Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրանը հայտնել է, թե ովքեր են կանգնած Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակման հետևում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելն առնչություն ունի Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող օբյեկտի վրա հարձակմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին, հայտնում է ISNA գործակալությունը։

«Նախնական հետաքննության արդյունքները վկայում են, որ սիոնիստական ռեժիմը պատասխանատու է Սպահան քաղաքում Պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված ահաբեկչական հարձակման համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հստակեցվում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել ազգային անվտանգությունը և վճռականորեն պատասխանել Իսրայելի ցանկացած սպառնալիքին։

Սիոնիստական ռեժիմի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Իրանը դատապարտում է դրանք, ասել է մշտական ներկայացուցիչը։ Իրավանիի նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։

Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում խուսափել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը հրեական պետության մասնակցության մասին հարցին։

Մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը գրում է, որ Իրաքի Քուրդիստանում տեղակայված քրդական անջատողական խմբավորումները, ըստ ամենայնի, կանգնած են Իրանի  Սպահան քաղաքում ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքերի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ վերջին դիվերսիոն հարձակման հետևում: 

Ըստ առկա տեղեկությունների՝ այդ խմբերը, օտարերկրյա անվտանգության ծառայության ղեկավարությամբ, անօդաչու սարքերի և պայթուցիկ նյութերի մասերը երկիր են բերել հյուսիս-արևմուտքում գտնվող դժվարանցանելի ուղիներից մեկով։ Մասերը և նյութերը հավաքվել են կահավորված արտադրամասում և օգտագործվել Սպահանում պաշտպանության նախարարության արտադրամասի վրա հարձակման համար։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Ազարշահր քաղաքի գործարանում հրդեհ է բռնկվել, իսկ Քարաջում պայթյուններ են եղել։ Ինչպես հայտնի է դարձել, անօդաչու թռչող սարքի հարձակմանը մասնակցել են քրդական խմբավորումներ, որոնք մասեր են տեղափոխել Իրան, որտեղից հետո անօդաչու սարքեր են հավաքել։

Գործակալությունը գրում է, որ այս տարվա օգոստոսին Իրանի հետախուզության կողմից ձերբակալվել էր քրդական հակահեղափոխական տարրերից կազմված ահաբեկչական խմբավորում, որը ստեղծել էր Իսրայելի լրտեսական գործակալությունը։ Խումբը վերապատրաստվել էր Մոսադի գործակալների կողմից և ծրագրում էր պայթեցնել Սպահանի կարևոր օբյեկտները։

«Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները». Թագուհի Թովմասյանը ահազանգում է Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1,9 մլն դոլար. զեկույց Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ Լույսերի մեջ մնաս, իմ մանկությունԱրցախը կշարունակի ինքնորոշման իրականացված իրավունքի միջազգային ճանաչման պայքարը. արտգործնախարար Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան Գազ չի լինելուՄեծաքանակ թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր են հայտնաբերվել. 2 անձ կալանավորվել է. ՔԿ Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին (տեսանյութ) «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»Մեր ջանքերը պետք է ավելի ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի. Արցախի ԱԳ նախարար Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան Օհանյան Կրկին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ-ին տրամադրում է ամենագնաց մեքենաներ. մանրամասներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Լաչինի միջանցքի շրջափակում․ օր 100-րդ, միջազգային արձագանքԱրցախում ապրող հայերը եւ ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել. ԱՀ պետնախարար Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. Մեդվեդև Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է. Բաղերի Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Վարժական հավաքների կանչված քաղաքացիների աշխատավարձը կպահպանվի. նոր նախագիծ Ի՞նչ է կատարվում Սոթքի տարածքումՈսկին թանկանում է Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին․ «Խաղաղության պայմանագիր լինելու է» Զոհվածներից մեկը կապիտան էր․ մանրամասներ Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Խուճապի չմատնվել. հաղորդագրություն Սյունիքից Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Նավթի գինն իջնում է Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարժական հավաքներ երկու ամսով․ հարցը Կառավարության նիստի օրակարգում է