Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գոյաբանական ճգնաժամի մեջ ենք. աղետաբեր վիճակը կապված չէ միայն Արցախի ապագայի հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շրջափակմանը, խոսել նաև Հայաստանի Հանրապետությանն առնչվող խնդիրներից և հնարավոր լուծումներից: Անդրադառնալով նախ Արցախին՝ քաղաքագետը շեշտեց, որ խոսքն ամենևին հումանիտար ճգնաժամի մասին չէ: «Մենք ոչ թե հումանիտար ճգնաժամի կամ աղետի, այլ քաղաքական, գոյաբանական ճգնաժամի մեջ ենք, որն ունի նաև հումանիտար կողմ: Երբ ասում ենք միայն հումանիտար ճգնաժամ, այդպիսով ընդունում ենք, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, որտեղ ապրող հայերը հումանիտար ինչ-որ պահանջմունքների հետ կապված գոյաբանական խնդիրներ ունեն, ինչն ամենևին այդպես չէ»,-ընդգծեց Ալեն Ղևոնդյանը:

Բուն խնդրին անդրադառնալով՝ նա հավելեց. «Խնդիրը որոշակի տրամաբանությամբ ստեղծվել ու ձևավորվել էր դեռ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության հանձնում, երբ իշխանությունը շատ փափուկ գործիքակազմով հայտնվեց գործող խմբակի ձեռքում, որի ղեկավար կարգվեց ներկայիս վարչապետը: Դեռ այն ժամանակ կար հստակ պատկերացում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքականություն, ուժային բալանս պետք է փոխվի, իսկ այդ ուժային բալանսը պետք է փոխվի ի հաշիվ Ռուսաստանի՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: Այս ուղղությամբ շատ մտածված, հետևողական քայլեր ձեռնարկվեցին: Օրակարգում երկու խնդիր էր՝ իմիտացիոն պատերազմի միջոցով ազատվել Արցախից և ամեն գնով փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել: Այս պլանը հետևողականորեն իրականացվեց, բայց իրավիճակում որոշակի փոփոխություններ եղան, երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ, փաստացի, ամբողջ Արցախը չհանձնվեց, կամ չկարողացան հանձնել Ադրբեջանին»:

Մեր զրուցակցի խոսքով, իրավիճակի փոփոխության գործոն դարձավ նաև ռուսական խաղաղապահների ներկայությունը, որը նոր ուժային բալանսի ձևավորման, նոր հնարավորությունների պատուհան բացեց Արցախի, նաև Հայաստանի ապագայի մասով:«Բայց հայկական կողմում՝ ի դեմս ՀՀ գործող վարչապետի, հայկական շահեր սպասարկող ու պահող սուբյեկտներ չկային, որովհետև ամբողջ պետական համակարգը, ինստիտուտները, բանակը ուծացնելու և վերացնելու խնդիր էր դրված: Արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հասկացավ, որ խաղը դեռ շարունակվելու է, և հնարավորություն ունի ձեռք բերել այն, ինչը իրեն հենց սկզբում խոստացվել է: Լաչինի միջանցքի և Արցախի շուրջ ձևավորված իրավիճակը շատ տրամաբանական է և պլանավորված:

Այսինքն, նպատակը հումանիտար, հոգեբանական ճնշումների, կենցաղային կատաստրոֆիկ պայմաններ ապահովելու միջոցով մի իրավիճակ ստեղծելն է, որ այնտեղ ապրող ազգաբնակչությունը հուսահատվի, հուսալքվի և, հասկանալով ու տեսնելով, որ ՀՀ-ն այլևս որևէ կերպ իր անվտանգության, կենսագործունեության երաշխավորը չէ, հեռանա Արցախից: Իզուր չէ, որ այս ընթացքում մենք լսում ենք երբևէ մեր կողմից չենթադրելի այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Լաչինի միջանքը Ռուսաստանի խնդիրն է», «թող Արցախն իր խնդիրները լուծի, գնա ու բանակցի Ադրբեջանի հետ» և այլն: Եվ սա ասում է այն նույն մարդը, որը Ստեփանակերտում 2019-ին հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Ի դեպ, սա լեզվական սայթաքում չէր: Այդ հայտարարությունը պատերազմ սկսելու գործիքակազմի կարևոր էլեմենտ էր, որի հետևանքով նախկինում մեզ համար շահեկան՝ ինքնորոշման իրավունքի ձևաչափում գտնվող բանակցային օրակարգը փոխարինվեց տարածքային ամբողջականության ֆորմատի, որը համապատասխանում էր Ադրբեջանի ղեկավարի ու Ադրբեջանի շահերին: Մեծ հաշվով, ունենք աղետաբեր վիճակ, ու այն կապված չէ միայն Արցախի ապագայի հետ: Այդ աղետաբեր վիճակը կապված է նաև Հայաստանի ներկայի ու մոտ ապագայի հեռանկարի հետ»,-ընդգծեց քաղաքագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով նաև այն հայտարարություններին, որ անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու հնարավորություն չկա, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ այս առումով ևս մի կարևոր էլեմենտ կա: «Գործող իշխանություններն, իհարկե, աչքի են ընկնում անորակության հատկանիշներով, բայց ակնհայտ պետք է ֆիքսել ու արձանագրել, որ այս գործընթացի պլանավորումն իրականացվել է նրանց ուղղակի մասնակցությամբ և խորհրդատուների ներգրավվածությամբ: Երբ ասում են՝ ունակ չենք ապահովել ՀՀ անվտանգությունը, պետք է հասկանալ, որ բոլոր էլեմենտների մասով մեր առջև Հայաստանի անվտանգությունն ապահովելու խնդիր դրված չէ: Այս տեսանկյունից շատ տարօրինակ են փորձագետների, ընդդիմադիր գործիչների այն դիտարկումները, թե ինչու գործող իշխանությունը բանակը չի առողջացնում, չի կատարելագործում, նոր խրամատներ չեն փորվում և այլն: Պատճառը շատ պարզ է. իրենց խնդիրը ոչ թե բանակը կարգի բերելն է, այլ ոչնչացնելը, թուլացնելը, որովհետև սա այն կետերից մեկն է, ինչի մասին Ալիևն իր հրապարակային հարցազրույցներից մեկում էր ասել՝ հայտարարելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա»»,նշեց Ալեն Ղևոնդյանը:

