Ереван, 25.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Վստահ ու հպարտ» կործանվում ենք, բայց չենք կանգնեցնում ընթացքը, որ վարորդին փոխենք. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ ամիսներ առաջ, երբ զրուցում էի արձակագիր Մկրտիչ Սարգսյանի որդու՝ հրապարակախոս Դավիթ Սարգսյանի հետ, նա մի միտք ասաց, որ մեխվեց ուղեղումս. «Հայրս միշտ ասում էր՝ տղա՛ ջան, երբ ձեռքդ գրիչ ես վերցնում, եթե մեջդ չարություն կա, մի գրի: Չարությամբ չեմ ուզում գրել, ուզում եմ լավ բան գրել»: Անընդհատ ինչ-որ մտքեր են գալիս, որոնք ցանկանում եմ թղթին փոխանցել, ցանկանում պատմել սեփական՝ մարդուն այնքան բնորոշ ապրումների մասին, ավելի շատ հիմա, երբ պատերազմում զոհված տղաների մասին «Փաստի» ամեն համարում մի պատում-նվիրում է լույս տեսնում: Բայց հասկանում եմ, որ գրածս տողերը գուցե շատ անձնական լինեն, որ ներսումս կուտակված ցավը, որն, անկեղծորեն ասած, ագրեսիայի է վերածվում, գեղեցիկ շարվածք չի ունենա թղթի վրա, քանի որ բառերը լի են դառնությամբ, ափսոսանքով, որևէ կերպ չսփոփվող ցավով, չսպիացող վերքերով:

Հին վերքերը մեզ քիչ էին, դեռ նորերն են ավելանում, անպատասխան հարցեր առաջ բերում, մայրերն ու հայրերը, որոնք պատերազմում կորցրել են իրենց որդիներին, բանակում ծառայող և դժբախտ պատահարի կամ էլ գուցե այլ պատճառով մահացած զինծառայողի հետ մեկ անգամ ևս սգում են սեփական զավակի մահը: Ասում են՝ գոնե մենք վերջին սգավոր ծնողները լինեինք, գոնե մեր որդիները վերջին նահատակները լինեին: Նրանք կորցրել են իրենց զավակներին ու չեն ուզում, որ հոգի մաշող նույն ցավը հանկարծ մեկ ուրիշ ծնող էլ զգա: Բայց իրականությունը, որում ապրում ենք շուտով արդեն հինգ տարի, մեզ այլ ուղղությամբ է տանում: Այո, կյանքը շարունակվում է, որովհետև ապրում ենք, ֆիզիկապես չենք մահացել, շնչում ենք, աշխատում, ուտում, երբեմն պարում, երբեմն խնջույքների մասնակցում:

Նման ենք երեխայի, որին փորձում են զբաղեցնել, որ հանկարծ լաց չլինի։ Գրքերով, ֆիլմերով և այլ զբաղմունքներով ենք մեզ շրջապատում, բայց դրանից իրականությունը չի փոխվում, վաղուց արդեն ընդամենը գաղջի մեջ կամ էլ անելանելի իրավիճակում չենք, չէ, կործանվում ենք՝ վստահ ու հպարտ քայլերով, բայց նույնիսկ այս իրավիճակում շարունակում ենք դիմադրություն ցույց տալ՝ Արցախը վկա: Չեմ ընդունում մեր ժողովրդի հասցեին ուղղվող մեղադրանքները, քանի որ տարբեր կողմերից եկող հարվածները մեզ հոգեբանորեն շատ զգայուն են դարձրել: Չենք հասցնում մարսել մի հարվածը, երբ երկրորդն է գալիս, չենք հասցնում քննարկել պաշտոնյաների շուրթերից հնչող, մեղմ ասած, տարօրինակ, իսկ ավելի ճիշտ՝ զազրելի մեկնաբանություններն, ասենք, մեր բանակի մասին, երբ մտքի հաջորդ գիգանտը հերթական աբսուրդային խոսքն է հնչեցնում: Ավելի հաճախ մտածում ես՝ լավ, ի՞նչ պատասխանենք այդ մարդկանց, քանզի վերլուծել նրանց մտքի գոհարներն այլևս ի զորու չենք:

