Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ե՛վ 2020 թվականի պատերազմը, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի շատ ազդեցիկ ուժերի աջակցության. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com–ը «Թուրքիան դեմ չէ, որ Հայաստանը վերածվի «Արևմտյան Ադրբեջանի»» վերնագրով հոդվածում գրում է, որ 2023 թվականի հունվարի 23-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցույց է տալիս, որ Անդրկովկասը սարսափելի հեռու է խաղաղությունից։ Այդ օրը Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին այցելել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նոր շենք։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում Հայաստանի տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին հայտարարել է ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը թուրք դիվանագետին տեղեկացվել է, որ անցած հարյուրամյակի ընթացքում չորս անգամ ադրբեջանցիներին արտաքսել են «իրենց պապենական հողերից՝ այժմ Հայաստան կոչվող աշխարհագրական տարածքից»:

Եթե նախկինում ադրբեջանական քարոզչությունը պնդում էր, որ ադրբեջանցիները ավտոխրոն են Ղարաբաղում, ապա այժմ Հայաստանի տարածքներն են համարում նախնադարյան ադրբեջանական հողեր։ Դատելով Բաղչիի ելույթից՝ Թուրքիան չի առարկում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ծրագրերին։ Ավելին, հանդիպման ժամանակ Բաղչին հիշեցրել է, թե ինչպես էր 1918 թվականին ստեղծվել Կովկասյան իսլամական բանակ Գոյչայում, Բաքվում և Շամախիում։ Նրա խոսքով, ադրբեջանցիները օսմանցի զինվորներին թաղել են իրենց հողում, քանի որ նրանց եղբայրներ են համարել։ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ փաշան (Աթաթուրք) ունի մի ասացվածք. «Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, նրա ուրախությունը մեր ուրախությունն է»:

Ըստ ամենայնի, առաջնորդվելով Աթաթուրքի կտակով՝ Բաղչին ասել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Արևմտյան Ադրբեջանից արտաքսված» ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի հետաքննության հարցում։ Այնպես չէ, որ թուրքական կողմը հենց այնպես է անցյալը հիշում։ Ընդհակառակը, ամեն ինչ շատ տրամաբանական է, իրականում Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն լիկվիդացնել Հայաստանը։ Գործնականում դա նշանակում է, որ ավելի քան հարյուր տարի է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը չի փոխվել։ Խորհրդային տարիներին Ղարաբաղն ու Նախիջևանը ստացած Ադրբեջանը պատրաստվում է գրավել ոչ միայն Սյունիքը, այլ նաև Հայաստանի մնացած մասը։ Հետևաբար, Հայաստանի այն ուժերը, որոնք հայտարարում են, թե իբր թուրքերն ու ադրբեջանցիները ավելի քան հարյուր տարվա ընթացքում փոխվել են, ստում են։

Եթե վերցնենք նույն Ադրբեջանը, ապա կարող ենք տեսնել մեկ հստակ օրինաչափություն. չնայած գաղափարական տարաձայնություններին, բոլոր քաղաքական գործիչները կա՛մ բացասական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ որպես ազգ, կա՛մ թշնամաբար են վերաբերվել հայերին: Մամեդ-Էմին Ռասուլզադեն, Միր-Ջաֆար Բաղիրովը, Հեյդար Ալիևը, Այազ Մութալիբովը, Աբուլֆազ Էլչիբեյը և Իլհամ Ալիևը, իրենց բոլոր քաղաքական տարաձայնություններով հանդերձ, միասնական են այն ամենում, ինչ վերաբերել է Ղարաբաղին և հայերին որպես ժողովուրդ։ Հատկանշական է այն, որ 2020 թվականին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, Ադրբեջանի բնակչությունը համախմբված էր։ Այնպես որ, հայ ձախ-լիբերալների այն հայտարարությունները, թե ժամանակակից Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և ղարաբաղահայության նկատմամբ պայմանավորված է Ալիևի «ավտորիտարիզմով», հիմարություն է կամ կանխամտածված սուտ։

Վաղուց ժամանակն է հասկանալու, որ անգամ իշխանափոխությունը Բաքվում չի փոխի Ադրբեջանի քաղաքականությունը։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Թուրքիայի մասին։ 2020 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում միայն Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն էր հրաժարվել աջակցել Ադրբեջանին։ Նաև կարևոր է հիշել, թե այն ժամանակ ինչ դիրքորոշում էր զբաղեցրել քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն ապրում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Վաշինգտոնի ազդեցության երկարամյա գործակալը։ Գյուլենը ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զոհված ադրբեջանցիներին: Այդ ցավակցությունը մտածելու տեղիք է տալիս: Գյուլենը ամերիկյան ազդեցության գործակալ է, երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, որտեղ պետությունը գիտի, թե ինչպես փակել ոչ ցանկալի բերանները։ Նախագահ Էրդողանի հետ թշնամական հարաբերությունները և էկումենիզմին հավատարիմ մնալը չէին խանգարել նրան ցավակցական աջակցություն հայտնել Ադրբեջանին։

Եվ այստեղ կարելի է միանշանակ եզրակացություն անել. և՛ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկա ճնշումը Հայաստանի վրա հնարավոր չէր լինի առանց Արևմուտքի շատ ազդեցիկ ուժերի աջակցության։ Օրինակ՝ 2022 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ անգամ երկարաձգեց 907-րդ հոդվածի չեղարկումը, և Վաշինգտոնն ու Բաքուն վերսկսեցին ռազմական համագործակցությունը: Ավելին, նկատելի է Թուրքիայի մերձեցումը ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ զինվորականներն են սկսել այցելել Բաքու, և դա նշանակալից է՝ հաշվի առնելով իրանա-ադրբեջանական և հայադրբեջանական լարված հարաբերությունները։ Ստացվում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես գայթակղում է Հայաստանին փուչ հայտարարություններով, իսկ Ադրբեջանի հետ ակտիվացնում է ռազմական համագործակցությունը։

Եվ առճակատում տեղի է ունենում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի հետ, որը դեմ է Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին և թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։ Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն։ Ներկայում դրան խանգարում է միայն մեկ գործոն՝ ընտրությունները Թուրքիայում, քանի որ պաշտոնական Բաքուն չի համարձակվի առանց Անկարայի աջակցության սրել իրավիճակը: Ալիևը պետք է սպասի Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներին, որպեսզի աշխատի թե՛ հին, թե՛ նոր իշխանությունների հետ։ Իսկ մայիսի 14-ից հետո Թուրքիան և Ադրբեջանը, ԱՄՆ-ի լռել յայն հավանությամբ, կարող են ռազմական գործողություններ սկսել Հայաստանի և Իրանի դեմ, որպեսզի իրականացնեն այն ամենը, ինչը երիտթուրքերը, քեմալականներն ու մուսավաթականները չէին կարողացել և չէին հասցրել անել 1918 -1920 թվականներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении