Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՓԵՏՐՎԱՐԻ). Առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:

1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:

1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:

1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն Իոսիֆ Օրբելին:

1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք դեպի «Երկրապահ» պատգամավորական խումբ: -հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին:

2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:

2021-կալանավորվել է գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո). ըստ նախաքննական մարմնի, նա բանակին խարդախության միջոցով մատակարարել է 70-ականների արտադրության զինամթերք և խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։

2022-Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀ

506 -թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեական օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:

629 -Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել Ձյոմեյը:

962 -Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր:

1141 - Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Լինկոլնի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդա Շոթլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:

1238 -մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան:

1421 -չինական Նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը:

1536 -իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատայի արևմտյան ափին հիմնադրել է Բուենոս-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:

1542 -Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:

1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայում կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։

1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով ավարտվել է Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։ -կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:

1868 -Ճապոնիայում կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը:

1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:

1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

1886 -ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:

1892 -Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիրը:

1918 -Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:

1925 –վախճանվել է ֆինն բանագետ Անտի Աարնեն:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:

1935 -հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է «ստի դետեկտոր» անունով:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր։

1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։

1970 -Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն:

1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։

1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը՝ սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:

1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:

2008 -վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:

2020- ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է36 ժամ ջուր չի լինելուԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ «Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»