Շարունակում ենք ակնկալել, որ նրանցից շատերը գոնե խղճի նշույլներ կունենան և ուղղակի կլռեն, բայց անգամ այդ երանությանը չենք արժանանում: Ցավալի է նաև խոստովանել, որ այժմ նման ենք ուղևորների, որոնք դեռ 2018 թվականի գարնանն ավտոբուս էին նստել «Պայծառ ապագա» կայարան հասնելու համար: Խոստովանենք՝ ավտոբուսի ղեկը վստահել ենք մեկին, որը, մեղմ ասած, վստահելի մարդ չէ, որը հինգ տարվա ընթացքում ապացուցել է, որ վարել չգիտի: Նա վարում է ավտոբուսը, իսկ մենք շարունակում ենք դրա մեջ մնալ, չենք կանգնեցնում ընթացքը, որ վարորդին փոխենք։ Ի դեպ, վարորդին փոխելու լավագույն տարբերակն ընտրություններն էին, բայց շատերը մեր երկու պետությունների գլխին բերված աղետից հետո անգամ երկրի ղեկը վստահեցին նույն մարդուն, որը հուսախաբ էր արել: Ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանն ինքս չունեմ: Բայց տարօրինակ ու ավելի հաճախ զայրացնող է այն, որ հիմա մեր ավտոբուսից փախչում են նրանք, ովքեր 2021 թվականին «վարորդին» վստահության քվե տվեցին, այս դեպքում էլ երևի «թողեք, թող քշի» սկզբունքն էր գործում։

Ակնհայտ էր, որ ոչ մի դրական փոփոխություն չեղավ 2018 թվականից ի վեր, ոչինչ չփոխվեց, ավելին՝ աղետաբեր պատերազմը մեզանից խլեց մեր տղաներին, մեր հողը, հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տունը, հազարավորներն այսօր գերու կարգավիճակով, անհայտության մեջ ապրում են Արցախում, որովհետև Ադրբեջանն ուղղակի փակել է Արցախի կյանքի ճանապարհը, միակ ուղին, որով Արցախը կապվում է Հայաստանի հետ: Օր օրի ամեն ինչ ավելի է վատթարանում, բայց վարորդին փոխելու փոխարեն շատերն ավտոբուսն են փոխում, նստում այն մեկը, որի ուղղությունը երազանքի երկիրն է: Դժվար է չհամաձայնել Թումանյանի հետ, որ «ներսից է հաստատ լինելու փրկությունը», բայց «ներսը» ցաք ու ցրիվ է, «ներսը» նաև չգիտի, թե ինչ անել, ում վստահել: Առաջնորդ է պետք, որը ի մի կբերի բոլորիս ուժերը, որ փրկվենք խավարից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Польша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении Пашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромНовые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Баку согласился на предложение Казахстана принять у себя встречу глав МИД Армении и Азербайджана Губернатор Стамбула запретил проведение мероприятия в память жертв Геноцида армян В аварии в Арагацотнской области пострадали 7 человек ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Граждане перекрыли трассу Ереван-Севан в поддержку участников акции в Тавуше В Азербайджане потребовали четыре «анклавных села» тоже Эрдоган заявил, что Турция покончит с присутствием РПК у своих границ совместными усилиями Скончался поэт Аршак Кочинян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянЗаявление о внутренней ситуации в Армении Известны имена тяжелоатлетов Армении, которые примут участие Олимпийских играх Путин заявил Алиеву, что с точки зрения безопасности в регионе «много очень чувствительных» вопросов Запад отправит экспертов в Армению«Коммерсантъ»: Бакинское время Москвы Музей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителей Президент Эрдоган в Ираке с первым официальным визитом за последние 13 лет Канани: Ввод иностранных войск на Южный Кавказ не способствует установлению стабильности