Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ». երկու պատերազմով անցած կապիտան Անդրեյ Ավագյանն անմահացել է Արցախում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անդրեյ Ավագյանը 2011 թ.-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո մինչև 2020 թ. 44օրյա պատերազմը ծառայել է Վարանդայում (Ֆիզուլի)՝ որպես Արցախի ՊԲ տանկային գումարտակի փոխհրամանատար, տանկային վաշտի հրամանատար: 2017, 2019 թվականներին Անդրեյ Ավագյանի վաշտը զորամասում, դիվիզիայում լավագույնն է ճանաչվել: Անդրեյն ունեցել է կապիտանի կոչում: «Որդիս առանց հայր մեծացավ: Ամուսինս՝ Յուրիկ Ավագյանը, զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թ.ին: Դառը մանկություն ունեցավ, ինչպիսի՞ն պիտի լիներ երեխայի մանկությունն առանց հայրիկի: Ճակատագիր էր, թե ինչ, բայց հայր ու որդի նույն տարիքում զոհվեցին»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիրան՝ Անդրեյի մայրիկը:

Նրա խոսքով, մանկության տարիներին կրտսեր որդին խելոք երեխա էր, միաժամանակ չարաճճի ու աշխույժ իր տեսակով: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր ֆիզկուլտուրայի դասերին: Դրա համար էլ համալսարան ընդունվելիս դեռ քննությունների ժամանակ միանգամից աչքի ընկավ, ֆիզիկական պատրաստության քննությունը շատ լավ հանձնեց»,նշում է զրուցակիցս: Անդրեյը որոշել էր զինվորական կրթություն ստանալ, ընդունվել ռազմական համալսարան: Մայրիկը, սակայն, մինչև վերջին օրն էլ դեմ է եղել նրա այդ որոշմանը: «Բայց ինքը հաղթեց ինձ»,-ասում է նա:

Անգամ չի կարողանում բացատրել, թե ինչի հետ էր կապված որդու՝ զինվորական դառնալու այդ ձգտումը՝ պատերազմում անմահացած հայրիկի գործի շարունակությո՞ւնն էր, թե՞ այլ պատճառներ կային: Բայց Անդրեյը տասներորդ դասարանում սովորելիս հստակ որոշում էր կայացրել, մայրիկի հորդորները չլսեց և ընդառաջ գնաց իր երազանքին. «Հայոց լեզու և գրականություն պարապեց և 2007 թ.-ին բարձր գնահատականներով ընդունվեց համալսարան»: Կապիտան Ավագյանն ինը տարի ծառայել է Արցախի պաշտպանության բանակում: Մայրիկն ասում է՝ սիրով է անցել ծառայության ամեն օրը, զորավարժություններից միշտ պատվոգրերով էր վերադառնում, իր վաշտը մշտապես լավագույններից մեկն էր: Անդրեյն իր հրամանատարի և տանկիստի վարպետությունը ցույց է տվել 2016 թ.-ի Քառօրյա պատերազմի ժամանակ: Նրանք թշնամու տանկերի դեմ կռիվ են տվել Լյալ յաԻլ յագիի շրջանում՝ հետ շպրտելով թշնամուն: Այնուհետև իր վաշտի տղաների հետ տեղափոխվել է Ջաբրայիլ, խոցել թշնամու երկու տանկ: Դեռ 2016 թ.-ին Անդրեյ Ավագյանը պարգևատրվում է «Արիության համար» մեդալով:

Մայրիկն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ Անդրեյին պարգևատրեցին. «Թող այդ մեդալները չլինեին, կարևորն ինքը ողջ լիներ»: Երկու անգամ վերապատրաստումների է մասնակցել, տիկին Լիրայի խոսքով՝ ուզում էին այլ տեղ ուղարկել ծառայությունը շարունակելու, սակայն հրաժարվեց. «Ասաց՝ իմ շրջապատը կա, իմ ընկերների հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Հրաժարվեց ուրիշ տեղ գնալ»: Անդրեյի ընտանիքը Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղից է, որի բարձր հատվածում Անդրեյը հասցրեց խաչ տեղադրել: Առաջին միտքս է՝ թշնամու կողմից օկուպացված Հադրութում վայրագները երևի մաս-մաս են արել խաչը:

«Պատերազմից առաջ գործերով տեղ էր գնացել, տուն վերադառնալիս, համարյա գյուղ հասած, կանչում են զորամաս, համար մեկ տագնապ է հայտարարված լինում: Մինչև պատերազմը սկսվելը մեզ այդ մասին չէր ասել, անընդհատ զանգում էի՝ ինչի՞ ճանապարհից հետ դարձար, ասաց, որ մի փոքր բան է եղել, լուրջ բան չկա: Մի տեսակ անհանգիստ էի, չէի մտածում, որ պատերազմ կսկսվի, բայց մտածում էի, թե այդ ինչ «փոքր» բան է, որ երեք օր է՝ տուն չի գալիս: Երեք օր հետո սկսվեց պատերազմը: Երեք օր իր հետ չէինք կարողանում կապվել, բոլոր ծանոթներին, ընկերներին զանգում էինք: Երրորդ օրը, երբ ուզում էինք գյուղից դուրս գալ, ընկերներից մեկի համարից զանգեց՝ ինչի՞ եք այդքան զանգում, արձագանքեցի, որ մեր հարսն ուզում է գյուղից դուրս գալ: Այդ ժամանակ իրենց երկրորդ երեխայի ծննդին էինք սպասում: Պատասխանեց՝ իմաստը ո՞րն է. կարծում եմ՝ մտածում էր, թե Ապրիլ յանի նման մի քանի օր է տևելու պատերազմը: Ես մնացի, ավելի ուշ դուրս եկա գյուղից՝ հոկտեմբերի 5-ին: Այդ ժամանակ բան չասաց, հակառակը՝ մնում ես, որ ի՞նչ անես»:

