի առաջ մղմանը, մեր պետության ողնաշարը վերականգնելուն, հայրենիքի պաշտպանությանը, նաև սոցիալական խնդիրների բևեռացվածության հարթեցմանը, ապա այս ուղղություններում ապիկար են, ձախողակ, ոչինչ չանող կամ ավելի վնասող են, որովհետև այստեղ իրենց իշխանությունը պահելու անմիջական շահը չկա»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նշված ուղղությունները հետևողական աշխատանք են պահանջում: «Եվ եթե ազնիվ լինեն ու այդ ուղղությունների խնդիրները գնահատեն, օր առաջ պետք է հեռանան: Սա նախապայման է, բայց այն ծառը, որի վրա հեծնել են և սնվում են, չեն կտրի: Չակերտավոր ժողովրդավարները ստով, կեղծիքով և իրենց արածը ուրիշի վզին փաթաթելով, մեղավորներ կարգելով են հաշվետու ժողովրդին: Սա է իրավիճակը, որը նպաստում է պառակտման խորացմանը, բերում ոչ առաջնային օրակարգեր: Առհասարակ, ի՞նչ սոցիալական բևեռացվածության, կյանքի ի՞նչ որակի նվազման մասին կարող ենք խոսել, երբ մենք ամեն օր գոյատևման խնդիր ունենք: Մենք գոյաբանական խնդիրների առջև ենք կանգնած: Ամեն առավոտ մենք չգիտենք, թե մեր հայրենիքի որ մասը կզիջվի, որտեղ թուրք կմտնի, որտեղ զոհեր կունենանք: Այդ սպառնալիքներն իրական են, ու, ցավոք, պարբերաբար տեղի են տալիս, ինչի հետևանքները տեսնում ենք: Իրողությունը սա է: Այսինքն, լավ ապրելու օրակարգ մենք վաղուց արդեն չունենք: Մեր օրակարգը ապրելու օրակարգն է, մեր հայրենիքում գոյատևելու խնդիրը: Ինչքան էլ դաժան է հնչում, որքան էլ ցավալի է, փաստը սա է»,-նշեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը հավելեց՝ տնտեսական ցուցանիշները ևս ապացուցում են այս իշխանությունների մանիպուլ յատիվ բնույթը: «Երբ 2020-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկում ունեինք, այն ամբողջությամբ բարդում էին քովիդի վրա: Ասում էին՝ աշխարհի տնտեսությունը կրճատվում է, բայց չէին ասում, որ, ի տարբերություն աշխարհի, Հայաստանի տնտեսությունը 2,5-3 անգամ ավելի արագ է կրճատվել: Ամբողջ աշխարհը փորձում էր կանխարգելել կորոնավիրուսը, իրենք իրենց չստացված ուղեղով մտածում էին, որ կարող են սպիրտով ու պինցետով դրա դեմ պայքարել, հեգնում էին երևույթները, փորձում մանիպուլացնել: Իրենք պատժվեցին, բայց շատ ավելի մեծ «պատիժ» ունեցավ մեր տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը, ինչն արձանագրվեց տնտեսական բարձր անկմամբ, մահերով: Իսկ հիմա, երբ 2022-ին մեր երկնիշ տնտեսական աճը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով, այն վերագրում են իրենց: Այդ աճի մեջ իրենց գործոնը կա՛մ զրոյական կլինի, կա՛մ բացասական: Այսինքն, եթե աշխատանքի չգնային, ոչինչ չանեին, միգուցե այդ աճը ավելի բարձր լիներ: Երբ դիտարկում ենք այս խմբակի ներկայացուցիչների բացատրությունները 2020-ին ու 2022-ին, տեսնում ենք, որ հաջողություններին ոչ միայն տեր են, այլ ամբողջը վերագրում են իրենց»,ասաց Թ. Ավետիսյանը՝ նկատելով, որ անհաջողությունների դեպքում ճիշտ հակառակն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք