Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այն, ինչ այս պահին պետք է իրեն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բանակի տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում նա փորձում էր իր խոսքը կառուցել այն առանցքի շուրջ, թե բանակում անհրաժեշտ բարեփոխումներ են կատարվում։ «Բարեփոխում» բառն իր ելույթում այնքան կրկնեց, կարծես առաջին հերթին իրեն էր համոզում, որ իրոք բարեփոխումներ են արել բանակում, այլ ոչ թե լրիվ հակառակը: Ընդհանրապես, վաղուց օրինաչափություն է դարձել, որ ամեն հարմար առիթի նա անընդհատ խոսում է բարեփոխումների մասին։ Բայց այս անգամ նա զուգահեռաբար փորձում էր նաև սիրաշահել սպայակազմին՝ նշելով, թե սպան չի կարող չապահովել իր բարեկեցությունը, սպայի ընտանիքը պետք է լինի բարեկեցիկ և այլն։ Մյուս կողմից էլ՝ նա հատուկ ընդգծում էր սպաների և զինվորականների որակական հատկանիշները բարձրացնելու անհրաժեշտությունը։

Սա ասում էր մի մարդ, որն իրականում չորս տարում արել է լրիվ հակառակը: Եթե իշխանություններն իրոք խնդիր դնեին բարձրացնել սպաների բարեկեցությունը, ապա նրանց կտրամադրեին արտոնություններ ու պարգևավճարներ, այլ ոչ թե այդ պարգևավճարները առատորեն կբաժանեին միայն իրենց թիմակից պաշտոնյաներին։ Մյուս կողմից էլ՝ եթե խոսվում է մասնագիտական որակների բարձրացման համար արժանապատիվ պայմաններ ստեղծելու մասին, ապա ինչո՞ւ էին իշխանությունները 4 տարի շարունակ վարկաբեկում բանակը, իսկ պատերազմի բովով անցած մարդիկ ու բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա շարունակաբար թիրախավորվում են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում, անցնում տարբեր քրեական գործերով, բայց ինչպես մյուս քրեական գործերի դեպքում, այս մեղադրանքների մեծամասնությունը ևս արդյունքում չի հաստատվում։

Եվ հետո, սպաների մասնագիտական որակները բարձրացնելու համար պետք է նախ գործող համակարգ ստեղծել, որը ժամանակ է պահանջում ու կոնկրետ ծրագրերի իրականացում է նախատեսում։ Բայց եթե հայացք գցենք 4 տարվա իրադարձություններին, կտեսնենք, որ զինված ուժերն անընդհատ տուրբուլենտ փուլում են գտնվել, ուր մնաց, որ ժամանակակից պայմաններին համապատասխան աշխատող մեխանիզմներ ձևավորվեին։ Դրան հակառակ՝ բանակի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոններ զբաղեցնող զինվորականներին իշխանություններն անընդհատ փոխում են։ Ըստ այդմ, առանց անհրաժեշտ հիմքերի, ռազմական ու մասնագիտական հարցերի մեջ խորամուխ լինելու մի գրչի հարվածով ԳՇ պետեր, կորպուսի հրամանատարներ են փոխվում, մեկ ժամում «մերկացվում» է առաջնագծի մի ամբողջ կորպուս։

Մարտական ճանապարհ անցած որոշ զինվորականներ էլ հեռացվում են համակարգից ու հայտնվում լուսանցքում։ Մեծ հաշվով, վատնվել է նաև պատերազմի ավարտին հաջորդած երկու տարին։ Իսկ այդ ժամանակը կարող էինք օգտագործել բանակը գոնե ինչ-որ կերպ կարգի բերելու համար, բայց փորձը ցույց է տալիս, որ այս ընթացքում բանակի վիճակը ոչ թե բարելավվել է, այլ ավելի է վատացել։ Ազատ գյուղի դեպքը իր ողջ ողբերգությամբ առավել ցայտուն դարձրեց, թե ինչ պայմաններում են ծառայություն անցնում մեր զինվորականները։ Ու իշխանություններն արդարանում են, թե Աֆղանստանի մոդուլային տնակները չեն ցանկացել ու իտալական տնակներ են պատվիրել, դրա համար էլ զինվորականները ժամանակավորապես այդ պայմաններում են։ Բայց սա շատ անլուրջ և տրամաբանությունից հեռու արդարացում է. եթե քաղաքական կամք և ցանկություն լիներ, ապա բանակի հետ կապված բազմաթիվ հարցեր լուծված կլինեին այս երկու տարվա ընթացքում։

Ոչ ոք կասկած չունի, որ հակառակորդը պարբերաբար սադրանքների է դիմելու, իսկ դրանք կանխելու համար մեզ անհրաժեշտ է նաև խորքում աշխատանքներ տանել՝ մասնավորապես կահավորված երկրորդ, ինչպես նաև երրորդ պաշտպանական գիծ ունենալ։ Մյուս կողմից էլ՝ բանակաշինության համար պետք է նաև հաշվի առնել միջազգային անվտանգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձությունները։ Եթե այս կարևոր հանգամանքը հաշվի առնվեր, ապա ժամանակին առանց հրթիռների ՍՈՒ-30ՍՄ կործանիչները ձեռք չէին բերվի։ Փոխարենը կոնկրետ խնդիրներ կդրվեին ու խոր ուսումնասիրության կենթարկվեին այլ հակամարտություններում տեղի ունեցող իրադարձությունները, սպառազինության առանձին տեսակների կիրառությունը, դրանց էֆեկտիվությունն ու պաշտպանական միջոցների կիրառումը։

Օրինակ՝ անհրաժեշտ էր նախօրոք թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ներին կամ այլ առաջադեմ զինատեսակներին հակազդելու համար ուսումնասիրել Սիրիայում, Լիբիայում ընթացող ռազմական գործողությունների փորձը, իսկ հիմա պետք է արդեն գնահատած լինեինք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մեր պարտության պատճառները և, ուշագրավ հետևություններ անելով, անցնեինք Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների փորձի ուսումնասիրությանը։ Դրան գումարած՝ նույնիսկ հայկական տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել մրցունակ ԱԹՍ-ներ կամ այլ զինատեսակներ, որոնք անգամ կարող էինք փորձարկել պատերազմում և հաջողության դեպքում մրցունակ դարձնել նաև արտաքին շուկայում, զարկ տալ սպառազինությունների արտահանմանը։ Սակայն իր ելույթում Փաշինյանը անորոշ կերպով խոսեց միայն մեր հնարավորությունների շրջանակում սպառազինությունների ձեռքբերման մասին՝ ավելի շատ անդրադառնալով հարկերի հավաքագրման խնդրին, և ոչ մի խոսք չասաց տեղական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ծրագրերի մասին։ Հետաքրքրական է նաև այն դրվագը, որ Փաշինյանը անընդհատ անգիր արած կրկնում էր որոշակի թեզեր։

Օրինակ՝ նա որպես զինված ուժերի հաջորդ կարևոր բարեփոխում նշում է բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելն այն դեպքում, երբ որ դրա մասին խոսում էր դեռևս 2019 թվականից, երբ Իսրայելի օրինակն էր բերում։ Իսկ ո՞ւր են արդյունքները։ Ըստ էության, Փաշինյանի ելույթում որևէ բովանդակային շեշտադրում չկար բանակի հետ կապված, ուղղակի ասում էր այն, ինչ այս պահին անձնապես իրեն պետք էր՝ փիառի ու զինվորականներին իբր սիրաշահելու համար: Առանց որևէ հիմքի ու փաստի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