Նա հիշեցրեց նաև մի պատմական փաստի մասին: «Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղտնի հավելվածում կա մի կետ, ըստ որի, Հայաստանը չպետք է զինված ուժեր ունենա, իսկ Հայաստանի տարածքը պետք է տեղավորվի Էջմիածնի, Երևանի ու Սևանի միջև, Հայաստանում պետք է տեղակայված լինի թուրքական մշտական «գարնիզոն», որը կլուծի իրավիճակից բխող բոլոր խնդիրները: Սա Ալեքսանդրապոլի այն պայմանագիրն է, որը կնքվել է 20-րդ դարի սկզբներին»,-նշեց նա՝ շեշտելով երկու՝ այդ ժամանակահատվածի ու այսօր տեղի ունեցող գործընթացների տեսանելի նմանությունների մասին: Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձանք նաև հասարակական ընկալումներին, խնդիրներին դիմակայելու հնարավորություններին և այն տեխնոլոգիաներին, որոնք շարունակում են կիրառվել ժողովրդի նկատմամբ:

«Առհասարակ հոգեբանության և քարոզչական մանիպուլ յացիայի մեջ հստակ տեխնոլոգիաներ կան: Օրինակ՝ երբ մեկ ամիս շարունակ ամեն օր ծեծում ես հարևանիդ դուռը ու ասում՝ խոզ ես, ինչ-որ փուլից հետո նա սկսելու է խռխռալ: Երբ մեկին համոզում են, որ հիվանդ է, անկարող կամ դիմադրության ուժ չունի, վերջիվերջո, նա համոզվում ու համակերպվում է այդ իրականության հետ, որովհետև գտնվում է հետսթրեսային կամ սթրեսային իրավիճակի մեջ: Վերջիվերջո, պատերազմում տեղի ունեցած իրողությունները ցանկացած հասարակության համար ծանր հոգեբանական ապրումներ են, որոնք, ի դեպ, շարունակվում են: Այդքան զինվորների սպանություններ, գերիների փաստ, կենդանի այրված զինվորներ… Այս ամենն անհետևանք չի անցնում: Հետևաբար, երբ անընդհատ համոզում են, որ անկարող եք դիմադրել, դիմակայել, վերջիվերջո, համոզվում եք: Սա, որպես նպատակ, դրված է քարոզչական աշխատանքի հիքում»,- նկատեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրականությունն այլ է:

«Իրականությունն այլ է ինչպես բանակի, զինված ուժերի կարողությունների, տեխնիկայի կորուստների համալրման, այնպես էլ հասարակության ներուժի տեսանկյունից: Երկու օր առաջ սոցհարցումներ հրապարակվեցին: Նշված էր, որ ՀՀ ազգաբնակչության (հարցվածների) 97,5 տոկոսը դեմ է Արցախի՝ որևէ կարգավիճակով, որևէ ձևաչափով Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարին: Այսինքն, եթե մենք խոսենք պարտված հանրույթի մասին, ապա այդ հանրույթը պետք է համակերպվեր այն կերակրի հետ, որը գործող թրքահաճո վարչապետն է հասարակությանը մատուցում: Բայց մենք գործ ունենք մի հանրույթի հետ, որն անգամ դավադիր պատերազմից հետո կարծում է, որ Արցախը որևէ կարգավիճակով չպետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Սա շատ կարևոր ինդիկատոր է, ինչը նշանակում է, որ X փուլում, ճիշտ քաղաքական էլիտաների և ճիշտ օրակարգի պայմաններում այդ ներուժը, դիմադրության այդ ռեսուրսը կարող է գալ ու պետության և ազգաբնակչության շահերից բխող խնդիր լուծել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը ներկա օրակարգից բխող մի լուծում է տեսնում: «Ես լուծումը տեսնում եմ պրոֆեսիոնալ, սկզբունքային, տեխնոկրատ մասնագետների վճռական գործողությունների մեջ, որը, որպես փաստ ու որպես իրողություն, կարժանանա հանրային լայն շրջանակների դրական և ըմբռնելի արձագանքին: Չգիտեմ՝ այդ էլիտան ինչ պայմաններում ի հայտ կգա, միգուցե շատ հանկարծակի հայտնվի կամ, գուցե, սպասում է իր կետին, բայց խնդիրը պետք է և կարող է լուծել էլիտան: Իսկ վերոնշյալ հարցման ի ցույց դրած միջավայրը, կարծում եմ, նման իրավիճակի զարգացման համար նպաստավոր գործոն կլինի, որովհետև մեր օրակարգը, մեծ հաշվով, «նորից ցեղասպանվել, թե չցեղասպանվել» թեզն է»,-եզրափակեց Ալեն Ղևոնդյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»Հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանը Սյունիքից էր․ նախորդ տարի էր զորակոչվել բանակ