Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մի բան եմ եփում, մտածում եմ՝ Գուրգենը սա սիրում էր, տանը լիներ, ուտեր». Գուրգեն Կարապետյանը զոհվել է պատերազմի առաջին օրերին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գուրգենն աշխույժ ու ճարպիկ երեխա էր, բայց նաև հանգիստ ու խելոք»,-«Փաստի» հետ զրույցում որդուն այսպես է բնորոշում մայրիկը՝ տիկին Լոլիտան: Ասում է՝ դժվար է մտքերը ի մի բերել և պատմել կրտսեր որդու մասին: Ընկերները նրան Գուշ են կնքել, մայրիկը հավելում է՝ տանը նրան Գուրգեն էինք կոչում: Գուրգենի դպրոցական կյանքը վեց տարեկանից է սկսվել, տիկին Լոլիտայի խոսքով՝ սիրել է դպրոցը, հաճույքով հաճախել:

«Սկզբում գերազանցիկ էր, հետո, երբ մեծացավ, արդեն գերազանց չէր սովորում, բայց նորմալ գնահատականներ էր ստանում դպրոցում: Շատ էր սիրում մաթեմատիկան: Բոլոր առարկաները սովորում էր, քանի որ պետք է սովորեր, սակայն իր ձգտումն ու սերը դեպի մաթեմատիկան էր: Հետո արդեն իրեն ուղարկեցինք շախմատի դպրոց: Շախմատը շատ էր սիրում»,-նշում է զրուցակիցս: Հետաքրքրություններ ուներ նաև սպորտի հանդեպ. «Կարճ ժամանակահատված լողի է հաճախել, այլ սպորտաձևերի հանդեպ ևս անտարբեր չէր, սակայն շախմատի դասերը բաց չէր թողնում, դա իր տարերքն էր»:

Գուրգենը եղել է առաջին կարգի շախմատիստ, արժանացել մեդալների և գավաթների: Իններորդ դասարանն ավարտելուց հետո սկսել է ուսանել Աբովյան քաղաքի պետական քոլեջում. հաշվապահություն է ուսումնասիրել: «Քոլեջում երեք տարի սովորելուց հետո զորակոչվել է ծառայության: Որևէ բուհ չընդունվեց, ասաց՝ գնամ, ծառայեմ, կվերադառնամ ու հետո կընդունվեմ: Ցանկանում էինք, որ բարձրագույն կրթությունն էլ շախմատի գծով շարունակի: Պլաններն այդպիսին էին»: Գուրգենին հոգեհարազատ էր թվերի աշխարհը, մաթեմատիկան, շախմատը նրա տարերքն էին: 2020 թ. հունվարի 31-ին Գուրգեն Կարապետյանը զորակոչվել է զինծառայության, ի սկզբանե ծառայել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ուզում էր ծառայել, ուրախ ու զվարթ գնաց բանակ: Նախքան զորակոչվելը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ընկերներով իրար բանակ էին ճանապարհում, ասում էին՝ բոլորով գնում ենք ծառայության, հետո նույն ամսում էլ կզորացրվենք ու կվերադառնանք»: Մայրիկի խոսքով, ծառայության ընթացքում երբեք որևէ բանից չի տրտնջացել, չի դժգոհել: «Ամեն օր զանգահարում էր, զրուցում էինք: Ամեն ինչից գոհ էր, նոր ընկերներ էր ձեռք բերել, լավ հարաբերություններ հաստատել բոլորի հետ: Միայն մեկ անգամ ենք իր մոտ գնացել և իրեն տեսել, փետրվարն էր՝ իր երդման արարողության օրը: Հետո արդեն չստացվեց, քանի որ քովիդն էր տարածվում, տեսակցություններն ու այցերը թույլ չէին տալիս: Բայց ամեն օր իր հետ զրուցել ենք»:

Մայրիկն անգամ ժամն է հիշում, թե երբ է խոսել որդու հետ վերջին անգամ: «Սեպտեմբերի 25-ին ժամը 12-ին զանգահարեց ինձ: Բարձրացել էր դիրքեր: Ամեն անգամ, երբ դիրքեր էին բարձրանում, զանգում էր և ինձ ասում՝ մա՛մ, տեղավորվենք, ես քեզ էլի կզանգեմ: Այդ օրն առավոտյան զանգեց, խոսեցինք, երեկոյան էլ պիտի զանգահարեր, բայց էլ զանգ չստացանք: Բնական է՝ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, սպասում էինք Գուրգենիս զանգին, բայց էլի զանգ չստացանք: Հիշեցի, որ երբեմն լինում էր, ուշ էր զանգահարում, զբաղված էին լինում: Իսկ սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք, որ պատերազմ է, արդեն մենք էինք իրեն անդադար զանգահարում, բայց կապերը կորան»: Գուրգենը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը, ամեն դեպքում այդ են փաստում ընտանիքին փոխանցված տեղեկությունները:

«Բոլորը զոհվել են, ովքեր այդ պահին եղել են դիրքերում: Ոչ ոք ողջ չէ, որ գոնե գար, նաև պատմեր տղաների մասին, մի բան ասեր, թե ինչ ու ինչպես է եղել: Հետո արդեն ծնողների հետ ծանոթացանք ու շատ մանրամասներ մեկս մյուսին փոխանցեցինք»: Տան կրտսեր որդին ուշ է «վերադարձել» տուն՝ զոհվելուց ութ ամիս անց: «Հայրիկը մի քանի անգամ գնաց Ղարաբաղ, բայց ապարդյուն: Հետո ինքն ու եղբայրն անալիզներ հանձնեցին, որ ԴՆԹ-ի միջոցով կարողանայինք պարզել, թե որտեղ է Գուրգենը: 2021 թ. մայիսին Երևանից զանգահարեցին՝ եկեք, ԴՆԹ-ի միջոցով գտել ենք ձեր երեխուն»: Գուրգենը հուղարկավորված է Արամուսում՝ ընտանեկան գերեզմանատանը: «Առանց Գուրգենիս անասելի ծանր է: Մի բան եմ եփում, մտածում եմ՝ Գուրգենը սա սիրում էր: Երբեմն բարձրաձայն չեմ ասում այդ մասին, բայց ինքս իմ հետ զրուցում եմ՝ երեխես լիներ, ուտեր: Սա երևի բնական բան է: Հիմա ապրում ենք մեր ավագ զավակի համար: Առավոտյան արթնանում ենք, մեր առօրյա հոգսերով ընկնում, ապրում ենք, էլի: Նայում ես շուրջբոլորդ ու հասկանում, որ այս ցավը միայն քեզանով չէ, որևէ բան փոխել չենք կարող, կուզենայինք այդ օրերն ուղղակի ջնջել, ու մեր տղաները մեր կողքին լինեին»,-եզրափակում է տիկին Լոլիտան:

Հ. Գ. - Գուրգեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