Անդրեյ Ավագյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 13-ին: «Սկզբում Կարախամբելի կոչվող տեղամասում էր կռվում, ընկերները պատմում էին, որ մերոնք այնտեղ ահագին առաջ էին գնացել: Հետո Հադրութի և Ջաբրայիլի կողմից թուրքերը մտան: Իրենց տանկերը խփել էին, երբ վերջին անգամ ինձ զանգեց, ասաց այդ մասին: Մտածեցի՝ մինչև տանկերը գնան, իրենց հասնեն, պատերազմն էլ կավարտվի: Մտքովս չէր անցնում, որ այդքան երկար կտևի: Անդրեյս և իր զինվորները որպես հետևակայիններ են շարունակել կռվել պատերազմում: Ավտոմատներով ուղարկեցին Ֆիզուլիի և Հադրութի արանքում գտնվող բարձունքը, մինչև այսօր մեզ հայտնի չէ, թե ինչու են ուղարկել այդտեղ: Այդ բարձունքում էլ անօդաչուի հարվածներից զոհվել է իր վաշտի զինվորների հետ: Անպատասխան հարցեր ունենք, մեկի պատմածը մյուսի պատմածի հետ չի համապատասխանում, ամեն ինչ շատ կցկտուր է, մեր ունեցած տեղեկության մեծ մասն իր ընկերներն են պատմել»:

Անդրեյը, ի տարբերություն տղաներից շատերի, շուտ է «վերադարձել» տուն՝ զոհվելու հաջորդ օրը: «Ծնողներից ոմանք ինձ ասում են՝ այդ կողմից բախտավոր ես, բայց դե... Մինչև հիմա մեր աչքերին չենք հավատում: Տեսել ենք իրեն, կարծես քնած լիներ: Որքանով տեղյակ եմ, իր հետ զոհված, իր զինվորներից մի քանիսի մարմիններն ուշ են դուրս բերել: Անդրեյին իր մտերիմ ընկերն է դուրս բերել բարձունքից: Իրեն երեխայիս պես սիրում ու հարգում եմ, որ կարողացել է դա անել, այնքան լավ ընկերներ են եղել իրար համար, որ կարողացել է Անդրեյին այդ անտանելի տեղից հանել: Ընկերները հիմա էլ մեզ հետ կապի մեջ են, զանգահարում են, դե, Արցախի ճանապարհը փակ է, չկարողացան գալ Նոր տարուն և մյուս տոներին: Ասացին՝ երբ Եռաբլուր գնաս, մեր տեղը մեր եղբորը կհամբուրես»:

Ի դեպ, հասցրեցի Անդրեյի մասին պատրաստված տեսանյութեր ու պատումներ դիտել, նրա մարտական ընկերներն առաջին հերթին մատնանշում էին Անդրեյի մարդկային հատկանիշները, հրամանատարի ձիրքը, խիստ ու պահանջկոտ, բայց միևնույն ժամանակ հոգատար լինելու փաստը: Ի դեպ, ինքն էլ մեծ ակնածանքով ու սիրով էր խոսում իր զինվորների՝ ժամկետային զինծառայողների մասին: Տիկին Լիրան ասում է՝ անտանելի բարդ է առանց Անդրեյի: «Դիմանում ենք ցավին, բայց թե ո՞նց... Մարդը ներսից քայքայվում է, չես էլ հասկանում, թե ինչ ցավ է»: Անդրեյն ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, քույր և եղբայր էլ ունի: «Չնայած Անդրեյն ամենափոքրն է, բայց կարծես մեծացած ու փոքրացած լիներ: Ծառայությունն էլ իրենն արել էր: Ծառայության առաջին օրվանից մինչև պատերազմի ավարտը երևի մի գիշեր նորմալ չի քնել: Զինվորականի կյանքը հեշտ չի, բայց իր ընտրությունն էր»: Հիմա կապիտան Ավագյանի ընտանիքը Հայաստանում է հաստատվել: Անդրեյն ամուսնացած էր, երկու դուստր ունի, նրա կրտսեր աղջիկը ծնվել է հայրիկի մահվան քառասուներորդ օրը: Նրան Անդրեա են անվանակոչել՝ ի պատիվ հայրիկի:

Հ. Գ. Կապիտան Անդրեյ Ավագյանը Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ է: Այսօր՝ 2023 թ. հունվարի 31-ին կդառնար 33 տարեկան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!